Հինգշաբթի, 13 Օգոստոս, 2026

Թուրքիան սկսել է Աֆղանստանից 600 զինվորականների դուրսբերումը

Թուրքիայի ազգային պաշտպանության նախարարությունը հայտարարել է Աֆղանստանից թուրքական զինվորականներին դուրս բերելու գործողության մեկնարկի մասին: Թուրքիայի զինված ուժերի ստորաբաժանումների տարհանման որոշումը «ընդունվել է տարբեր շփումներից և ներկա իրավիճակի գնահատումից հետո», Twitter-ում հայտնել է պաշտպանության նախարարությունը:

Մոտ 600 թուրք զինվորական է մասնակցել ՆԱՏՕ-ի ոչ մարտական ​​առաքելությանը, որի նպատակը կառավարական բանակի պատրաստումն էր:

Ավելի վաղ Reuters-ը հայտնել էր, որ «Թալիբան» շարժման ներկայացուցիչները դիմել են Թուրքիային՝ Քաբուլի Համիդ Քարզա օդանավակայանի գործողության կարգավորման հարցում օգնության համար: Միևնույն ժամանակ, թալիբները նշել են, որ ակնկալում են Թուրքիայից տեխնիկական աջակցություն «միայն Աֆղանստանից նրա ռազմակազմի դուրսբերումից հետո»: