Ուրբաթ, Հուլիսի 24, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ԴԱՌՆ ՃԱԿԱՏԱԳԻՐ

29/10/2021
- 29 Հոկտեմբերի, 2021, ԱԶԳ շաբաթաթերթ

Վերջերս մեր թերթին մէջ յօդուած մը կարդացի իրանահայ գրիչի մը ստորագրութիւնը կրող, ուր կը գովաբանէր Իրանեան իշխանութիւնները, որոնք Իրանի մէջ տասնեակ մը փողոցներ պաշտօնապէս անուանած են իրանահայ նահատակներու անուններով, որոնք 33 տարի առաջ Իրաք-Իրան պատերազմին զոհուած են: Յուշատախտակները «վկայում են յանուն իրանական հայրենիքի ազատութեան նահատակուած, Իրանի քաղաքացի հայերի անմնացորդ նուիրումի եւ հաւատարմութեան վէհ արժէքների մասին», ինչպէս կ՛ըսէ գրութեան հեղինակը:

1988-ին սկիզբ առած Իրաք-Իրան ութամեայ պատերազմին զոհ գացած են 106 իրանահայեր… Արդեօք քանի՞ իրաքահայ ալ զոհ գացած է նոյն պատերազմին. այդ մասին ես բան չեմ կարդացած: Պատահած կրնա՞յ ըլլալ, որ երկու կողմի հայ զինուորներ, առանց իմանալու դիմացինին ով ըլալը, զիրար սպաննած են… Անկարելի վարկած մը չէ: Իրաքը Իրանի նման հայ նահատակները պատուելով անոնց անունները յաւերժացուցա՞ծ է, չեմ լսած: Կարեւորն այն է, որ Հայաստանէն դուրս որեւէ երկրի հայ քաղաքացի, երկրի օրէնքներուն համեմատ, պիտի ծառայէ բանակին մէջ ու պատերազմի ժամանակ ալ կռիւ մղէ ու դիմացինը սպաննէ, առանց հարցնելու, թէ դիմացինը բնիկ ի՞նչ ազգութեան կը պատկանի. ինք քաղաքացիութեամբ պատերազմող երկրին կը պատկանի, եւ վե՛րջ:

Սուրիական պատերազմին ալ մեծ թիւով նահատակներ տուինք: Բարեբախտաբար դիմացի ահաբեկիչներուն մէջ անհնար էր որ հայեր ալ ըլլային: Սուրիական պետութիւնը անմահացուց հայ զինուորի մը անունը արաբական դպրոց մը կոչելով անոր անունով: Արդեօ՞ք քաղաքացի, սակայն ուրիշ ազգի պատկանող զինուորի մը պարագային խտրականութիւն կը գործէ ու տեղացիէն աւելի կը գնահատուի անոր սխրանքն ու ի պատուի կ՛ըլլայ ան:

Աշխարհով մէկ ցրուած հայերուն ճակատագրի մէկ երեւոյթին մտահոգիչ եւ տխուր երեսն ալ այս է: ԱՄՆ-ի Իրաք ներխուժման 20 տարիներու ընթացքին ամերիկեան բանակին մէջ ալ հայեր եղած են, թերեւս նաեւ նախկին իրաքահայ, արդեօք անոնք կրակ բացա՞ծ են տեղացիՙ իրենց նախկին քաղաքակիցներուն վրայ: Վստահ եմ ուրիշ օրինակներ ալ կարելի է գտնել, պրպտելով զանազան երկիրներու հայկական համայնքները, սակայն թողունք օտար երկիրներն ու խօսինք Հայաստանի մասին: Սփիւռքէն Հայաստան փոխադրուած քանի՞ ծնողք իր զաւակը հայկական բանակ ուղարկեց. Քանի մը բացառիկներ միայն, Հայաստան տեղափոխուածները սովորաբար երբ քաղաքացիութեան կը դիմեն ու կը ստանան, իրենց տղայ զաւակներուն համար միայն կեցութեան արտօնագիր կ՛առնեն, որպէսզի զօրակոչի չենթարկուին: Հակառակ որ Հայաստանի թշնամիները յստակ ենՙ Ատրպէյճան եւ Թուրքիա: Ատրպէյճանը բացառուած է, որ հայ զինուոր ունենայ, սակայն Թրքական բանակին մէջ շատ հաւանական է, որ հայեր ալ ըլլան: Ուրե՞մն:

Երբ ծնող մը իր տղան, յատկապէս երբ ան մէկ հատիկ է, չ՛ուզեր բանակ ղրկել, ինծի կը թուի, որ ատիկա հայրենասիրութեան պակասէն չէ, այլ զաւակը կորսնցնելու սարսափէն, մասնաւորաբարՙ երբ աչքի առջեւ կ՛ունենայ Եռաբլուրը…

Հայու դառն ճակատագիր… Աստղափոշիի հատիկներուն նման ցրուեցանք աշխարհով մէկ. Շատ տեղեր մեր շուրջը լուսաւորեցինք մեր աստղային լոյսով, շատ տեղեր ալ մարեցան աստղալոյսերը ու ասուպներու նման վար ինկան: Հայու քանքարէն բաժին հանեցինք մեզ ընդունած երկիրներուն, անոնց տուինք արուեստագէտ նկարիչներ, դերասաններ, երաժիշտներ, երգիչներ, տուինք համալսարաններու դասախօսներ, գրողներ, գիտնականներ, գիւտարարներ, որոնցմէ ամենաթարմըՙ Նոպէլեան մրցանակի արժանացաւ: Եւ այս բոլորին կողքին ալ տուինք զինուորներ… կամայ, թէՙ ակամայ… Անոնցմէ ոմանք անցեալին հասան բարձրագոյն աստիճաններու իրենց սխրագործութիւններով, ոմանք ալ, վերջին տասնամեակներուն, ակամայ դարձան «եղբայրասպան»… Դատապարտե՞լ, այպանե՞լ, ի՞նչ իմաստ ունի: Օտար երկիրներու մէջ մենք մեր ճակատագրին տէրը չենք: Բոլոր տեղաբնակ կամ եկուոր ազգութիւններու նման, մենք ալ կամայ, թէ ակամայ կ՛ենթարկուինք տուեալ երկրին օրէնքներուն, ինչպէս ըրած ենք միշտ:

Սա բազմաքաղաքացիութեան գունագեղ բեռը կրնա՞նք մեր վրայէն թօթափել ու մէկ երկրի քաղաքացի ըլլալ: Անշուշտ կրնանք, սակայն… տեսականօրէն միայն:

Հայու ճակատագիր… Դառն ճակատագիր:

Նախորդ գրառումը

«ԻՇԽԱՆԱԿԱՆ ԱԲՍՈՒՐԴ» ԺԱՆՐԻՑ

Հաջորդ գրառումը

ԱԼԻ ՇԱՄԽԱՆԻՆ ԱՐՁԱԳԱՆՔՈՒՄ Է ՆԱԵՎ ԷՐԴՈՂԱՆԻՆ

Համանման Հոդվածներ

24 Հուլիսի, 2026

Երեք կինոդեմք Սփյուռքից` Սիմոն Աբգարյան, Սեւ Օհանյան, Թամարա Ստեփանյան

22/07/2026
24 Հուլիսի, 2026

Քնեսեթի ճանաչումն առկախվեց, բայց …

22/07/2026
10 Հուլիսի, 2026

41-64-ի մոգությունը

10/07/2026
10 Հուլիսի, 2026

Եթե ճանաչումը «քաղաքական թատրոն չէ», ապա  Քնեսեթը որեւէ ճնշման չի ենթարկվի

10/07/2026
Հաջորդ գրառումը

ԱԼԻ ՇԱՄԽԱՆԻՆ ԱՐՁԱԳԱՆՔՈՒՄ Է ՆԱԵՎ ԷՐԴՈՂԱՆԻՆ

Լրահոս

Հակոբ Ղազանչյանը հիմնադրում է նոր թատրոն. այն իր դռները կբացի սեպտեմբերի 15-ին

24/07/2026

Հայաստանի թատերական աշխարհը կհամալարվի ևս մեկ թատրոնով․ շուտով իր դռները կբացի Հայ և ռուս արդի դրամայի թատրոնը, որի  հիմնադիրը Հայաստանի...

Մերժվելուց մեկ տարի անց. Հակոբ Բադալյան

24/07/2026

Արձանգրվում է դեպի Մերձավոր Արեւելք ամերիկյան ռազմատրանսպորտային եւ բեռնափոխադրող ավիացիայի թռիչքների ինտենսիվություն, ինչը թերեւս վկայում է, որ ռեգիոնում իրավիճակի առավել...

Մեղադրող կողմն էլ է ընդունում՝ հիմնավոր ապացույցներ չկան․ Անդրանիկ Թևանյան

24/07/2026

«Մայր Հայաստան» կուսակցության առաջնորդ Անդրանիկ Թևանյանը «Երևան–Կենտրոն» ՔԿՀ-ից նամակ է հրապարակել. Դատավոր Գ․Աբելյանը 2-րդ անգամ պատվեր կատարեց՝ իմ դեմ հարուցված...

Գուտերեշը հայտարարել է Մերձավոր Արևելքում տիրող իրավիճակի անվերահսկելի դառնալու մասին

24/07/2026

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշը հայտարարել է, որ Մերձավոր Արևելքում իրավիճակը դուրս է գալիս վերահսկողությունից։ Գուտերեշն այդ մասին հայտարարել է...

Լևոն Արոնյանը դարձել է «Biel Chess Festival 2026» մրցաշարի հաղթող

24/07/2026

Լևոն Արոնյանը հաղթել է Շվեյցարիայում անցկացվող հեղինակավոր Բիլի շախմատային փառատոնի Գրոսմայստերների եռամարտում (Grandmaster Triathlon)՝ մրցակիցներին առաջ անցնելով 4 միավորով և...

Վե՞րջ, Անքորիջի պայմանավորվածությունները «գրվեցին սառույցին»… Արտակ Զաքարյան

24/07/2026

Մանիլայում, ՌԴ արտգործնախարար Լավրովի ու ԱՄՆ պետքարտուղար Ռուբիոյի 35 րոպեանոց հանդիպման@ գլխավոր եզրակացությունն այն է, որ Անքորիջում ձեռքբերված պայմանավորվածությունները մոռացվում...

Արխիվ

Հուլիսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« Հնս    
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական