Երկուշաբթի, Սեպտեմբերի 29, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ՀԱՆԳՈՒՑԱԼՈՒԾՈՒՄԸ ՄՈ՞Տ Է

10/12/2021
- 10 Դեկտեմբերի, 2021, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Հայաստանի շուրջ արտաքին ֆոնն այն արագությամբ է փոփոխվում, որ մի երկու օր իրադարձություններին չհետեւած մարդը կարող է հայտնվել շփոթության մեջ։ Սոչիի եռակողմ հանդիպումին եւ ընդունված եռակողմ նոր հայտարարությանը հետեւեց երեք երկրների փոխվարչապետներիՙորեւէ արդյունք չգրանցած հանդիպումը, որից ենթադրվում է, որ կան խոչընդոտներ համատեղ արդյունքներ գրանցելու ճանապարհին։ Չնայած ՌԴ նախագահի հայտարարությամբ նախանշվել էր, թե սահմանազատման ու սահմանագծման եւ հաղորդուղիների ապաշրջափակման հարցերը գործնական հողի վրա պետք է դրվեին հենց այդՙ Սոչիին հաջորդած մոսկովյան հանդիպմանը։

Նոյեմբերի 2-ին, ըստ լուրերի, Ստոկհոլմում պիտի կայանար Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարների հանդիպում, այն չի կայացել, հանդիպումից հրաժարվել է ադրբեջանական կողմը։

Մինսկի խմբիՙ մի որոշ ժամանակ գաղտնի պահված հայտարարությունը հրապարակվեց ի վերջո, որտեղ, սակայն, առանձնապես նոր բան չկար, կամ եթե եղել էՙ հանվել է այն տարածելուց առաջ։Այդ հայտարարությամբ համանախագահները, ինչպես եւ մինչեւ վերջին պատերազմը, մի հարթույթի վրա դնելով ագրեսորին եւ Հայաստանինՙ սադրիչ գործողություններ չանելու կոչ են հնչեցնում երկուսին էլ, ապա եւ հրավիրում եռակողմ հայտարարություններով (այդ թվում վերջինՙ Սոչիում ընդունված) ստանձնած պարտավորությունները ողջ ծավալով կատարելու, երկկողմ հանդիպումները շարունակելուՙ համանախագահների հովանու ներքո, լուծելու համար գերիների, առհասարակ հումանիտար հարցերի ողջ համալիրը։

Հայտարարությամբ մտահոգություն է հայտնվել վերջին միջադեպերի առնչությամբ, էլի կոչելով կառուցողական աշխատանքիՙ հաղորդուղիների բացման եւ սահմանազատման ու սահմանագծման աշխատանքներն իրականացնելու համար, վերջում , այնուամենայնիվ, ռուս-ֆրանս-ամերիկյան ընդհանուր մանդատի դեմքը պահելու համար նշելով. «ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրները վերահաստատում են իրենց հավատարմությունը Լեռնային Ղարաբաղի հակամարտության հետ կապված կամ դրանից բխող բոլոր մնացած հարցերի համապարփակ լուծումներ գտնելու հարցում կողմերի հետ համագործակցությանը ՙ իրենց մանդատին համապատասխան, Հարավային Կովկասի տարածաշրջանի համար անվտանգ, կայուն, բարգավաճ եւ խաղաղ ապագային աջակցելու նպատակով»։

Ալիեւը դրանից հետո նորից մտավ իր մշտական կերպարի մեջ, որ Սոչիում առանձնապես չէր դրսեւորել ու այսպես կոչված «Զանգեզուրյան միջանցքը» բացելու ամսաթիվ հրապարակելու պահանջ ներկայացրեցՙ հոխորտալով եւ սպառնալով հակառակ պարագայում փաստացի նոր հարձակումներով այն ձեռքբերել։

Դրան հետեւեց մեր ԱԳՆ պատասխանը, որ մի փոքր մկանների ցուցադրման էր նման. ԱԳՆ-ն, ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանիՙ Հայաստանի հայցով Ադրբեջանի դեմ հատուկ միջոցների կիրառման որոշման եւ մեր հայցի բովանդակությունը ներկայացնելով, ամբողջացնում էր նաեւ ագրեսոր ու հանցագործ Ադրբեջանի անմարդկային դեմքը։

Այս ֆոնին խորհրդարանում վարչապետը, Աժ-կառավարություն հարցուպատասխանինՙարդեն սովորական դարձած ընդդիմություն-վարչապետ փոխհրաձգության ձեւաչափով ընդդիմությանն առաջարկում էր հանդիպել Բրյուսելից հետո, խոսել անցյալի եւ ներկայի բանակցությունների բովանդակությունից, այդպիսով, աննկատ ակնարկելով, որ Բրյուսելում կարեւոր շեշտադրումներ են արվելու, որից հետո այդ մասին պատրաստ է նաեւ պատմել ընդդիմությանը։ Ընդդիմության ու վարչապետի փոխմեղադրանքներին չանդադառնանք, չնայած դրանց ահագնությանն ու էպիկական բնույթինՙ դրանք նույն ծիրում են, ինչ վերջին ամիսներին մշտապես եղել են։

Նշենք, սակայն, որ ընդդիմությանՙ սահմանազատման եւ սահմանագծման հիմնախնդիրների վերաբերյալ հայտարարությունը խորհրդարանական մեծամասնությունը հերթական անգամ մերժեցՙ կրկին այնտեղ ներքաղաքական ձեւակերպում տեսնելով, իսկ ընդդիմությունը կրկին այն առաջարկում է քննարկել արտահերթ նիստով հենց բրյուսելյան հանդիպման օրը (հետաքրքրական է, չէ՞, օրվա ընտրությունը)։

Հավանաբար Սոչիից հետո իրադարձությունների շղթային է արձագանքում Ադրբեջանըՙ մեր դիրքերի նկատմամբ կրակահերթեր արձակելով, կամ Սոչիում չհակադրվելով Պուտինինՙ դրանից հետո կրկին նույն ոճի մեջ Ալիեւի բերանով հոխորտալով Բրյուսելին ընդառաջ։

Իսկ թե ի՞նչ է լինելու Բրյուսելում Փաշինյան- Ալիեւ հանդիպման նյութը մասնավորաբարՙ հայտնի չէ, այդ մասին հավանաբար գիտեն մի քանի ընտրյալ, բայց որ մեր սահմաններում գերլարված պիտի լինի այս օրերին, դա բոլորին է պարզ։ Արդյո՞ք հանգուցալուծումը մոտ էՙ բնականաբար հայերիս համար ոչ նպաստավոր լուծումներով։ Արդյո՞ք Բայդենն ու Պուտինն ինչ-որ բան պայմանավորվել են մեր տարածաշրջանի վերաբերյալ իրենց վերջին տեսաշփման ընթացքում, թե՞ Ուկրաինայի թեման այնքան տարողունակ եւ անհաղթահարելի հակադրություններով լի է, որ հազիվ թե հերթը մեզ հասած լինի այդ շփման ընթացքում։ Դա եւս կարեւոր է Բրյուսելից առաջ։

Դե իսկ մեր խորհրդարանում ամեն ինչ ճիշտ այնպես է, ինչպես առաջին նստաշրջանի առաջին օրերից, նույն ու բոլորին հոգնեցնող փոխադարձ մեղադրանքները, հիմա արդեն Ստանիսլավսկու մեթոդների հմուտ կիրառմամբ եւ հղկված բառապաշարովՙ փոխմեղադրման լավագույնս բեմադրված տեսարաններով, սակայն, նույնքան հմուտ դիտորդներիս վրա այլեւս առաջին օրերի ազդեցությունը չունեցող։ Բայց այս անգամ, այնուամենայնիվ նորություն կարՙ ՀՅԴ պատգամավորների օգնականներինՙ ՔՊ-ականներով ծեծելու փաստն ու խորհրդարանից դուրս ԱԺ խոսնակ Ալեն Սիմոնյանի շուրջ սկանդալը, որի անդրադարձները խորհրդարանում եւս դրսեւորվեցին։ Առհասարակՙ սկանդալներով երկիրը կառավարելու եւ մարդկանց երկրի կյանքի բուն նյութի վրա կենտրոնանալը չթույլատրելու անցյալի փորձը լայնորեն կիրառվում է նաեւ հիմա, ու հատկապես դա լավ տեսանելի է խորհրդարանում, երբեմն անգամ թվում էՙ իշխանություն-ընդդիմություն ձեռք-ձեռքի գործածությամբ։

Խորհրդարանի խոսնակ Ա. Սիմոնյանիՙ գերիների վերաբերյալ մասնավոր զրույցում անզգույշ, իսկ միգուցե լավ էլ մտածված ասածի ու մտածված արտահոսքի պատմությունը հուշում է, որ գուցե դա այնքան էլ անմեղ արտահոսք չէ։ Ոչ պաշտոնապես Սիմոնյանն ինչ- որ մարդկանց ներկայությամբ ասում է, թե ինչու պետք է Սյունիք ու Սիսիան կորցնենք գերիների պատճառով, ու համարում է, որ այդ գերիները չկան իր համար, քանի որ պետք է հասկանալ ՙ մի նժարի վրա ինչ է դրած, մյուս նժարինՙ ինչ։ Ըստ ձայնագրության, որ հրապարակել է խոսակցությանը ներկա անձը, ԱԺ խոսնակն անկեղծանում է, թեՙ հո չե՞նք կարող ողջ Հայաստանն ու Արցախը պատանդ անենք գերիների համարՙ նրանց գերեվարման հանգամանքների վերաբերյալ հարցադրումներ անելով։ Խոսքն , ի դեպ, նոյեբերիննյան փաստաթղթի ընդունումից հետո գերի ընկած 62 գերիների մասին է, որոնք, ըստ Սիմոնյանի, զենքը դրել ու հանձնվել են, չնայած որ նրանց, այնուամենայնիվ, ըստ Սիմոնյանի, վերադարձնելու ենք։ Իհարկե, Սիմոնյանն այդ ձայնագրության մեջ չի ասում, թե ինչու այդ գերիներին հրամաններ տվողը չկար, առհասարակՙ մեր այդ զինվորներն ինչու իրենց անելիքը չեն իմացել, ինչու են մեր իսկ տարածքում հայտնվել շրջափակման մեջ, ո՞ւր էր նրանց գործողությունների համար պատասխանատուն։

Սիմոնյանի ասածների պահով իշխանությունն առանձնապես շատ չխորացավ, հատկապես որ խորհրդարանում դրա հնարավորությունն ունեին ե՛ւ վարչապետը, ե՛ւ պաշտպանության նախարարը, ամրապնդելով կասկածները, որ այս բոլորը որոշակի նպատակով կազմակերպված էր, ասենքՙ Ալիեւին ու ռուսներին են բան հասկացնում։ Այլապես պետք է մտածենք, որ խորհրդարանի խոսնակ աշխատող մարդը չգիտեՙ ի՞նչ եւ որտե՞ղ է խոսում։ Եթե այս տարբերակն էՙ պիտի հիշեցնենք, որ պատահական մարդիկ, ովքեր չգիտեն որպես պաշտոնյա իրենց լեզվին տիրապետելու կանոնները, պիտի ընդհանրապես մոտ չթողնվեն պաշտոնների։ Մանավանդ, որ Սիմոնյանը շատ լավ գիտեր, թե հրապարակման դեպքում ինչ արձագանք սպասել հանրությունից, ինչ բողոքի ալիք է բարձրանալու գերիների ծնողների ու հանրային շատ շրջանակների մոտ։ Իսկ նրա ասածի երկրորդ ենթատեքստը, թե գերիների պատճառով Սիսիան ու Սյունիք հո չի հանձնվելո՞ւ, եթե առաջին տարբերակն է, էլ ավելի սարսափելի պատկեր է բացում այն առետրի առումով, որ կա գերիների շուրջՙ նախ Ադրբեջանի կողմից, ինչու չէ, նաեւ բազարի մյուս կողմ կարող է լինել Ռուսաստանը։ Ու այստեղ հարց է ծագում. արդյո՞ք այն 62 գերին, որոնք գերեվարվել են նոյեմբերիննյան հայտարարությունից մեկ ամիս անց, բոլորն էլ Ադրբեջանի ձեռքում էին ։

Եւ Ազգային ժողովում դաշնակցական պատգամավորների օգնականների ծեծի ամոթալի պատմության մեջ էլ շատ մութ բաներ մնացին, անգամ այն բանից հետո, երբ ԱԺ ամբիոնից ՔՊ-ից Էդուարդ Աղաջանյանը եւ Պետրոսի հետ հանդիպման ժամանակՙ միջադեպի մասնակիցներից Հրաչյա Հակոբյանը բացատրոություններ տվեցին, մանավանդՙ ո՞ւմ են պետք այդ բացատրությունները, եթե ծեծվող կողմը չի հրավիրվում այդպիսի խոսակցությանը։ Այսպես էլ չհասկացվեցՙ ի՞նչն է դարձել միջադեպի առիթը եւ ինչո՞ւ սպառնալ ծեծվողներից մեկին քրեական գործերով։ Անպարզ մնաց, թե ինչու այդպես աղմկահարույց դարձավ մի բան, որի շարժառիթը հայտնի չէ։

Այդպիսով ընդհանուր առմամբՙ խորհրդարանի աշխատանքում առկա աղմուկը, որն առաջանում է ընդդիմություն-իշխանություն բախումներից, համարժեք չէ այն մարտահրավերներին, որն այս պահին ներկայացվում է Հայաստանին։

Նույնը կարելի է ասել խորհրդարանից դուրս տեղի ունեցողի մասինՙ թեկուզ կիրակի կայացած ՏԻՄ ընտրությւոնների հետ կապված։

ՏԻՄ ընտրություններին շատ չենք հետեւել, բայց հպանցիկ հայացքն էլ դրանց հասկանալի է դարձնում, որ ներկա եւ նախկին իշխանությունների ներկայացուցիչները , հասկանալով, որ իրենց քվեները օրինաչափորեն նվազ են (ամեն մեկինըՙ իր խումբ պատճառներով), նույն տեխնոլոգիաներն էին կիրառումՙ այլ միավորներով, այլ անունների տակ հանդես գալով, կոտորակելով ընտրողի քվենՙ ընտրություններից հետո կոալիցիա կազմելով փորձելով մեծամասնություն ապահովել տեղերում։ Իրարից սովորած, բազմիցս փորձարկված տեխնոլոգիաներ, որոնք լավ արդյունք տալով Գյումրիում, հիմա էլ կիրառվեցին Արթիկում, Կոտայքում եւ այլուր։ Ընտրողին մոլորեցնելու այս տեխնոլոգիան ոչ մի նոր բան չի տալիս մարդկանցՙ հիասթափություններից բացի, խորհրդարանում ներկայացված ուժերին ժամանակավորապես հնարավորություն տալով նույն տոկոսով ներկայացված լինել նաեւ տեղերում։ Ընդամենը։

Խեղճ ընտրող ու խեղճ Հայաստան, որ կրակն է ընկել իշխանություն-ընդդիմություն հերթական քվոտավորված խաղումՙ մինչեւ… Հայաստանի կործանումՙ սպասվելիք եռակողմ համաձայնագրի ներքո կամ նոր պատերազմում։

Իսկ մենք դեռ դույզն- ինչ, ճկույթաչափ հույս ունեինք, որ ընդդիմության առողջ հատվածը խորհրդարանում ճգնաժամ առաջացնելովՙ կկասեցնի ստորագրվելիք համաձայնագիրը։ Բայց ՏԻՄ ընտրություններում ընդդիմության ախորժակով մասնակցությունը, խորհրդարանում սահմանազատման եւ սահմանագծման վերաբերյալ հայտարարությանՙ հերթական անգամ չընդունմանը նպաստող կետերի առկայությունն ընդդիմության նախագծում, խորհրդարանում սոդոմ-գոմորին հավասար աղմուկի կազմակերպումը մեզ տարհամոզում է վերջնականապես, թե այսՙ խորհրդարանում առկա ընդդիմությունը խնդիր ունի վիժեցնել Հայաստանին պարտադրվող փաստաթղթերիՙ արդեն համաձայնագրային տարբերակը, քանի որ հիանալի ապահովվող գոռգոռոցն ու աղմուկը մի բան են, բուն գործունեությունըՙ այլ։ Եւ որՙ Փաշինյանին հարց է տրվումՙ հրաժարականով համաձայնագրի ստորագրումը վիժեցնելու մասին (ինչին մենք եւս համամիտ ենք), նույն կերպ ընդդիմությունը պետք է բարձրաձայնի մանդատները դնելովՙ համաձայնագրի խորհրդարան մտնելն արգելակող տրամադրվածության մասին։

Հ.Գ. – Մինչ մերոնք խորհրդարանում Ստանիսլավսկու մեթոդներն են տեղայնացնում, Վրաստանը հրաժարվում է «3+3» ձեւաչափից, իսկ Իրանը Վրաստանի եւ Ադրբեջանի հետ Հայաստանը շրջանցող եւ Պարսից ծոցն ու Սեւ ծովն իրար կապող ճանապարհի մասին է հայտարարում, մենքՙ անհասկանալի մրափի մեջ…

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ԱՎՍՏՐԻԱՆ ՍԱՀՄԱՆԱՓԱԿՈ՞ՒՄ Է ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ

Հաջորդ գրառումը

ԹՅՈՒՐՔԱԿԱՆ ԱՇԽԱՐՀԸ ՄԻԱՎՈՐՈՂ «ՄԻՋԱՆՑՔԻ» ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԻՐԱՆԱԿԱՆ ՆՈՐ ՄՈՏԵՑՈ՞ՒՄ

Համանման Հոդվածներ

26 սեպտեմբերի, 2025

Կրակոցներ ու զոհեր. հետո՞…

26/09/2025
26 սեպտեմբերի, 2025

Օրենքով եւ իրավունքով զբաղվեք

26/09/2025
26 սեպտեմբերի, 2025

Կբախվե՞ն Թուրքիան ու Իսրայելը

26/09/2025
26 սեպտեմբերի, 2025

ԱՄՆ-ին արտապատվիրակված տարածքը Աֆղանստանում

26/09/2025
Հաջորդ գրառումը

ԹՅՈՒՐՔԱԿԱՆ ԱՇԽԱՐՀԸ ՄԻԱՎՈՐՈՂ «ՄԻՋԱՆՑՔԻ» ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԻՐԱՆԱԿԱՆ ՆՈՐ ՄՈՏԵՑՈ՞ՒՄ

Արխիվ

Loading...
«Սեպտեմբերի 2025»
Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930  
« ՕգոստոսիՀոկտեմբերի »

Վերջին լուրեր

Միջազգային

Ֆրանսիական հետախուզական ծառայությունները դիմել են Դուրովին օգնելու Մոլդովայի կառավարությանը գրաքննել թելեգրամյան որոշակի ալիքներ

28/09/2025

Telegram-ի հիմնադիր Պավել Դուրովը հայտարարել է, որ ֆրանսիական հետախուզական ծառայությունները միջնորդի միջոցով դիմել են իրեն՝ Մոլդովայի կառավարությանն օգնելու գրաքննել թելեգրամյան...

ԿարդալDetails

Դիմումդ գրիր ու հեռացիր. դու ՀՀ-ն չես պաշտպանում. Էդմոն Մարուքյան

28/09/2025

Նիկոլի ելույթը ՄԱԿ-ում հիշեցնում էր խաբված ու օգնություն աղերսող դեռահասի խոստովանություն․ Շարմազանով

28/09/2025

Ինչի՞ տակ է ստորագրել Փաշինյանը, ինչ իրավունքով, և ո՞վ է շարունակելու գնել այս ֆարսը. Վլադիմիր Մարտիրոսյան

28/09/2025

Այս տողերը գրվել են 1907 թվականին, այլ ոչ 2025 թվականին, գրվել են հայակեր սուլթան Աբդուլ Համիդի մասին. Բալյան

28/09/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական