Ուրբաթ, Ապրիլի 17, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ՄՐՑԱՆԱԿԱԲԱՇԽՈՒՄ

10/12/2021
- 10 Դեկտեմբերի, 2021, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

«Եռամիասնություն հանուն զարգացման» հ/կ-ի (Հայաստան, Արցախ, Սփյուռք) նախաձեռնած ամենամյա 12-րդ մրցանակաբաշխությունը հիշատակի ու հարգանքի միջոցառում ասես լիներ: Անցնող տարվա ընթացքում «Հայրենիքի նվիրյալ» գրությամբ շնորհակալագրերին արժանացածների առաջին շարքերում 44-օրյա պատերազմի զոհվածների հարազատներն ու վիրավորված անձինք էին: Միջոցառման մեկնարկային հատվածը խոնարհումի, մեծարման, կատարած սխրանքների ու հանուն հայրենիքի կյանքը նվիրած հայորդիների անձնվեր պատմությունների մասին էր: Անդադար, չլռող ու հոտնկայս ծափահարությունների ներքո հետմահու մրցանակի արժանացան որդեկորույս մայրերն ու ոտքը, ձեռքը կորցրած կամ սահմռկեցուցիչ պատերազմի հետեւանքով մարմնական տարբեր աստիճանի վիրավորված տղաները:

Առաջին խոսքը հոգեւորականինն էրՙ օրհնությամբ ու իր բարեմաղթանքով հանդես եկավ արժանապատիվ Տեր Զգոն քահանա Աբրահամյանը, այնուհետեւ բեմ բարձրացավ մրցանակաբաշխության հիմնադիր «Եռամիասնություն հանուն զարգացման» հ/կ նախագահ Մամիկոն Խուրշուդյանը եւ Ապրիլյան պատերազմի հերոս Ադամ Սահակյանի մորՙ Գայանե Անտոնյանի հետ միասին հայտարարեցին «Տարվա Սխրանք» անվանակարգի մրցանակակիրների անունները:

Այս անվանակարգում հետմահու մրցանակների արժանացան 44-օրյա պատերազմի հերոսներ Մարտական Խաչ 1-ին աստիճանի շքանշանակիր, Արիության մեդալակիր, կրտսեր սերժանտ Խաչիկ Պողոսյանը , Մարտական ծառայության մեդալակիրներ Գեւորգ Խաչատրյանը , Ժորա Մարտիրոսյանը , Վարդան Միրզախանյանը , Արցախի Հանրապետության Արիության մեդալակիր, Մարտական ծառայության մեդալակիր, լեյտենանտ Վոլոդյա Մհերյանը , Արիության մեդալակիր, կրտսեր սերժանտ Վահե Եղիկյանը :

Միջոցառման կազմակերպիչ Մամիկոն Խուրշուդյանի ջանքերով, բացի պատերազմի հերոսներից, մեկտեղվել էին նաեւ մշակույթի, սպորտի, ուժային կառույցների, բժկության, լրագրության, քաղաքական դաշտի եւ սփյուռքի ներկայացուցիչները:

«Սփյուռքի լավագույն խմբագիր» անվանակարգում մրցանակի արժանացավ ՌԱԿ Լիբանանի «Զարթօնք» օրաթերթի գլխավոր խմբագիր Սեւակ Հակոբյանը :

«Տարվա լավագույն լրագրող» անվանակարգում մրցանակի արժանացավ «Ազգ»ի լրագրող Սեւակ Վարդումյանը ՙ 44-օրյա պատերազմում կատարած աշխատանքի համար, որի ընթացքում, հիշեցնենք, նա վերք էր ստացել արկի բեկորից:

Այլ անվանակարգերում մրցանակներ ստացան Հայաստանի ազատագրության հայ գաղտնի բանակի մարտիկ, «Վան» գործողության ղեկավար Վազգեն Սիսլյանը , պարուսույց Սոֆի Դեւոյանը , երաժիշտ, երգահան Արա Գեւորգյանը , երգչուհի Ալլա Լեւոնյանը , երգչուհի Նունե Եսայանը , բեմադրիչ, ֆիլմարտադրիչ Հրաչ Քեշիշյանը , դուդուկահար Կամո Սեյրանյանը, ըմբշամարտիկ Արսեն Հարությունյանը , կարատեիստ Կամո Ունանյանը , քաղաքական գործիչներ Թեհմինե Վարդանյանը եւ Դավիթ Խաժակյանը , ԱԺ պատգամավոր Աննա Գրիգորյանը , քաղաքապետական եւ համայնքային գործերի հմուտ գործիչներ Կամո Արեյանը եւ Դավիթ Կարապետյանը :

Շնորհավորում ենք բոլորին:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ԹՅՈՒՐՔԱԿԱՆ ԱՇԽԱՐՀԸ ՄԻԱՎՈՐՈՂ «ՄԻՋԱՆՑՔԻ» ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԻՐԱՆԱԿԱՆ ՆՈՐ ՄՈՏԵՑՈ՞ՒՄ

Հաջորդ գրառումը

ԱՆՀՈԳՈՒԹԻՒՆ… ՉԱՐԻ՛Ք

Համանման Հոդվածներ

17 Ապրիլի, 2026

Լիբանան՝ քավության նոխազը Արաբական աշխարհի, եւ ոչ միայն…

17/04/2026
17 Ապրիլի, 2026

Սփյուռքի զորաշարժը եւ հայության խնդիրները Փարիզի համաժողովում. Արցախն ու Հայաստանը գլխավոր թեմաներ

17/04/2026
17 Ապրիլի, 2026

Ընդդիմադիր եւ իշխանական պատրանքներ

17/04/2026
17 Ապրիլի, 2026

Ադրբեջանը ոչնչացնում է Արցախի եկեղեցիները. CNA ահազանգում է՝ Ստեփանակերտի Սուրբ Հակոբը հողին է հավասարեցվել

17/04/2026
Հաջորդ գրառումը

ԱՆՀՈԳՈՒԹԻՒՆ... ՉԱՐԻ՛Ք

Ամենաշատ ընթերցվածը

Նորություններ

Մեր զինվորը չպարտվեց, դու պարտվեցիր, դու՛․․․ այ՛ տղա. Աշոտ Մինասյան «Երկաթ»

16/04/2026

Դու այս ի՞նչ արեցիր, այ՛ տղա, այս ի՞նչ արեցիր։ Գարնանային գիշերն անուշ փռվել է Արարատյան դաշտի վրա, իջել «Վարդաշեն» բերդի...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Ձեր նշած բազմաքաղաքացին մինչև տարեվերջ աղքատանալու է. Փաշինյանը ՝ Սամվել Կարապետյանի մասին

15/04/2026

ԱԺ–ում տեղի ունեցած հարցուպատասխանի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ գործարար, բարերար Սամվել Կարապետյանը մինչև տարեվերջ կորցնելու է իր...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Օվերչուկն այցելել է բռնազավթված Կովսական

16/04/2026

Ադրբեջանա-ռուսական միջկառավարական հանձնաժողովի անդամները ծանոթացել են  բռնազավթված Արցախի Հանրապետության Քաշաթաղի շրջան Կովսական  քաղաքում իրականացվող շինարարական և վերականգնողական աշխատանքներին: Ադրբեջանական  APA-ն...

ԿարդալDetails
Նորություններ

Գրիգորի Խաչատուրովին կալանավորելու որոշում է կայացվել

16/04/2026

Երրորդ բանակային կորպուսի նախկին հրամանատար, գեներալ-մայոր Գրիգորի Խաչատուրովի դեմ մեղադրական եզրակացությամբ նոր հայց է ներկայացվել։ Այս մասին տեղեկանում ենք Դատալեքս...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական