«Կան ուժեր, որոնք ատում են Ռուսաստանը, դա ազգակործան մոտեցում է: Մենք իրավունք չունենք լինել որևէ երկրի նկատմամբ ատելություն ունեցող երկիր, առավել ևս՝ երբ այդ երկիրը եղբայրական է: Չպետք է թույլ տանք ծայրահեղականների ու հոգեկան խնդիր ունեցող գործիչների ներգրավվածությունը կարևոր որոշումների կայացման գործում, հատկապես պատմության կրիտիկական պահերին: Իսկ այն, որ Արցախի և Հայաստանի համար հիմա հենց այդպիսի ժամանակաշրջան է, վստահ եմ, միանգամայն ակնհայտ է»,-գրել է Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Դավիթ Բաբայանը։