Հինգշաբթի, Հուլիսի 23, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

«ԱՄՆ-Ը ԵՎ ԵՄ-Ն ԱՋԱԿՑՈՒՄ ԵՆ ԹՈՒՐՔԻԱ-ՀԱՅԱՍՏԱՆ ՄԵՐՁԵՑՈՒՄԸ, ՈՐ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆՈՒՄ ԹՈՒԼԱՑՆԵՆ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԱԶԴԵՑՈՒԹՅՈՒՆԸ»

17/12/2021
- 17 Դեկտեմբերի, 2021, ԱԶԳ շաբաթաթերթ

Եզրակացնում է BBC-ին, անդրադառնալով հայ-թուրքական վերջին զարգացումներին

Օրերս Հայաստանում կրկին ակտիվացան հայ-թուրքական հարաբերությունների բարելավման հարցի վերարծարծումները: Կողմերի բարձրագույն ղեկավարները բարելավմանն ընդառաջ հայտարություններ են անում, որոնք արժանանում են Ռուսաստանի եւ ԱՄՆ-ի աջակցությանը: Վերարծարծումները, թերեւս, ակտիվացել էին ամռանը, իսկ հոկտեմբերի 26-ին Ադրբեջան այցելող Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Զանգիլանում խոսել էր Ֆիզուլին, Շուշիին եւ Աղբենդին, առաջիկայում էլ Նախիջեւանին կապող ճանապարհների շինարարության մասին, ապա հայտարարել. «Այտեղ կառուցվող մայրուղին եւ երկաթուղին ոչ միայն Ադրբեջանի եւ Թուրքիայի, այլեւ տարածաշրջանի մյուս երկրների առջեւ բացելու է առեւտրա-տնտեսական հեռանկարներ: Այնպես, որ ժամանակի ընթացքում, շարժվելով Զանգեզուրից , հասնելու ենք մինչեւ Ստամբուլ, էլ չասած Կարսի, Իգդիրի մասին: Այս ամենից օգտվելու են Ադրբեջանի բոլոր հարեւաններըՙ Իրանը, Վրաստանն ու Հայաստանը: Համանման նախագծերը բնույթով օտարացնող չեն, այլ ընդգրկող: Հետեւաբար հարկ է ճշտել սահմանները եւ փոխադարձաբար ճանաչել դրանք: Անհրաժեշտ է նաեւ, որ Հայաստանը բարի կամք դրսեւորի Ադրբեջանի հետ խնդիրների կարգավորման համար: Այդ դեպքում մենք Հայաստանի հետ հարաբերությունները կարգավորելու առումով որեւէ խնդիր այլեւս չենք ունենա: Թուրքիան, խաղաղության հաստատման եւ դրա հարատեւության ապահովմանն ուղղված կառուցողական ամեն քայլին, նույն կառուցողականությամբ է արձագանքելու»:

Էրդողանի օրինակին հետեւեց արտգործնախարար Մեւլութ Չավուշօղլուն : Նա դեկտեմբերի 14-ին Թուրքիայի ազգային մեծ ժողովում իր նախարարության բյուջեի քննարկմանն ունեցած ելույթում, ինչպես նշել են թուրքական լրատվամիջոցները, ասել է, որ Թուրքիան Ադրբեջանի հետ Հարավային Կովկասում տարածաշրջանային խաղաղության հաստատման համար դիվանագիտական բուռն ջանքեր է գործադրում, ապա ավելացրել. «Ադրբեջանի հետ խորհրդակցել ենք, շուտով փոխադարձաբար հատուկ ներկայացուցիչներ ենք նշանակելու, որ նորմալացնենք հարաբերությունները Հայաստանի հետ»:

Չավուշօղլուն, ի պատասխան «Լավ» կուսակցության խմբակցության փոխնախագահ Էրհան Ուսթայի հարցին, Deutsche Welle-ի վկայությամբ, ասել է. «Հատուկ ներկայացուցիչ ենք նշանակում, այլ ոչ թե դեսպան: Եթե հարաբերությունները նորմալանան եւ Հայաստանը դասեր քաղի վերջին զարգացումներից, տալով նախապատվությունը հաշտությանն ու խաղաղությանը, այդ ժամանակ հնարավոր է, որ դեսպանատուն էլ բացվի»: Ի դեպՙ գերմանական թերթը հարկ է համարել նշելու, որ օգոստոսին ՀՀ վարչապոտ Նիկոլ Փաշինյանի կառավարությունը Թուրքիայի դրական ազդակներին դրականորեն արձագանքելու պատրաստակամություն էր հայտնել, համարելով միաժամանակ թուրքական պետության մասնակցությունը ղարաբաղյան 44-օրյա պատերազմին սպառնալիք «տարածաշրջանի խաղաղության եւ կայունության համար»:

Դեկտեմբերի 15-ին հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացներին պաշտոնական Վաշինգտոնի աջակցությունն է հայտնել ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը , մասնավորապես ասելով. «Մենք ողջունում ենք եւ վճռականորեն աջակցում Հայաստանի ԱԳՆ-ի եւ Թուրքիայի ԱԳ նախարար Մեւլութ Չավուշօղլուի հայտարարությունները հատուկ ներկայացուցիչներ նշանակելու եւ հարաբերությունների կարգավորման գործընթացը քննարկելու մասին»:

Պետքարտուղարին հավելել է ՌԴ արտգործնախարարության ներկայացուցիչ Մարիա Զախարովան : Թեեւ նա շրջանցել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի միջնորդելու նախաձեռնությունը, ինչպես նաեւ «Զանգեզուրի միջանցքի» հարցում Մոսկվայի շահագրգռությունը, սակայն հայտարարության մեջ, այնուամենայնիվ, չի մեռացել 3+3 ձեւաչափի մասին: Նա, ինչպես տեղեկացնում է «Արմենպրեսը», ասել է. «Մենք ելնում ենք դրանից, որ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը կնպաստի տարածաշրջանում ընդհանուր իրավիճակի բարելավմանը, կնպաստի բարիդրացիականության եւ վստահության մթնոլորտի ձեւավորմանը ե՛ւ տարածաշրջանում, ե՛ւ ժողովուրդների միջեւ: Այս տեսանկյունից ողջունում ենք Անկարայի եւ Երեւանի կողմից վերջին շրջանում ցուցաբերվող երկկողմ երկխոսություն սկսելու տրամադրվածությունըՙ հարաբերությունների կարգավորման խնդիրները քննարկելու համար»:

Զախարովան հայտնել նաեւ ամեն կերպ գործընթացն աջակցելու Ռուսաստանի պատրաստակամությունը, ապա, Կ. Պոլսո «Ակօսի» կայքէջի տվյալներով, շարունակել. «Ռուսաստանը գոհունակությամբ է ընդունում Երեւանի եւ Անկարայի հարաբերությունների նորմալացման համար երկխոսություն սկսելու պատրաստակամությունը: Այդ առումով հատուկ ներկայացուցիչներ նշանակելը տրամաբանական է եւ ողջունելի: Մենք պատրաստ ենք աջակցել կողմերին: Դեկտեմբերի 10-ին տարածաշրջանային 3+3 խորհրդատական պլատֆորմի առաջին նիստի անցկացումը Մոսկվայում, նպաստել է Երեւանի եւ Անկարայի մերձեցմանը: Մեկ անգամ եւս ուզում եմ ընդգծել, որ մենք ողջունում ենք Երեւանի եւ Անկարայի միջեւ փոխվստահության հաստատմանն, ինչպես նաեւ երկու երկրների եւ ժողովուրդների մերձեցմանը նպաստող բոլոր ձեռնարկումները»: Նա ողջունել է նաեւ Փաշինյանի եւ Ալիեւի Բրյուսելում տեղի ունեցած հանդիպումը, առանց նշելու դրաՙ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի նախաձեռնությամբ իրականացման մասին:

Համենայնդեպս դեկտեմբերի 14-ին Հայաստան-Թուրքիա մերձեցման հարցին անդրադարձել է նաեւ BBC-ին եւ մասնավորապես նշելՙ «Հայտնի է, որ ԱՄՆ-ը նախաձեռնություն էր հանդես բերել Անկարայի եւ Երեւանի միջեւ երկխոսության գործընթացի սկզբնավորման համար: Հարցը Հռոմում տեղի ունեցած հադիպման ժամանակ քննարկել էին նախագահներ Բայդենն ու Էրդողանը , ինչպես նաեւ պետքարտուղար Բլինքենն եւ արտգործնախարար Չավուշօղլուն »: Հատկանշական է BBC-ի հետեւյալ գնահատականն այս ամենի առթիվ. «Արեւմուտքը, ԱՄՆ-ի եւ Եվրոպական Միության գլխավորությամբ, աջակցում է Թուրքիա-Հայաստան մերձեցումը, որ թուլացնի տարածաշրջանում Ռուսաստանի Դաշնության ազդեցությունը»:

Ըստ ամենայնի ԱՄՆ-ի ու ԵՄ-ի աջակցությամբ պետք է պայմանավորել այն, որ Էրդողանն ու Չավուշօղլուն Հայաստանի հետ մերձեցման պատրաստակամություն հայտնելիս զգուշավորություն են ցուցաբերել եւ չեն պնդել «Զանգեզուրի միջանցքի» բացման անհրաժեշտության մասին, ի տարբերություն Ալիեւի:

Նախորդ գրառումը

ԱԼԻԵՎԸ ԿՐԿԻՆ ՍՊԱՌՆՈՒՄ Է

Հաջորդ գրառումը

3+3 ՀԱՐԹԱԿԸ ԻՐԱՆԱԿԱՆ ՊՐԻԶՄԱՅՈՎ

Համանման Հոդվածներ

24 Հուլիսի, 2026

Երեք կինոդեմք Սփյուռքից` Սիմոն Աբգարյան, Սեւ Օհանյան, Թամարա Ստեփանյան

22/07/2026
10 Հուլիսի, 2026

41-64-ի մոգությունը

10/07/2026
10 Հուլիսի, 2026

Եթե ճանաչումը «քաղաքական թատրոն չէ», ապա  Քնեսեթը որեւէ ճնշման չի ենթարկվի

10/07/2026
10 Հուլիսի, 2026

Իրանը ՆԱՏՕ-ի ուշադրության կենտրոնո՞ւմ

10/07/2026
Հաջորդ գրառումը

3+3 ՀԱՐԹԱԿԸ ԻՐԱՆԱԿԱՆ ՊՐԻԶՄԱՅՈՎ

Լրահոս

Ի՞նչ է ասել Մերցը Փաշինյանին՝ Ալիեւից անմիջապես հետո. Հակոբ Բադալյան

23/07/2026

Տեղի է ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի եւ Գերմանիայի կանցլեր Մերցի հեռախոսազրույցը, որի ընթացքում անդրադարձել են թե երկկողմ՝ Հայաստան–Գերմանիա, թե Հայաստան–ԵՄ,...

ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի արտաքին գործերի հանձնաժողովը կոչ է արել Ադրբեջանին ազատ արձակել Բաքվում պահվող հայերին

23/07/2026

ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի արտաքին գործերի հանձնաժողովը կոչ է արել Ադրբեջանին ազատ արձակել Բաքվում պահվող հայ ռազմագերիներին. հայտնում է Ամերիկայի Հայ...

Ուղիղ. Կառավարության նիստը վարում է փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը

23/07/2026

https://www.youtube.com/watch?v=bZKrPLXKCDo

Ընդդիմությունը գնում է «պատերազմ». «Փաստ»

23/07/2026

«Փաստ» օրաթերթը գրում է. Քաղաքական նոր փուլի մեկնարկը Հայաստանում ոչ թե պարզապես օրենսդիր աշխատանքի սկիզբ է, այլ համակարգային, լարված և...

Տեսանյութ. Ռուբիոն չի պատասխանել լրագրողի հարցին. Մանիլայում Լավրով-Ռուբիո հանդիպումն ավարտվել է

23/07/2026

Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը և ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն հանդիպել են Ֆիլիպինների մայրաքաղաք Մանիլայում. գրում է ՌԻԱ Նովոստին:...

Պետք է անել ամեն ինչ, որ հաջորդ ընտրություններից հետո քաղաքական ուժերը շնորհավորեն միմյանց. Վահե Հովհաննիսյան

23/07/2026

Ինչ ԿԱ և ՉԿԱ Հայաստանում 1. Հայաստանում ՉԿԱ քաղաքական կյանք։ Մենք չպետք է ձևացնենք, թե ունենք քաղաքական պրոցես, կամ ասենք...

Արխիվ

Հուլիսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« Հնս    
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական