Չորեքշաբթի, Մայիսի 27, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ԻՐԱՆԻ ՌԱԶՄԱԴԻՎԱՆԱԳԻՏԱԿԱՆ ԱԿՏԻՎԱՑՈՒՄՆ ՈՒ ԱՐԱՐԱՏ ՄԻՐԶՈՅԱՆԻ ԱՅՑԸ ԹԵՀՐԱՆ

08/10/2021
- 08 Հոկտեմբերի, 2021, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով
Հոկտեմբերի 4-ին ՀՀ արտգործնախարարի այցը Թեհրան, ըստ հաղորդագրությունների, ծրագրված էր նախապես: Սա երկկողմ այցերի ձեւաչափով, մոսկովյան այցելությունից հետո, Արարատ Միրզոյանի երկրորդ պաշտոնական այցն էր:Նորանկախ Հայաստանի 30-ամյա պատմության ընթացքում դժվար է մտաբերել ՀՀ ԱԳ նախարարի, որ իր նշանակումից հետո, երկրորդը այցելած լինի Թեհրան: Թեեւ Արարատ Միրզոյանը նշանակումից անմիջապես հետո Նյու Յորքում կայացած ՄԱԿ-ի Գլխավոր Ասամբլեայի 76-րդ նստաշրջանի, ինչպես նաեւ Դուշամբեում անցկացված ՀԱՊԿ Արտաքին գործերի նախարարների համատեղ նիստի շրջանակներում, բազմաթիվ հանդիպումներ է ունեցել իր գործընկերների, այդ թվումՙ ԻԻՀ ԱԳ նախարար Ամիր-Աբդոլլահիանի հետ, սակայն Մոսկվայից հետո Արարատ Միրզոյանի Թեհրան այցելույթունը, հաշվի առնելով Հայաստանի շուրջ ծավալվող տագնապալի անցուդարձերը, միանգամայն տրամաբանված ու արդարացված կարելի է համարել:Տարածաշրջանում տիրող իրավիճակով ու Հայաստան-Իրան սահմանային խնդիրներով պայմանավորված, արտգործնախարարների երկկողմ քննարկումների օրակարգում ներառված առանցքային հարցերը տրամաբանորեն պետք է վերաբերեին տարածաշրջանում տեղի ունեցող զարգացումներին, տարածաշրջանային անվտանգությանն ու կայունության հարցերին, ու դրանցով ածանցվածՙ Գորիս-Կապան ճանապարհահատվածին այլընտրանք հանդիսացող ճանապարհի կառուցման ընթացքին, ինչպես նաեւ «Հյուսիս-հարավ» մայրուղու շինարարությանն առնչվող թեմաներին:Ամենայն հավանականությամբ, երկկողմ հանդիպումների ժամանակ քննարկվել են նաեւ արտգործնախարարների համատեղ հայտարարությունից դուրս մնացած այնպիսի թեմաներ, որոնց հանրայնացումը հավանաբար այս պահին աննպատակահարմար է գնահատվել:Սակայն, անկախ հանդիպումների ընթացքում քննության առնված հարցերի շրջանակից, այցն ինքնին կարեւոր մեսիջներ էր պարունակումՙ ուղղված կոնկրետ հասցեատերերի, առաջին հերթինՙ Պակիստանի հետ «Անխախտ եղբայրություն-2021» նշանաբանով համատեղ զորավարժություն անցկացրած Ադրբեջանին ու Թուրքիային:Ըստ ամենայնի, Իրանը պատերազմի մեկնարկից մեկ տարի անց, օգտագործելով 44-օրյա պատերազմի ավարտից հետո վճռական տրամադրությամբ ձեւավորված կառավարության ողջ զինանոցը, փորձում է ակտիվ դիվանագիտությամբ քայլեր ձեռնարկել պատերազմի ընթացքում Իրանի կողմից թույլ տրված վրիպումները խմբագրելու համար:Իսկ ՀՀ ԱԳ նախարարի Թեհրան այցելությանը զուգահեռ պաշտոնական այցով Լիտվայի Հանրապետությունում գտնվող վարչապետ Նիկոլ Փաշինյանիՙ հայ համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպմանն Իրանի մասին հնչեցրած ջերմ խոսքերը մի կողմից, եւ մյուս կողմիցՙ հայկական պատվիրակության Թեհրան այցելության օրը քովիդի վարակի տարածումը կանխելու անվան տակ Բաքվում Իրանի կրոնապետի ներկայացուցչի տնօրինության ներքո գործող իրանական մզկիթի գործունեության դադարեցումը, նպաստավոր մթնորոտ ստեղծեցին Հայաստանի նորանշանակ արտգործնախարարի այցը դրական արդյունքներով եզրափակելու համար:
 
ShareTweetShare
Նախորդ գրառումը

ԳԼԽԱՎՈՐԻ ՄԱՍԻՆ

Հաջորդ գրառումը

ԻՐԱՆՆ ՈՒԶՈՒՄ Է ՍՅՈՒՆԻՔՈՒՄ ՏԱՐԱՆՑԻԿ ՃԱՆԱՊԱՐՀ ԿԱՌՈՒՑԵԼ

Համանման Հոդվածներ

22 Մայիսի, 2026

Նիկոլի թիթեղյա Հայաստանը…

22/05/2026
22 Մայիսի, 2026

Համբալները, լրտեսները, դավաճանները եւ ստահակները. նախընտրական բառապաշարի ուրվագիծ

22/05/2026
22 Մայիսի, 2026

Կաթոլիկական ԶԼՄ-ներում ընդգծվում է Արամ Ա-ի՝ Վատիկանի 3-րդ համաժողով հրավիրելու առաջարկը

22/05/2026
22 Մայիսի, 2026

«Հայերի կոտորածը սաքսոնական, սիոնիստական ու թուրանական առանցքի աշխարհաքաղաքական ծրագրերի  լույսի ներքո»

22/05/2026
Հաջորդ գրառումը

ԻՐԱՆՆ ՈՒԶՈՒՄ Է ՍՅՈՒՆԻՔՈՒՄ ՏԱՐԱՆՑԻԿ ՃԱՆԱՊԱՐՀ ԿԱՌՈՒՑԵԼ

Ամենաշատ ընթերցվածը

Նորություններ

«Հայաստան» դաշինքի քարոզարշավը՝ Կապանում և Քաջարանում

26/05/2026

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Հայաստանի բանակի մասին գաղտնի տվյալները Իրանի քաղաքացին փոխանցել է Ադրբեջանին. Նաիրի Հոխիկյան

26/05/2026

Հայաստանի բանակի մասին գաղտնի տվյալները Հնդկաստանի, Պակիստանի ու Իրանի քաղաքացիները հանում են երկրից ու փոխանցում Ադրբեջանին։ Այս մասին արդեն 2...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Պուտինը ստորագրել է օրենք՝ արտերկրում ՌԴ քաղաքացիների պաշտպանության համար ԶՈւ կիրառման մասին

26/05/2026

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն օրենք է ստորագրել, որը թույլ է տալիս զինված ուժերին ներգրավել ՌԴ քաղաքացիների պաշտպանության համար։ Փաստաթղթով նախատեսվում...

ԿարդալDetails
Հասարակություն

Ո՞ր փողոցներն են փակ լինելու մայիսի 27-ին և 28-ին

26/05/2026

Հանրապետության օրվան նվիրված միջոցառումների շրջանակում երթևեկության սահմանափակումներ կլինեն նաև․ Մայիսի 27-ին՝ ժամը 7:00-ից 12։00-ն փակ կլինեն Հանրապետության հրապարակին հարող փողոցները՝...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական