Ուրբաթ, 14 Օգոստոս, 2026

Փաշինյանը մանդատ չունի հանդես գալու հայ ժողովրդի անունից

Այս իշխանությունը, Հայաստանի կառավարումը վերցնելով ձեռքը, առաջին բաներից մեկը, որ արեց, ՀԱՊԿ-ում Հայաստանի հեղինակազրկումն էր, ՀԱՊԿ-ի գլխավոր քարտուղար, հայազգի գեներալ Խաչատուրովի կալանավորումն էր․ դեպի Բաղրամյան պողոտա երթի ժամանակ ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը:

«Անցնող երեք տարիների ընթացքում, պատերազմից և դրանից հետո Հայաստանի տարածքի տարբեր հատվածներ ադրբեջանական օկուպացիայի ենթարկելուց հետո ձևական խաղերով ՀԱՊԿ-ի հեղինակազրկումն էր, այսօր նստած է՝ իբրև ՀԱՊԿ-ի նախագահող: Մեր այսօրվա կոչը՝ բարձրաձայնել, որ այս իշխանությունը ունակ չէ, լեգիտիմ չէ և իրավունք չունի հայ ժողովրդի անունից հանդես գալու, չունի այն մանդատը, որով կարող է Հայաստանի տարածքային ամբողջականության, Արցախի, Արցախի ժողովրդի անվտանգության հետ կապված որևէ համաձայնության գալ, որևէ պարտավորություն ստանձնել, որևէ խոստում տալ»,- ասաց նա: