Իրանը մասնակցելու է Հայաստանում Գորիս-Կապան ավտոճանապարհի այլընտրանքային մայրուղու կառուցմանը: Իրանական պատվիրակությունն ուղեւորվել է Երեւանՙ քննարկելու Իրանի մասնակցությունը Հայաստանում տարանցիկ ճանապարհի կառուցման աշխատանքներին, որն այլընտրանք է լինելու Գորիս-Կապան միջպետական ճանապարհին: Երեւան ուղեւորված պատվիրակությունը գլխավորում է Իրանի ճանապարհների եւ քաղաքաշինության հարցով փոխնախարար եւ տրանսպորտային ենթակառուցվածքների զարգացման գործակալության գլխավոր տնօրեն Խեյրոլլահ Խադեմին: