Չորեքշաբթի, 12 Օգոստոս, 2026

ԵՊՀ շրջանավարտներին նվիրված միջոցառմանը Փաշինյանի ներկայությունը խորամանկ գործարք էր. Մենուա Սողոմոնյան

ԵՊՀ շրջանավարտներին նվիրված միջոցառմանը Փաշինյանի ներկայությունը խորամանկ գործարք էր. Մենուա Սողոմոնյան Հունիսի 15-ին Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում Երևանի պետական համալսարանի շրջանավարտներին նվիրված միջոցառումն էր, որին ներկա է գտնվել Նիկոլ Փաշինյանը։ Համախմբման անդամ, ԵՊՀ դոցենտ Մենուա Սողոմոնյանը գտնում է, որ Փաշինյանի և ԵՊՀ ներկայիս ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանի կողմից մտածված և խորամանկ գործարք էր, որից տեղյակ չէին անգամ ԵՊՀ դասախոսներից շատերը։ «Ոմանք անակնկալի են եկել, նրա թիկնազորին այնտեղ տեսնելով` թողել գնացել են, որոշներն էլ արդեն դահլիճում են տեսել։ Այդ քայլով ուզում էին ցույց տալ, որ ԵՊՀ-ն իբր ընդունում է Նիկոլ Փաշինյանին, բայց ԵՊՀ գիտական խորհուրդը 2020 թվականի նոյեմբերի 9-ից հետո պահանջել է նրա հրաժարականը։ Հովհաննես Հովհաննիսյանին բերելով և կարգելով ԵՊՀ ռեկտոր` Փաշինյանը փորձում է այդպիսով համալսարանն իրեն ենթարկի, ավարտական երեկոյին նրա գալը դրան միտված քայլերից էր։ Խորամանակ գործարքի արդյունքում հասարակությանը մատուցվում է, թե Փաշինյանը լեգիտիմ է ԵՊՀ֊ի համար։ Կարելի է ասել, որ սա ռեկտորի շնորհակալությունն էր նշանակման համար, քանի որ մեկ մարդու համար կատարվեց ԵՊՀ կանոնադրության փոփոխություն` նվազեցնելով գիտական աստիճանի և կոչման հետ կապված նշաձողերը։ ԵՊՀ-ն երբեք չի կարող ընդունել, որ Արցախը լինի Ադրբեջանի կազմում»,- նշում է նա։ Սողոմոնյանի խոսքով` համալսարանը տարբեր հոգեբանական ճնշումների տակ է, սրանից ավելի քաղաքականացվածություն ուրիշ էլ որտե՞ղ կարելի է տեսնել։

Մանրամասն` կից տեսանյութում.

https://www.facebook.com/watch/?v=5333564066738205&extid=NS-UNK-UNK-UNK-AN_GK0T-GK1C&ref=sharing

https://fb.watch/dHfBAwFEkE/