Հինգշաբթի, Ապրիլի 16, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ԱՖՂԱՆՍՏԱՆԸ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԴԱՍԵՐԸ

26/08/2021
- 26 Օգոստոսի, 2021, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով
Օգոստոսի 15-ի թալիբների հաղթական մուտքը Քաբուլ հավակնում է դառնալ տարածաշրջանի վերջին տասնամյակի գլխավոր աշխարհաքաղաքական իրադարձություններից մեկը: Հավանական է, որ ժամանակը մոռացության կմատնի թալիբների կայծակնային հաղթարշավի մասին պատմող բացահայտված ու չբացահատված էջերը, ԱՄՆ-ի եւ նրան աջակցած դաշնակիցների նկատմամբ թալիբների վրեժխնդրությունների դաժան տեսարանները, փանջշերյան դիմադրության շարժման առաջնորդ, Աֆղանստանի ազգային հերոս Ահմադշահ Մասուդի որդու սխրանքները, միջազգային հանրության վերաբերոմունքն ու գործադրած քայլերը: Բայց սերունդները չեն մոռանա Քաբուլի օդանավակայանից երկինք բարձրացած ամերիկյան ինքնաթիռից մի քանի աֆղան երիտասարդների վայր ընկնելու սահմռկեցուցիչ տեսարանները:Հավանաբար տեղի ունեցածը կհիշվի որպես մեր տարածաշրջանում մի տարաբախտ ժողովրդի «ազգակերտման» կամ Աֆղանստանում «ժողովրդավարության» հաստատմանն ուղղված ԱՄՆ գործադրած ջանքների ձախողում:Երբ Խորհրդային Միությունն Աֆղանստանում իր «ինտերնացիոնալ պարտքը» կատարելիս անփառունակ պարտությունից հետո ետ էր քաշվում, Սպիտակ տունը ցնծության մեջ էր: Այժմ, երբ ամերիկացիներն են շատերի համար անհասկանալի եղանակով նահանջում, հավանաբար կրեմլաբնակներն են բերկրանքի պահեր ապրում:Այո, պատմությունն անակնկալներ մատուցելու հարցում մրցակից չունի: Եվ հայտնի չէ, թե մի քանի տարի անց ո՞վ, ո՞ւմ պարտության համար է ցնծալու կամ ողբալու: Առայժմ միայն կարող ենք փաստագրել բազում հետեւանքներով հղի ԱՄՆ խայտառակ պարտությունը, որից, ամենայն հավանականությամբ, անմասն չեն մնալու ո՛չ միայն Աֆղանստանի հետ սահմանակից ու այդ երկրի հետ ընդհանուր շահեր ունեցող պետությունները, այլ նաեւՙ Հայաստանը:Եթե Երեւանը ճշգրիտ հաշվարկներով ամրագրված քայլեր չձեռնարկի, հավանական է, որ Հայաստանի հետ դիվանագիտական հարաբերություններ չունեցող երկրների թվին կավելանա նաեւ Պակիստանի քաղաքական ազդեցությունը կրող եւ Թուրքիայի հետ հատուկ հարաբերությունների հաստատման եզրին կանգնած թալիբների ապագա պետությունը:Անկախ մեր հարեւան Իրանի հետ թալիբների ապագա հարաբերություններից, Թեհրանն ունենալու է քաղաքակրթական այլ կերտվածքով օժտված Երեւանի հետ հարաբերությունները հավասարակշռելու հարցում նոր կարգավիճակով քաղաքական ասպարեզ իջնող Քաբուլի կամայականությունների հետ հաշվի նստելու հրամայականը, ինչը հարեւան Իրանի հետ քաղաքական խորհրդակցություններ անցկացնելու նոր ասպարեզ է բացում Երեւանի առջեւ:Անկախ Աֆղանստանի հարցում ԱՄՆ պարտության պատճառով Հայաստանի դաշնակից ՌԴ խանդավառությունից, անհնար է անտեսել Ռուսաստանի առանցքայնությամբ ձեւավորված ՀԱՊԿ-ին անդամակցող Տաջիկստանի համար Աֆղանստանում ընթացող դրամատիկ իրադարձությունները եւ վերջիններիս սպառնացող վտանգներին Հայաստանիՙ որպես կազմակերպության ռոտացիոն կարգով ապագա նախագահողի անհաղորդ լինելը:Այո, հրատապ լուծումներ պահանջող բազում հիմնահարցերից բացի, այսօր Հայաստանը պետք է կողմնորոշվի նաեւ աշխարհին միջազգային ճանաչման հայցով ներկայացած Աֆղանստանի հետ հարաբերակցվելու բարդ ու պատասխանատու հարցում:Եվ ամենակարեւորըՙ Հայաստանը պետք է դասեր քաղի դաշնակցային պարտավորություններից հրաժարվելու նախադեպերից ու կարեւորի ոչ թե ուրիշների ձեռքին գործիք դառնալու, այլ ճկուն դիվանագիտության շնորհիվ գործոն դառնալու եւ սեփական ուժին ապավինելու ֆենոմենը:
 
ShareTweetShare
Նախորդ գրառումը

ԾՐԱԳԻՐՙ ՊԱՐՏՈՒԹՅԱՆ ԵԼԱԿԵՏԻՑ

Հաջորդ գրառումը

Ո՛Վ Է ԻՍԿԱԿԱՆ ԱՀԱԲԵԿԻՉԸ

Համանման Հոդվածներ

10 Ապրիլի, 2026

Հայաստանի Ազգային ժողովի ընտրութիւններուն ընդառաջ

10/04/2026
10 Ապրիլի, 2026

Հա դե

10/04/2026
10 Ապրիլի, 2026

Ապրիլի 9-ին Լիբանանում սգո ազգային օր էր (լրացված)

10/04/2026
10 Ապրիլի, 2026

Պատերազմի հաղթանակը

10/04/2026
Հաջորդ գրառումը

Ո՛Վ Է ԻՍԿԱԿԱՆ ԱՀԱԲԵԿԻՉԸ

Ամենաշատ ընթերցվածը

ԿԱՐԵՎՈՐԸ

Ձեր նշած բազմաքաղաքացին մինչև տարեվերջ աղքատանալու է. Փաշինյանը ՝ Սամվել Կարապետյանի մասին

15/04/2026

ԱԺ–ում տեղի ունեցած հարցուպատասխանի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ գործարար, բարերար Սամվել Կարապետյանը մինչև տարեվերջ կորցնելու է իր...

ԿարդալDetails
Նորություններ

Մեր զինվորը չպարտվեց, դու պարտվեցիր, դու՛․․․ այ՛ տղա. Աշոտ Մինասյան «Երկաթ»

16/04/2026

Դու այս ի՞նչ արեցիր, այ՛ տղա, այս ի՞նչ արեցիր։ Գարնանային գիշերն անուշ փռվել է Արարատյան դաշտի վրա, իջել «Վարդաշեն» բերդի...

ԿարդալDetails
Նորություններ

Գրիգորի Խաչատուրովին կալանավորելու որոշում է կայացվել

16/04/2026

Երրորդ բանակային կորպուսի նախկին հրամանատար, գեներալ-մայոր Գրիգորի Խաչատուրովի դեմ մեղադրական եզրակացությամբ նոր հայց է ներկայացվել։ Այս մասին տեղեկանում ենք Դատալեքս...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Օվերչուկն այցելել է բռնազավթված Կովսական

16/04/2026

Ադրբեջանա-ռուսական միջկառավարական հանձնաժողովի անդամները ծանոթացել են  բռնազավթված Արցախի Հանրապետության Քաշաթաղի շրջան Կովսական  քաղաքում իրականացվող շինարարական և վերականգնողական աշխատանքներին: Ադրբեջանական  APA-ն...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական