Անվանի գիտնական,Հայկական էներգետիկական ակադեմիայի հիմնադիր նախագահ, «Ազգ»-ի երկարամյա թղթակից Ստեփան Պապիկյանը հարյուրավոր գիտական եւ գիտահանրամատչելի աշխատանքների հեղինակ է, որը սիրով նվիրում է տարբեր գրադարաններին եւ ազգային կենտրոններին:
Օրերս Նորամուծության եւ Ձեռներեցության ազգային կենտրոն ՊՈԱԿ-ի Վանաձորի մասնաճյուղը կազմակերպել էր թեմատիկ ցուցահանդես «Ստեփան Պապիկյանի աշխատությունները» խորագրով: Ներկայացվել էին հեղինակի երկար տարիների ընթացքում ՊՈԱԿ-ին նվիրաբերած գրքերը: Ցուցահանդեսին մասնակցեցին բազմաթիվ ընթերցողներ եւ այցելուներ: Միջոցառումն անցավ հետաքրքրական եւ աշխույժ մթնոլորտում: