Կիրակի, Հուլիսի 12, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ԹՅՈՒՐՔԱԿԱՆ ԱՇԽԱՐՀԸ ՄԻԱՎՈՐՈՂ «ՄԻՋԱՆՑՔԻ» ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԻՐԱՆԱԿԱՆ ՆՈՐ ՄՈՏԵՑՈ՞ՒՄ

10/12/2021
- 10 Դեկտեմբերի, 2021, ԱԶԳ շաբաթաթերթ

Թվում է, բոլորին է հայտնի «Զանգեզուրի միջանցք» գաղափարի մասին իրանական կողմի մոտեցումը: Այդ խնդրի կապակցությամբ պաշտոնական Թեհրանը բազմիցս է ներկայացրել իր «կարմիր գծերն» ու թյուրքական աշխարհին ընկալելի հռետորաբանությամբ բացատրել այդ գծերը խախտելու հետեւանքների մասին:

Սակայն, Իրանում պանթյուրքիստական աշխարհը շաղկապող «միջանցքի» կիրառելիության մասին կա նաեւ այլընտրանքային մոտեցում, համաձայն որիՙ Իրանը կարող է թյուրքական աշխարհը համախմբող կազմակերպությանն անդամակցելու հայտ ներկայացնել: Եվ հաշվի առնելով իսլամական գործոնի գերակա դերն անդամ պետություններում, ինչպես նաեւ միեւնույն համաիրանական պատմամշակութային միջավայրում գտնվելու հանգամանքը, Թեհրանը հնարավորություն ունի կազմակերպությունում հեգեմոն դեր ստանձնելովՙ անձամբ կառավարել «միջանցքը»:

Այդ տեսակետն առաջ քաշող թուրքական ծագումով իրանցի վերլուծաբան Սեյյեդ Ջավադ Միրին համոզված է, որ խոհեմ ու հեռատես քաղաքականության շնորհիվ, Իրանին կհաջողվի թյուրքախոս երկրների կազմակերպությունում նվազեցնել ազգայնական հակումները: http://www.ensafnews.com/312496/

Նշենք, որ նոյեմբերի 12-ին Ստամբուլում կայացած Թյուրքալեզու պետությունների համագործակցության խորհրդի (Թյուրքական խորհուրդ) 8-րդ գագաթաժողովի ամփոփիչ ասուլիսի ժամանակ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարեց, որ այսուհետեւ խորհուրդը կոչվելու է «Թյուրքական պետությունների կազմակերպություն»:

Նաեւ հիշեցնենք, որ կազմակերպության կազմի մեջ են մտնում Ադրբեջանը, Ղազախստանը, Ղրղզստանը, Թուրքիան եւ Ուզբեկստանը: Հունգարիան ու Թուրքմենստանն այդ կազմակերպությունում դիտորդի կարգավիճակ ունեն: Թեեւ Իրանը չի անդամակցում պանիրանիզմի հակադիր բեւեռում գտնվող այդ կազմակերպությանը, սակայն, դա չի նշանակում, որ Անկարան անտեսում է Իրանի ազերիաբնակ շրջաններն իր ծավալապաշտական ծրագրերում ներառելու մտադրությունները: Բաքվումՙ 44-օրյա պատերազմի գործողությունների ավարտին նվիրված զորահանդեսում Թուրքիայի նախագահիՙ Արաքս գետի մասին թուրքերեն բանաստեղծությունից «երկու երկրներն իրար շաղկապող գետն ուժով են կիսել» հատվածի մեջբերումը, թուրքական ծավալապաշտական նկրտումների վառ վկայությունն էր, որն արժանացավ իրանական կողմի խիստ հակազդեցությանը:

Բոլորին է հայտնի, որ կազմակերպության աշխատանքների համակարգման ռոտացիոն բնույթով հանդերձ, Թուրքիան չի թաքցնում ավագության իրավունքով կազմակերպությունը ղեկավարելու իր ցանկությունն ու «մեկ ազգ, վեց պետություն» կարգախոսը կյանքի կոչելու երազանքը: Նաեւ գաղտնիք չէ, որ «միջանցքի» գաղափարը շրջանառվում է բոլոր այն ֆորումներում, որտեղ ներկա է Թուրքիան:

Էրդողանը, որ սովորաբար ադրբեջանցի գործընկերների հետ հանդիպումների ժամանակ օգտագործում է «մեկ ազգ, երկու պետություն» կարգախոսը, 2020 թվականին Բաքվում կայացած թյուրքալեզու պետությունների համագործակցության խորհրդի 7-րդ գագաթնաժողովի ժամանակ առաջին անգամ կիրառության մեջ դրեց «մեկ ազգ, վեց պետություն» ձեւակերպումը, որը մի շարք պատճառներով չարժանացավ անդամ պետությունների հավանությանը:

Բաքվում Իրանի նախկին դեսպան Մոհսեն Փաքայինը , որ ներկայումս զբաղվում է թյուրքական աշխարհին վերաբերող քաղաքական վերլուծություններով, նույնպես մերժում է տվյալ կազմակերպությունում Թուրքիայի հեգեմոն դերը, եւ այն կարծիքին է, որ «մեկ ազգ, վեց պետություն» կարգախոսի անկենսունակության գլխավոր պատճառներից մեկն այն է, որ Խորհրդային Միության փլուզման շնորհիվ անկախացած միջինասիական հանրապետություններն ու Ադրբեջանն, իրենց ազգային ինքնիշխանության նկատմամբ ունեցած նախանձախնդրությունից ելնելով, այլեւս չեն ցանկանում Մոսկվայից հետո ավագ եղբոր դերում տեսնել մեկ այլ երկրի: Իրանցի նախկին դիվանագետը համոզված է, որ տարբեր ժամանակահատվածներում նորանկախ պետությունների ցուցաբերած հակազդեցությունները վկայում են, որ Թուրքիան չի կարող հանդես գալ թյուրքախոս պետությունների ավագ եղբոր դերում http://irdiplomacy.ir/fa/news/2008084/: Օրինակ, 2016 թվականին Էրդողանի գնահատումներով, Ֆեթհուլլահ Գյուլենի կազմակերպած Թուրքիայի հեղաշրջման փորձից հետո, Գյուլենի անվան հետ առնչություն ունեցող ուսումնական հաստատությունները փակելու առաջարկով թյուրքախոս պետություններին ուղղված Անկարայի դիմումները մնացին անարձագանք: Թուրքիայի արտգործնախարար Մեվլութ Չավուշօղլուն , հանդես գալով ավագ եղբոր դիրքերից, նույնիսկ խնդրո առարկա հաստատությունները փակելու վերջնաժամկետ ներկայացրեց: Սակայն, Ղազախստանն ու Ղրղզստանը Թուրքիայի այդ քայլը գնահատեցին որպես դիվանագիտական էթիկայի կոպիտ խախտում: Ղրղզստանի ԱԳՆ հայտարարության մեջ, օրինակ, նշված էր. «Վերջնագրի ու շանտաժի լեզվով մի երկրի ԱԳ նախարարի կողմից մեկ այլ երկրին պահանջ ներկայացնելն ընդունելի չէ»: Այդ պատճառով էլ Ղրղզստանը 2016 թվականին նախատեսված Թուրքական խորհրդի 6-րդ նստաշրջանի անցկացումը երկու տարով հետաձգեց:

Թուրքիայի կողմից 1974 թվականին Կիպրոսի թուրքաբնակ շրջանի բռնազավթումից ու զինված ուժերի տեղակայումից հետո, Կիպրոսի նշված հատվածի անկախությունը ճանաչելու Թուրքիայի հորդորները նույնպես մնացել են անարձագանք: Անկարայի հետ առանձնահատուկ հարաբերություններ հաստատած Ադրբեջանն անգամ հրաժարվել է ճանաչել Կիպրոսի անկախությունը:

ԷԿՕ-ի վերջին գագաթաժողովին Կիպրոսի անկախությունը ճանաչելուն ուղղված Էրդողանի կոչերը նույնպես մերժվեցին կազմակերպության թյուրքախոս պետությունների կողմից:

Բացի այդ, լեզվական տարբեր միջավայրերում զարգացման փուլերը հաղթահարած ղազախերենի, ուզբեկերենի, թուրքմեներենի, ղրղզերենի ու ադրբեջաներենի մոտ ձեւավորվել է Թուրքիայի պետական լեզվիՙ թուրքերենի նկատմամբ միանգամայն խորթ լեզվամտածողություն: Այդ պատճառով էլ միջինասիական հանրապետություններում եւ Ադրբեջանում անցկացվող թյուրքախոս պետությունների վեհաժողովներում ռուսաց լեզվի գերակայությունը թուրքերենի եւ թյուրքական ծագումով այլ լեզուների նկատմամբ ակնառու է:

Ըստ Իրանի նախկին դեսպան Փաքայինի, «մեկ ազգ, վեց պետություն» կարգախոսի կենսունակությանը խոչընդոտում են նաեւ տարբեր աշխարհամասերում թյուրքախոս երկրների գտնվելու հանգամանքը, առանձին հանրապետությունների միջեւ ավանդաբար գոյություն ունեցող լարվածությունն ու հակասությունները, ինչպես նաեւ աշխարհաքաղաքական կողմնորոշումների անհամատեղելիությունը:

Նախորդ գրառումը

ՀԱՆԳՈՒՑԱԼՈՒԾՈՒՄԸ ՄՈ՞Տ Է

Հաջորդ գրառումը

ՄՐՑԱՆԱԿԱԲԱՇԽՈՒՄ

Համանման Հոդվածներ

10 Հուլիսի, 2026

41-64-ի մոգությունը

10/07/2026
10 Հուլիսի, 2026

Եթե ճանաչումը «քաղաքական թատրոն չէ», ապա  Քնեսեթը որեւէ ճնշման չի ենթարկվի

10/07/2026
10 Հուլիսի, 2026

Իրանը ՆԱՏՕ-ի ուշադրության կենտրոնո՞ւմ

10/07/2026
10 Հուլիսի, 2026

«Ֆոն դեր Լայենը Ալիեւին գովաբանում է, քրիստոնյաների  մասին՝ լռում»

10/07/2026
Հաջորդ գրառումը

ՄՐՑԱՆԱԿԱԲԱՇԽՈՒՄ

Լրահոս

Հիմա հատուցման ժամանակն է. ԱՄՆ Պաշտպանության նախարար

12/07/2026

Իրանն այս գիշեր մի շարք հարվածներ է հասցրել Մերձավոր Արևելքում գտնվող ամերիկյան թիրախներին։ ԱՄՆ-ը նոր հարվածների շարք է հասցրել Իրանի...

Եղվարդի խճուղում ծառն ընկել է մոպեդի վրա․ վարորդը տեղում մահացել է

12/07/2026

Հուլիսի 11-ին՝ ժամը 21։16-ին, ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Եղվարդի խճուղում ծառն ընկել է...

Մահացել է ամերիկացի հանրապետական սենատոր Լինդսի Գրեհեմը

12/07/2026

Մահացել է ամերիկացի հանրապետական սենատոր Լինդսի Գրեհեմը։ Այս մասին հայտարարություն է տարածել սենատորի գրասենկաը: Սենատորի գրասենյակի հաղորդագրության համաձայն՝ նա մահացել...

Ընդդիմադիր ուժերին ընտրողները զրպարտության համար դատի են տվել Փաշինյանին

11/07/2026

Ընդդիմության օգտին իբրև ընտրակաշառքով քվեարկելու մասին Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները վիրավորել են քաղաքացիներին․ վերջիններս հերթով դիմում են դատարան՝ պահանջելով հերքել զրպարտությունը...

Հարգելի դեսպաններ, այսօր դուք կանգնած եք բարոյական լուրջ ընտրության առջև՝ ում հետ եք համագործակցում և ում եք աջակցում Հայաստանում. Զարուհի Փոստանջյան

11/07/2026

ՀՀ-ում Ռուսաստանի Դաշնության դեսպան՝ պարոն Սերգեյ Կոպիրկինին ՀՀ-ում ԱՄՆ դեսպան՝ տիկին Քրիստինա Քվինին ՀՀ-ում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար՝ պարոն Վասիլիս...

CREATOR: gd-jpeg v1.0 (using IJG JPEG v62), quality = 90

Փաշիստական իշխանությունների կողմից ժողովրդի նկատմամբ իրականացվող ամենազզվելի բաներից մեկը թուրքերի և ադրբեջանցիների հանդեպ վախի մշտական գեներացումն է. Արման Աբովյան

11/07/2026

Վախն ու սարսափը սրանց համար դարձել են յուրաքանչյուր հայի անհատականությունն ու կամքը կոտրելու գործիք՝ փորձելով հայերին վերածել վախեցած, սարսափից դողացող...

Արխիվ

Հուլիսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« Հնս    
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական