Չորեքշաբթի, 12 Օգոստոս, 2026

Այսօրվա ելույթը պատասխանատվության և հաղթանակի ճանապարհի մատնանշման մասին էր

ՀՅԴ ՀԵՄ ներկայացուցիչ, ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․

«Շարժումպետությունկազմակերպություն ղեկավարողի ամենակարևոր հատկանիշը ծանր, բայց կարևոր որոշումներ կայացնել կարողանալն է:

Պոպուլիզմին մենք հակադրելու մի բան ունենք` հստակ ուղեգիծ և պատասխանատվություն:

Այսօրվա ելույթն այն մասին էր, որ եթե այս ուժերը լինեին պետության ղեկին ու հասկանային, որ պատերազմը պետք է կանգնեցնել, դա կանեին, ոչ թե կվախենային իրենց պիտակավորելուց ու մենակ դրա համար հազարավորներ կզոհեին:

Այսօրվա ելույթը պատասխանատվության մասին էր:

Այսօրվա ելույթը հաղթանակի ճանապարհի մատնանշման մասին էր:

Բոլորի զգացմունքները հասկանալ կարելի է, բայց երբ պատերազմը ձգձգվում է զենքը ցած չեն նետում ու հրաժարվում կռվելուց: Վստահ եմ այդպիսինները մեր մեջ չեն էլ լինելու»: