Իշխան Սաղաթելյանի ելույթի տրամաբանական շղթան տանում է նրան, որ Ֆրանսիայի հրապարակը բացվում է, հանրահավաքային շրջանը նոր փուլ է մտնում կամ մեկ այլ բան։ Այս մասին ֆեյսբուքի իր էջում գրել է լրագրող, Ազատագրական շարժման անդամ Նաիրի Հոխիկյանը։
«Հնարավոր է, սխալվում եմ։
Ինչ էլ որոշելու լինեն, այս պահին քաղաքական թիվ մեկ օրակարգը պետք է լինի Բերձորի (Լաչին) և Աղավնոյի պահպանությունը, իսկ դրա համար անհրաժեշտ է հանրային համախմբումը»,-գրել է նա։