Հինգշաբթի, Ապրիլի 16, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ԱԼԻ ՇԱՄԽԱՆԻՆ ԱՐՁԱԳԱՆՔՈՒՄ Է ՆԱԵՎ ԷՐԴՈՂԱՆԻՆ

29/10/2021
- 29 Հոկտեմբերի, 2021, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Իրանի Իսլամական Հանրապետության իշխանական համակարգում կան դեմքեր, որոնց մատուցած ծառայություններն ակնառու են անցնող 42 տարիների ընթացքում: Իսլամական հեղափոխությանը մշտապես ծառայություն մատուցած առանցքային դեմքերից է ներկայիս ԻԻՀ անվտանգության խորհրդի քարտուղար Ալի Շամխանին, ում վերապահված է «ծանր հրետանու» դերՙ Իրանին վերաբերող հայտարարություններին արձագանքելու համար:

Վերջին շրջանում Իրանի ու Ադրբեջանի միջեւ լարված հարաբերությունների կապակցությամբ հրապարկվող հայտարարություններին, ԻԻՀ ԱԳՆ-ից բացի, արձագանքում է նաեւ Ալի Շամխանին:

Թուրքիայի հանրապետության նախագահ Ռեջեփ Թայիբ Էրդողանը , Ադրբեջանին սահմանակից տարածքներում Իրանի զորաշարժերի անցկացմանը վերաբերող հարցի կապակցությամբ հոկտեմբերի 20-ին Թուրքիայի զանգվածային լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ, կարծիք է հայտնել, որ «Հանուն Ադրբեջան-Իսրայել հարաբերությունների, Իրանն Ադրբեջանի հետ առճակատման չի գնա»:

Էրդողանի համոզմամբ, Իրանում բնակվող թուրքերի թվաքանակը հաշվի առնելով, ԻԻՀ ղեկավարությունը կխուսափի բախման գնալ Ադրբեջանի հետ:

Ադրբեջանին իր տեղը ցույց տալու Իրանի հաստատակամությանը կասկածող Թուրքիայի նախագահի հայտարարությանը երկու օր անց, հոկտեմբերի 22-ին, պատասխանել է Ալի Շամխանին, նշելով, որ Էրդողանն իր խոսքերով ուռճացնում է Իսրայելի կարողությունները: ԻԻՀ պաշտոնյան ակնարկել է, որ Էրդողանը իսլամական աշխարհի առաջնորդը դառնալու հավակնություններ ունի:

Շամխանին նաեւ ընդգծել է. «Արդյո՞ք իսլամական աշխարհի առաջնորդի հավակնություններ ունեցող ղեկավարի կողմից սիոնիստական սին վարչակարգի կեղծ ակնածության ցուցադրումը ուժի վկայություն է, թե՞ՙ մահմեդականության դրսեւորում»:

Շամխանին նաեւ մեղադրել է Էրդողանինՙ Թուրքիայում բնակվող էթնիկ փոքրամասնություններին թիրախավորելու մեջ: Իրանի անվտանգության գերագույն խորհրդի քարտուղարի բնորոշմամբ, այն իշխանություններն են ազգային փոքրամասնություններից վախենում, ովքեր նրանց նկատմամբ շիկացած խարան են օգտագործում: Ի հակադրություն Թուրքիայի, Շամխանին Իրանն անվանել է ազգությունների բուրաստան:

Իսկ մինչ այդՙ հոկտեմբերի 15-ին, Շամխանին պատասխանել էր նաեւ Իլհամ Ալիեւին ՙ Ադրբեջանի տարածքով դեպի Եվրոպա թմրանյութեր փոխադրելու հարցում Իրանին ուղղված մեղադրանքների համար: Ալիեւին հասցեագրված Շամխանիի կարճ, բայց բազմիմաստ հայտարարության մեջ նշված է. «Զգուշացե՛ք սատանաների ծախսատար որոգայթներից»: Շամխանիի նախազգուշացնող հայտարարության մեջ նաեւ ասված է. «Դրացիության պահանջներից բխող սկզբունքների նկատմամբ անտարբերությունը, ստահոդ ու ոչ կառուցողական արտահայտությունները չեն կարող բարի կամքի ու խոհեմության դրսեւորումներ համարվել»:

Եզրափակելով իր հակադարձումը, Շամխանին նշել է. «Միջազգային հանրության կողմից թմրանյութերի դեմ պայքարում հերոսի տիտղոսին արժանացած երկրի մասին հերյուրանքներ տարածող անձը նախեւառաջ վարկաբեկում է իր իսկ խոսքերը»:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ԴԱՌՆ ՃԱԿԱՏԱԳԻՐ

Հաջորդ գրառումը

ԿԱՄԱՐԱԿԱՊ ԱՄՐՈՑԻ ԱՌԵՂԾՎԱԾԸ

Համանման Հոդվածներ

10 Ապրիլի, 2026

Հայաստանի Ազգային ժողովի ընտրութիւններուն ընդառաջ

10/04/2026
10 Ապրիլի, 2026

Հա դե

10/04/2026
10 Ապրիլի, 2026

Ապրիլի 9-ին Լիբանանում սգո ազգային օր էր (լրացված)

10/04/2026
10 Ապրիլի, 2026

Պատերազմի հաղթանակը

10/04/2026
Հաջորդ գրառումը

ԿԱՄԱՐԱԿԱՊ ԱՄՐՈՑԻ ԱՌԵՂԾՎԱԾԸ

Ամենաշատ ընթերցվածը

ԿԱՐԵՎՈՐԸ

Ձեր նշած բազմաքաղաքացին մինչև տարեվերջ աղքատանալու է. Փաշինյանը ՝ Սամվել Կարապետյանի մասին

15/04/2026

ԱԺ–ում տեղի ունեցած հարցուպատասխանի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ գործարար, բարերար Սամվել Կարապետյանը մինչև տարեվերջ կորցնելու է իր...

ԿարդալDetails
Նորություններ

Մեր զինվորը չպարտվեց, դու պարտվեցիր, դու՛․․․ այ՛ տղա. Աշոտ Մինասյան «Երկաթ»

16/04/2026

Դու այս ի՞նչ արեցիր, այ՛ տղա, այս ի՞նչ արեցիր։ Գարնանային գիշերն անուշ փռվել է Արարատյան դաշտի վրա, իջել «Վարդաշեն» բերդի...

ԿարդալDetails
Նորություններ

Գրիգորի Խաչատուրովին կալանավորելու որոշում է կայացվել

16/04/2026

Երրորդ բանակային կորպուսի նախկին հրամանատար, գեներալ-մայոր Գրիգորի Խաչատուրովի դեմ մեղադրական եզրակացությամբ նոր հայց է ներկայացվել։ Այս մասին տեղեկանում ենք Դատալեքս...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Օվերչուկն այցելել է բռնազավթված Կովսական

16/04/2026

Ադրբեջանա-ռուսական միջկառավարական հանձնաժողովի անդամները ծանոթացել են  բռնազավթված Արցախի Հանրապետության Քաշաթաղի շրջան Կովսական  քաղաքում իրականացվող շինարարական և վերականգնողական աշխատանքներին: Ադրբեջանական  APA-ն...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական