Երեքշաբթի, 4 Օգոստոս, 2026

ԹՇՆԱՄՈՒ ԼԵԶՈՒՆ ՈՐՊԵՍ ԶԵՆՔ

Այսօր Ադրբեջանում բարձր գին ունեն հայոց լեզվի դասերը…

Բաքվում հայոց լեզվի դասընթացներին հերթագրվողներ շատ են, բոլորի համար տեղ չկա: Ադրբեջանցի լրագրողները,սահմանապահները եւ պաշտոնյաներն են ամենաշատն ուզում հայերեն խոսել իմանալ. ուսանողների համար դասընթացներն անվճար են:

Միանգամայն պարզ ե դառնում, որ նրանք լեզվի իմացությունը օգտագործում են թշնամական քաղաքականության համար:

Ադրբեջանում հայերեն նոր չեն սկսել սովորել. հետխորհրդային Ադրբեջանում հայերեն առաջին դասագիրքը 16 տարի առաջ է լույս տեսել, հայերեն է դասավանդվում նաեւ երկրի ռազմական ուսումնական հաստատություններում, առաջարկվել է հայերենը մտցնել նաեւ դպրոցական դասացուցակներ:

Ադրբեջանում հայերենի իմացության համար մեծ գումարներ են հատկացվում, բայց Հայաստանում թշնամու լեզվին տիրապետողները շատ քիչ են եւ այդ հարցն էլ ցածր մակարդակի վրա:

Օրինակ ԵՊՀ-ում, Հայ ասպետ կրթահամալիրիրում ուսանողները անցնում են ադրբեջաներեն, սակայն այդ լեզվի իմացությունը կարեւոր է բոլորիս համար, քանի որ պատերազմի ժամանակ հայախոս ադրբեջանցիները մեզ գցում էին վիրտուալ սարդոստայնի մեջ:

Հայաստանում անցկացվող ադրբեջաներենի դասերը ընդհանրապես նման չեն Ադրբեջանում անցկացվող հայերենի դասերին, քանի որ այնտեղ մանուկ հասակից արդեն իսկ երխաների մեջ սերմանվում է ատելություն հայերի նկատմամբ…

Լավ ադրբեջաներեն իմանալը միայն կնպաստի մեր երկրին, քանի որ թշնամու լեզուն իմանալով մեկ հզոր զենք էլ մեր ձեռքին կլինի:

ԼԱՈՒՐԱ ՕՍԻՊՅԱՆ