Կիրակի, Հունիսի 28, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ՊԱՏԵՐԱԶՄԻՑ ՀԵՏՈ ԱՆԳԱՄ ԳՈՐԾՈՂ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆ ԱՆԸՆԴՀԱՏ ՀԱՐՎԱԾՈՒՄ Է ԲԱՆԱԿԻՆ

14/01/2022
- 14 Հունվարի, 2022, ԱԶԳ շաբաթաթերթ

«Ազգ»ի զրուցակիցն է ռազմական փորձագետ Կարեն Վրթանեսյանը

– Անցած տարի բոլորիս համար առաջնային էին սահմանների, անվտանգության ու բանակաշինության հարցերը: Թե ինչ դրական քայլեր են կատարվել օրախնդիր այս հարցերին լուծումներ տալու համար, կարծես թե տեսանելի չէ: Որպես մասնագետՙ դուք ի՞նչ վերլուծություն ունեք: Բանակը կարողացե՞լ է մեջքը ուղղել, անվտանգության առումով որեւէ քայլով առաջ գնացե՞լ ենք:

– Բանակաշինության, անվտանգային համակարգերի վերականգնման առումով, կարծում եմ, ոչ միայն որեւէ դրական շարժ չունենք, այլ նույնիսկ հետընթաց ենք արձանագրել: Այս պահին, ցավոք, ՊՆ-ի ԶՈւ-ի վիճակը նույնիսկ ավելի քաոտիկ է, ավելի քանդված, քան 2020 թ. նոյեմբերին էր: Բացատրեմ. հիշենքՙ պատերազմից հետո 4 նախարար փոխվեց, ընդ որումՙ վերջին նշանակվածն այնպիսի մարդ է, որ երբեւէ ոլորտում չի եղել ու կառավարման բավական սահմանափակ փորձ ունիՙ ընդամենը մի քանի տարվա: Հիմա հսկայական ու երկրի համար կարեւոր նշանակություն ունեցող կառույց է ղեկավարում: 44-օրյա պատերազմից հետո պետք է արագորեն վերլուծվեին հանգամանքները, եզրակացություններ արվեին, ու դրանց համապատասխան բարեփոխումներ արվեին, մոլբիլիզացիան, ըստ էության, նույնիսկ պետք է ավելանար, որովհետեւ տարածքների հանձնումով Հայաստանի անվտանգային իրավիճակը կտրուկ վատացել է: Արագ գործելու փոխարեն ի՞նչ տեսանքՙ կադրային ջարդ սկսվեց, որն առ այսօր չի դադարում, ավելի շատ տարածքներ հանձնվեցին, նույնիսկ այնպիսիք, որ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ նախատեսված չէին հանձնել: Ըստ էության, այսպես կոչված օպտիմալացման անվան տակ կրճատվում են զինված ուժերը, պետությունը որեւէ կերպ պատասխանատվություն չի դրսեւորում գերիների, զոհվածների, անհետ կորածների, վիրավորների մասով: Անգամ դրամական հատուցումները ամիսներով ձգձվում են, չեն վճարում, հայտարարում, թե պետությունը պատերազմում վիրավորվածներին պետպատվերով չի բուժում: Գործող իշխանությունը որեւէ բանի համար չի ուզում պատասխանատվություն կրել, անընդհատ հարվածում է զինվորականներին, ու պատերազմի ավարտից հետո բոլոր առումներով հետընթաց ունենք:

– 2018 թ. իշխանափոխությունից ու անգամ 44-օրյա պատերազմից հետո իշխող ուժն ասես սպայական կազմին կամ գեներալիտետին վարկաբեկելու, նրանց նկատմամբ իրավական գործընթաց սկսելու ձեռագիրն է որդեգրել: Այժմ էլ գերությունից վերադարձած սպաները կամ պայմանագրային զինծառայողներն են պատասխանատվության կանչվում: Ի՞նչ է սա ձեզ հուշում:

– Ցավոք, ճիշտ եք նշում. այդ ջարդը, այո՛, շարունակվում է, ու դա բնականաբար չի կարող դրական անդրադառնալ բանակի մարտունակության, անվտանգության, անվտանգային համակարգերի արդյունավետության վրա: Ի դեպ, վստահ եմՙ նույն վիճակն է նաեւ ազգային անվտանգության ծառայությունում: Ինչ վերաբերում է Հայաստան վերադարձած գերիների նկատմամբ քրեական գործեր հարուցելուն, ապա ասեմ, որ միշտ էլ կարգը հետեւյալն էր. եթե միջադեպ է եղել, եւ ինչ-որ մեկը զոհվել կամ վիրավորվել է, ապա պետք է քրեական գործ հարուցվեր, քննություն տարվերՙ պարզելուՙ ինչ հանգամանքերում է դժբախտ պատահարը տեղի ունեցել: Մարդ հերոսաբար դիմադրելո՞վ, թե՞ դավաճանություն գործելով է գերի ընկել: Դա միայն դատավարության ավարտին կարող էր երեւալ: Բայց ելնելով պոպուլիզմիցՙ իշխանությունը սկզբում անխտիր բոլոր գերիներին հերոսացնում էր (թե ինչ հերոսացնելու բան էՙ դա էլ պարզ չէ), հետո արդեն երբ զգացին, որ դա իրենց շահերից չի բխում, բոլորին միանգամից սկսեցին դավաճան ասել: Մի աբսուրդ հայտարարությունից մեկ այլ աբսուրդ իրականություն նետվեցին: Ու բնական է, որ այդ մոտեցմամբ անհնար է կառուցել մարտունակ, անձնվեր զինված ուժեր: 2020 թ. նոյեմբերի 9-ի հայտարարությունից հետո Հայաստանի անվտանգային իրավիճակը շարունակել է վատթարանալ թե՛ զինված ուժերում, թե՛ անվտանգային բոլոր կառույցներում:

Նախորդ գրառումը

ԱԼԱՎԵՐԴՈՒ ՊՂՆՁԱՁՈՒԼԱՐԱՆԻ ԾՈՒԽԸ ՉԻ ԱՂՏՈՏՈՒՄ ՔԱՂԱՔԸ, ԲԱՅՑԵՎ ՉԻ ՇՆՉՈՒՄ ԵՐԲԵՄՆԻ ՀՍԿԱՆ

Հաջորդ գրառումը

ԱՅՎԱԶՈՎՍԿՈՒ ԿՏԱՎԸ ՎԱՃԱՌՎԵԼ Է 1.14 ՄԻԼԻՈՆ ԴՈԼԱՐՈՎ

Համանման Հոդվածներ

26 Հունիսի, 2026

Ո՜ւր ենք հասել…

26/06/2026
26 Հունիսի, 2026

ՍԴ որոշմանը սպասելիս

26/06/2026
26 Հունիսի, 2026

Յունիս 7-ի ընտրութեանց արդիւնքները պիտի երբեք վերջնականանա՞ն

26/06/2026
26 Հունիսի, 2026

Իրան-ԱՄՆ ընդհատված հանդիպում

26/06/2026
Հաջորդ գրառումը

ԱՅՎԱԶՈՎՍԿՈՒ ԿՏԱՎԸ ՎԱՃԱՌՎԵԼ Է 1.14 ՄԻԼԻՈՆ ԴՈԼԱՐՈՎ

Լրահոս

Ֆրանսիայում անոմալ շոգի պատճառով 1000 մարդ է մահացել

28/06/2026

Ֆրանսիայի հանրային առողջապահության կառույցները հայտնում են, որ ռեկորդային շոգի ալիքները հունիսի 24-ից ի վեր երկրում մոտ 1000 հոգու մահվան պատճառ...

Իսրայելի կառավարությունը ճանաչեց Հայոց ցեղասպանությունը. նախագիծը Քնեսեթում կդրվի քվերակության

28/06/2026

Իսրայելի կառավարությունը միաձայն քվեարկել է Հայոց ցեղասպանությունը պաշտոնապես ճանաչելու օգտին.   X-ի  էջում հայտարարել է Իսրայելի արտաքին գործերի նախարար Գիդեոն Սաարը։...

Հայաստանի իշխանություններին թվում է, թե եթե իրենք ամեն ինչ մոռանան ու ջնջեն, աշխարհն էլ կմոռանա. քաղաքագետ

28/06/2026

Իսրայելի ԱԳՆ նախարար Գիդեոն Սարի ( גדעון סער | Gideon Saarի) այս հրապարակում-հայտարարությունը հայկական միջավայրում հակասական արձագանքներ գտավ, գրեթե ինչպես...

Բենիամին Նեթանյահուն աջակցում է ներկայացվելիք Հայոց ցեղասպանության ճանաչման նախագծին

28/06/2026

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն հայտնել է, որ աջակցում է ԱԳ նախարարի կողմից ներկայացվելիք Հայոց ցեղասպանության ճանաչման նախագծին։

ԱՄՆ-ն որևէ նշանակություն չի տալիս իր ստանձնած պարտավորություններին․ Իրանի ԱԳՆ

28/06/2026

ԱՄՆ-ն որևէ նշանակություն չի տալիս իր ստանձնած պարտավորություններին, այս մասին հայտարարություն է տարածել Իրանի ԱԳՆ-ն։ Իրանի արտաքին գործերի նախարարությունը խստորեն...

ԱՄՆ օդուժը հարվածներ է հասցրել Իրանին

28/06/2026

ԱՄՆ օդուժը հարվածներ է հասցրել Իրանի հրթիռների և ԱԹՍ-ների պահեստավորման օբյեկտներին, ինչպես նաև առափնյա ռադարային կայաններին՝ հրադադարի համաձայնագիրը կրկին խախտելու...

Արխիվ

Հունիսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930  
« Մյս    
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական