Արթուր Վանեցյանը եղել է այս շարժման կարևոր մասնակիցներից մեկը, թե իր հետագա որոշումները ինչպիսին կլինեն, դրա մասին ինքը պետք է հայտնի։ Այս մասին հրավիրված ասուլիսի ժամանակ հայտարարեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր, ԱԺ փոխխոսնակ Իշխան Սաղաթելյանը՝ անդրադառնալով այն հարցին, թե ինչու վերջին օրերին Արթուր Վանեցյանը չէր մասնակցում պայքարին։
«Արթուր Վանեցյանը դեռևս ապրիլի 18-ից հայտարարել էր իր նպատակների՝ փողոցային պայքարի մասին: Իր հայտարարությունից առաջ, իր պայքարի ընթացքում ու մինչև երեկ եղել ենք ակտիվ կապի մեջ, քննարկել ենք այն որոշումները, որ հայտարարվել է այս հրապարակից: Նա եղել է կարևոր մասնակիցներից մեկը։ «Հայրենիք» կուսակցության հետ այս պայքարը միասին բերել ենք, հասցրել ենք այստեղ: Իր հետագա որոշումների մասին պետք է նա հայտնի»,- ասաց Սաղաթելյանը: Պայքարից դուրս գալու, այլ գործունեությամբ կամ պայքարից հետ կանգնելու մասին Վանեցյանը դեռևս ոչինչ չի հայտնել»,- ասաց Սաղաթելյանը:
Վերջինս կարևորեց այն ճանապարհը, որ անցել են Վանեցյանի հետ միասին: