Ուրբաթ, Հոկտեմբերի 24, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ԿԵՑՑԵ՛ ՎԻԿՏՈՐ ՀՅՈՒԳՈՆ

17/12/2021
- 17 Դեկտեմբերի, 2021, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

1163-ին, երբ Մորիս դը Սյուլլին կատարեց Փարիզի Աստվածամոր տաճարի հիմնարկեքը, հավանաբար չէր պատկերացնում, որ կառուցվելիք տաճարը ժամանակ հետո դառնալու է աշխարհի ամենահայտնիներից մեկը: Որ երկրագնդի չորս ծագերում ապրող ամենատարբեր ազգության ու դավանանքի մարդիկ իրենց երազանքների շարքում փայլփայելու են այստեղ լինելու երազանքը:

Փարիզի Աստվածամոր տաճարը իր կառուցման եւ օծման հիշարժան թվականներից զատ ունի նաեւ այլ հիշարժան թվականներ:Բայց դրանցից ամենկարեւորը 1831 թվականի իրադարձությունն էր, որն իր գունեղ շարունակությունն ունեցավ 1956-ին, ապաՙ 1990-ականների վերջին: Այս երեք թվականները տաճարի համար կարծես դարձան ժամանակի հաշվարկման նոր մեկնարկ: Ո՞րն էր գաղտնիքը: Ինչ որ բա՞ն փոխվեց Աստվածամոր տաճարի հրաշալի ճարտարապետության մեջ, թե՞ աշխարհի ամենամեծ երգեհոններից մեկի խորհրդավոր հնչողության ու լատիներեն եկեղեցական երգեցողության միահյուսումը նոր , անբացատրելի մթնոլորտ ստեղծեց կիրակնօրյա պատարագների ժամանակ: Ո՛չ, որքան էլ տարօրինակ հնչի, գաղտնիքը տաճարի պատերից դուրս է:

1830 թվական, հունիս 25, Փարիզ, Ժան Գուժոն փողոց. Այստեղ դրվեց Աստվածամոր տաճարի հավերժական հռչակի հիմքը: Եվ դա արեց Վիկտոր Հյուգոն: Հեղափոխական թոհուբոհի մեջ նա հորինեց մի այնքան համոզիչ եւ գեղեցիկ ռոմանտիկական պատմություն, որ մինչեւ այժմ մարդկանց թվում է , թե Հյուգոյի հերոսներն իրական մարդիկ էին, իսկ վեպի սյուժենՙ վավերագրություն: 1831թվականին հունվար 14-ին Փարիզի Աստվածամոր տաճարը վեպի տեսքով ավարտվեց եւ սկսվեց նրա նոր կյանքը: Հետաքրքրասերների եւ ընթերցասերների, սենտիմենտալների եւ սիրահարների համար Փարիզի Աստվածամոր տաճարը դարձավ ուխտատեղի: Այստեղ գալիս էին տեսնելու այն վայրը, որտեղ ծավալվել էր Քվազիմոդոյի եւ Էսմերալդայի քնքուշ, մաքուր սերը: Մարդկանց մինչեւ հիմա գրավում է այդ սիրո պատմությունը: Մարդիկ չեն ուզում հավատալ, որ այն սոսկ գրողի երեւակայության արդյունքն է, որ սիրավեպի հերոսները մտացածին կերպարներ են: Գրական ստեղծագործության շնորհիվ Փարիզն իր Աստվածամոր տաճարով դարձավ այն երանելի վայրը, ուր ձգտում է Հյուգոյի վեպն ընթերցած յուրաքանչյուր մարդ: Կեցցե՛ Վիկտոր Հյուգոն:

1956թ.: Կինոռեժիսոր Ժան Դելանուան երկրորդ կյանք է տալիս Հյուգոյի հերոսներինՙ առավել մեծ թվով մարդկանց աչքերից արցունք քամելով եւ քնարական զեղումներ առաջացնելով: Աշխարհի բոլոր անկյուններում էկրան բարձրացած 115 րոպեանոց ֆիլմը վերջնականապես Փարիզը դարձնում է պարտադիր այցելության քաղաք, իսկ Աստվածամոր տաճարը վկաՙ աշխարհի ամենից անբասիր եւ տխուր, բայց եւ հորինվածՙ մեծագույն տաղանդով հորինված սերերից մեկի պատմության: Կեցցե՛ Վիկտոր Հյուգոն:

20-րդ դարի ավարտին, բազմաթիվ հրատապ սյուժեների եւ թեմաների փոխարեն կոմպոզիտոր Ռիկարդո Կոչանտեն Քվազիմոդոյի եւ Էսմերալդայի պատմությունը վերածեց մեղեդու եւ երգի: 7 նոտաների ներդաշնակ եւ տաղանդավոր միահյուսումը Փարիզի Աստվածամոր տաճարին երրորդ շնչառությունը տվեց: Ռոք օպերայի հնչյունները չեն լռում աշխարհի խայտաբղետ ազգերի շուրթերին:

Տաճարի այս երանելի կենսագրականըՙ փաստված երեւելի ճարտարապետությամբ, փայլուն գրականությամբ եւ երաժշտությամբ, կարծես թե պիտի ընդհատվեր 2019 ապրիլ 15-ինՙ այն չարաբաստիկ օրը, երբ կրակի բաժին դարձավ տաճարի մի հատվածըՙ մեծ ցավ պատճառելով ոչ միայն փարիզցիներին: Բայց հիմա էլ տաճարի շրջակայքում, զանգագատուն բարձրանալ չհասցրածների, տաճարի ներսում երբեւէ չեղածների մտքում դեռ այս սիրո տվայտանքն է եւ չքնաղ մեղեդինՙ նույնքան ազդեցիկ , որքան Նոտըր Դամի զանգերի ղողանջներըՙ հատկապես հնագույն «Բուրդոն Էմմանուելի» մերթ ավետաբեր, մերթ չարագույժ զարկերը :

Անցել է մոտ երկու հարյուրամյակ, բայց գրողի երեւակայության թռիչքը դեռ տակնուվրա է անում մարդկանց: «Սիրահարների ոսկորները փրկվե՞լ են» ,-հարցնում են նրանք: Ոսկորներ չկան , տիկնայք եւ պարոնայք, որովհետեւ չէին կարող լինել: Դուք հավատացել եք դրանց գոյությանը Վիկտոր Հյուգոյի տաղանդի շնորհիվ:

Կեցցե՛ Վիկտոր Հյուգոն:

ՆԱՐԻՆԵ ԹՈՒԽԻԿՅԱՆ-ԽԱՉԱՏՈՒՐՅԱՆ

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ԻՄ ՀԱՅԿԱԿԱՆ ՌԱԴԻՈՆ

Հաջորդ գրառումը

Հայկ Մարությանին անվստահություն հայտնելու հարցը կքննարկվի դեկտեմբերի 22-ին

Համանման Հոդվածներ

24 հոկտեմբերի, 2025

Խոսքն ու խրատը չեն կարող տեղ հասնել

24/10/2025
24 հոկտեմբերի, 2025

Մարդիկ հոգնել են առճակատումից

24/10/2025
24 հոկտեմբերի, 2025

Անկարան եվ Ադրբեջանի ու Իսրայելի միջեւ սողացող դաշինքը

24/10/2025
24 հոկտեմբերի, 2025

Հայաստանի ընդդիմությունը կորցրեց իր խորհրդանշական դեմքերից մեկին

24/10/2025
Հաջորդ գրառումը

Հայկ Մարությանին անվստահություն հայտնելու հարցը կքննարկվի դեկտեմբերի 22-ին

Արխիվ

Loading...
«Հոկտեմբերի 2025»
Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« ՍեպտեմբերիՆոյեմբերի »

Վերջին լուրեր

Նորություններ

Սամվել Կարապետյանի քրեական հետապնդման մեջ կա քաղաքական մոտիվացիա. դա ակնհայտ է. Դանիել Իոաննիսյան

24/10/2025

«Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ ծարագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանը, որն ընկալվում է  որպես իշխանական իրավապաշտպան, համոզմունք է հայտնել, որ գործարար, բարերար...

ԿարդալDetails

Ուղիղ. ՀՀ ԱԺ ութերորդ գումարման տասներորդ նստաշրջանի արտահերթ նիստ – 24.10.2025

24/10/2025

Սա իշխող քաղաքական ուժի ղեկավարի կողմից Եկեղեցին պառակտելու հերթական փորձ է` հակաօրինական ու հակաեկեղեցական իր բոլոր դրսևորումներով. հայտարարություն

24/10/2025

Վարչական դատարանը մերժել է Էդմոն Մարուկյանի միջնորդությունը. թիվ 1299-Ն որոշումը ուժի մեջ կմտնի 2025 թվականի նոյեմբերի 1-ից

24/10/2025

Նպատակը ոչ թե արդարադատություն իրականացումն է, այլ՝ Մասիսի ընդդիմադիր համայնքապետին ընտրություններից առաջ մեկուսացնելը. Գոհար Մելոյան

24/10/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական