Ուրբաթ, Հուլիսի 24, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Հայաստանի ընդդիմությունը՝ շնչահատ

20/05/2022
- 20 Մայիսի, 2022, ԱԶԳ շաբաթաթերթ, Վերլուծություն

Քառասունչորսօրյա պատերազմի ավերիչ հետեւանքները եւ կովկասյան տարածաշրջանում ստեղծված խառնաշփոթ իրավիճակը Հայաստանին թելադրում են ձեռք առնել անհրաժեշտ որոշակի միջոցներ` երկրի ներսում միասնականության դրսեւորում, կուտակված խնդիրների անկախ եւ անաչառ գնահատում եւ դրանից բխող գործողությունների մշակում։ Ամենաառաջնային նպատակը պետք է լինի ազգային միասնականությունը, փոխադարձ հանդուրժողականությունը եւ ազգային վերածննդի շուրջ օրակարգի համաձայնությունը։

Մենք բազմիցս առաջ ենք քաշել այն միտքը, որ Հայաստանի նման պառակտված եւ բեւեռացված մի երկրի համար վերածննդի ճանապարհը պետք է լինի հարավաֆրիկյան մոդելի նմանությամբ, ճշմարտության եւ հաշտության անբասիր մի հանձնախմբի ստեղծումը, որը կկարողանա դուրս բերել երկիրը ճգնաժամից եւ կարգավորել կուտակված գլխավոր խնդիրները։

Ճիշտ է, որ պատերազմից հետո, 2021 թվի ընտրություններում, քվեարկողների 54 տոկոսը պաշտպանեց Նիկոլ Փաշինյանի «Իմ քայլը» դաշինքը, բայց ինչպես բոլորը, այնպես էլ ինքը` Փաշինյանը, շատ լավ գիտակցում է, որ քաղաքացիները քվեարկեցին ընդդեմ Ռոբերտ Քոչարյանի եւ ոչ թե հօգուտ Փաշինյանի։ Նման հաղթանակը օրինականության կամ մանդատի իրավունք չի տալիս ներկա վարչակազմին, որն անընդհատ դրանով է արդարացնում իր գործողությունները։

Կառավարամետ մամուլը ձանձրացնելու աստիճան շարունակում է պնդել, որ «մարդիկ հօգուտ մեզ քվեարկեցին եւ մերժեցին ընդդիմությանը»։ Մեկ այլ պարզամիտ մեղադրանքն ուղղված ընդդիմությանը այն է, որ երկի առաջ ծառացած բոլոր խնդիրները, նույնիսկ պատերազմը, որ տեղի ունեցավ Փաշինյանի գլխավոր հրամանատարության ներքո, առաջացել են անցած քսան տարիների սխալ կառավարման հետեւանքում։

Ինչ խոսք, ընդդիմությունն ունի իր բաժին մեղավորությունը այդ խնդիրների առաջացման մեջ, որովհետեւ դրանք անվերահսկելի կաշառակերության եւ իշխանության չարաշահումների հետ են առնչվում։ Սակայն, ինչքան էլ քաղաքականապես պատշաճ չլինի այստեղ նշել, ոչ մի մեծամասշտաբ պատերազմ տեղի չունեցավ այդ տարիներին, որը համեմատելի լիներ Հայաստանին գոյութենական սպառնալիք ահազանգող վերջինի հետ։

Ներկա վարչակազմին կողմնակից որոշ մեկնաբաններ հեգնանքով ակնարկում են, որ այնքան ժամանակ, որ Քոչարյանը ակտիվ է քաղաքական դաշտում, այդքան մեծանում է Փաշինյանի վերընտրվելու հնարավորությունը։ Սա մեր կարծիքով, ճիշտ կանխագուշակում է, որովհետեւ Քոչարյանի անունը արատավորված է բազմաթիվ սկանդալներով, ներառյալ հսկայական հարստության կուտակումը աղքատ մի երկրում, Ղարաբաղը ԵԱՀԿ Մինսկի խմբի բանակցություններից դուրս մղելու իր անխոհեմ քայլը։

Ոչ ոք հաստատապես չի կարող պնդել, որ Փաշինյանը կկարողանար ավելի արդյունավետ կերպով կառավարել երկիրը, եթե չլինեին թագավարակն ու պատերազմը։ Սակայն թավշյա հեղափոխությունից հետո ժողովուրդը ոչ մի նկատելի առաջխաղացում չտեսավ երկրի տնտեսական կացության մեջ։ Արտագաղթն էլ չդադարեց։

Մայիսի 1-ից մի քանի օր առաջ ընդդիմությունը փողոց դուրս եկավ զանգվածային ցույցեր եւ անհնազանդության գործողություններ կազմակերպելով։ Շարժումը գլխավորում են «Հայաստան» եւ «Պատիվ ունեմ» դաշինքները` առաջնորդությամբ համապատասխանաբար Ռոբերտ Քոչարյանի եւ Սերժ Սարգսյանի, բայց ցույցերի ժամանակ նախկին այդ նախագահներին ոչ ոք միասին չի տեսել։ Բեմահարթակում տեսանելի անձնավորությունները ՀՅԴ կուսակցության ղեկավարներ Իշխան Սաղաթելյանը, Գեղամ Մանուկյանը եւ Արմեն Ռուստամյանն են, ինչպես նաեւ Ազգային Անվտանգության ծառայության նախկին պետ` Արթուր Վանեցյանը։

Այս վերջինիս` Վանեցյանի ժամանակին կատարած հայտարարությունը արդեն իսկ կանխատեսում էր, թե ինչ հետեւանք կունենա շարժումը։ Մամլո հանպատրաստից մի ասուլիսի ժամանակ նա ասել էր, որ եթե ցույցերը ակնկալված արդյունքը չտան, ապա ինքը մտադիր չէ վերադառնալ խորհրդարան։ Եթե շարժմանը մասնակից անդամներից մեկը ի սկզբանե հարցականի տակ է դնում գործողության ելքը, ապա այդ շարժումը դատապարտված է ձախողման։

Ընդդիմությունը որոշ առումով կրկնում է Փաշինյանին իշխանության բերած մարտավարության դրույթները, բայց առավել արդյունավետ դառնալու համար փողոց դուրս եկած ամբոխը պետք է շատ ավելի զանգվածային լինի։ Փողոցները փակելու եւ կառավարության շենքերը գրոհելու արարքները ոստիկանության կողմից բռնություններով են ուղեկցվել, ինչը բրիտանական Չաթամ Հաուսի (Chatham House) եւ տեղի մարդու իրավունքների պաշտպանի կողմից խիստ քննադատության է արժանացել։

Գլխավոր պատճառներից մեկը, թե ինչու շարժումը պատշաճ ուշադրության չի արժանանում, գրավիչ ու դիպուկ կարգախոսի պակասն է։ Նաեւ հստակ օրակարգի բացակայությունը։ Ընդդիմության ղեկավարների մեջ ոչ մի մրցունակ թեկնածու չկա, որ փոխարինի Փաշինյանին, նրան պաշտոնանկ անելուց հետո։ Փաշինյանին ուղղված Ղարաբաղը Ադրբեջանին հանձնելու մեղադրանքն էլ անիմաստ է դարձել, քանի որ Փաշինյանն այլեւս այդ անկլավի վերահսկողությունը չունի։ Ադրբեջանը գրավել է դրա 75 տոկոսը, իսկ մնացած տարածքն էլ գտնվում է ռուսական խաղաղապահ ուժերի վերահսկողության ներքո։ Ներկայիս նրանց ձեռքում է իշխանությունը։

Ընդդիմությունը երկար ժամանակ է, ինչ բողոքում էր եւ ընդվզում։ Բայց շարժումը նախաձեռնվեց, երբ Փաշինյանը ապրիլի 13-ին խորհրդարանում արտասանած իր պարտվողական ելույթում նշեց, որ միջազգային հասարակությունը ակնկալում է, որ Հայաստանը «մի փոքր իջեցնի Ղարաբաղի կարգավիճակի հարցում իր նշաձողը»։ Այս արտահայտությունը մեկնաբանվեց որպես Ղարաբաղի հանձնում կամ նրանից հրաժարում եւ դրանից հետո կառավարական ամեն մի նախադասություն նոր լիցք հաղորդեց ընդդիմության դժգոհությանը։

Ադրբեջանի հետ ակնկալվող ճակատագրական բանակցություններն էլ իրենց հերթին են խթան հանդիսանում ընդվզումի։ Հայաստանն ընդունել է Ադրբեջանի հինգ կետից բաղկացած առաջարկը եւ ինքն էլ ներկայացրել է վեց կետից բաղկացած իր առաջարկը, որը մինչ օրս գաղտնի էր պահվում։ Սակայն մի քանի օր առաջ հատուկ դեսպան Էդմոն Մարուքյանը որոշ բացահայտումներ կատարեց Պետրոս Ղազարյանի հետ իր հարցազրույցի ժամանակ։ Այդ վեց կետերը հիմնականում վերաբերում են Ղարաբաղի բնակչության անվտանգությանն ու իրավունքներին։ Դրանք բավականին անորոշ ձեւակերպումներով են ներկայացված եւ կարող են մեկնաբանվել ըստ հայեցողության։ Դրանցում չկա նույնիսկ «Remedial Secession» (ամոքիչ անջատում) կոչված արտահայտությունը, որը գուցե միակ կարելի տարբերակը կարելի է համարել։

Ազգային անվտանգության խորհրդի նախագահ Արմեն Գրիգորյանը վստահեցրել է ժողովրդին, որ Հայաստանն ու Ադրբեջանը լուռ են անկլավի կարգավիճակի հետ կապված հարցերում, որպեսզի պահպանեն բանակցությունների հաջող ընթացքն ու անաչառությունը։ Սակայն, դրանից անմիջապես հետո Ադրբեջանի փոխվարչապետ Խալաֆ Խալաֆովը նախքան բանակցությունների սեղանի շուրջ նստելը, հրապարակայնորեն պահանջներ ներկայացրեց Հայաստանից որոշ անկլավների նկատմամբ։

Ընդդիմությունը հստակ պահանջում է Փաշինյանի հրաժարականը, նույնիսկ առանց վաղաժամ ընտրություններ անցկացնելու։ Նաեւ առաջարկում է կազմավորել անցումային մի կառավարություն` բաղկացած 250 տեխնոգրադից, որոնց անունները դեռ չեն հրապարակում։ Դրանով ընդդիմությունը փաստորեն առաջարկում է. «Թող Փաշինյանը հրաժարվի, իսկ հետո մենք մի բան կմտածենք»։ Սա, ինչ խոսք, երկիրը միավորելու ազգային համընդհանուր օրակարգի հարց չի կարող լինել։ Այդ պատճառով էլ շարժումը առաջ չի գնում։

Առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը նախազգուշացրել է, որ ընդդիմության գործողությունները միայն խոչընդոտելու են Թուրքիայի եւ Ադրբեջանի հետ ակնկալվող բանակցությունները։ Կառավարությունն ու կառավարամետ ուժերը, համենայնդեպս, հանգիստ են, քանի որ վստահ են, որ քանի Քոչարյանն ու Սարգսյանը մասնակից են ցույցերին, ուրեմն ամեն ինչ խաղաղ ելք կունենա, ժողովուրդը մասնավորապես վախենում է Քոչարյանի մտադրություններից, որոնցից մեկն է տեսնել Հայաստանը Ռուսաստանի հետ Միութենական պետության կազմի մեջ, ամբողջովին կորցրած իր ինքնիշխանությունը։

Իսկ ներկա իշխանությունները ամենաշատը վախենում են մի երրորդ կուսակցության երեւան գալուց։ Մի կուսակցության, որը արատավորված չէ նախկին կոռումպացված իշխանության թերություններով եւ որը տեղյակ է պետականության սկզբունքներին եւ տիրապետում է պետություն ղեկավարելու հմտություններին, մի հանգամանք, որից զուրկ են Փաշինյանն ու իր թիմը։ Իրականում, այդ առումով շրջանառվում են Ավետիք Չալաբյանի եւ Արման Թաթոյանի անունները։ Երկուսն էլ բարձր վարկանիշ ունեն հասարակության մեջ եւ այդ պատճառով էլ առաջինը կեղծ մեղադրանքով ձերբակալված է, իսկ երկրորդը անընդհատ թիրախավորվում է։ Չալաբյանը գլխավորում է քաղաքական փոքրիկ մի խմբավորում։ Նա նաեւ հիմնադիրներից մեկն է մասնավոր բարեգործական մի ընկերության, որը Հայաստանի եւ Ղարաբաղի սահմանային գյուղերում օգնում է հայ զինվորներին եւ բնակիչներին։ Նա հմուտ ճարտասան է եւ քաջատեղյակ քաղաքական եւ զինվորական հարցերում։ Նա զորակցել է ընդդիմությանը, բայց նրա անունը որեւէ կերպ առնչված չի եղել կաշառակերության հետ։ Նա այն տեսակի մարդկանցից է, որից իշխանությունները վախենում են, որպես այլընտրանքային հարմարագույն թեկնածուն Փաշինյանի անընդունակ թիմին, որն իր մասնագիտությունը վաստակել է Գյումրիից Երեւան երկար քայլերթի միջոցով։

Փաշինյանը հավանաբար մտահոգությամբ է դիտարկում Չալաբյանի նման մարդկանց հայտնությունը, մինչդեռ ժողովուրդը հույս է փայփայում, որ երրորդ մի ուժ, այնուամենայնիվ, ի հայտ գա։

ԵՐՎԱՆԴ ԱԶԱՏՅԱՆ

Դետրոյթ, ԱՄՆ

Անգլ. բնագրից թարգմանեց ՀԱԿՈԲ ԾՈՒԼԻԿՅԱՆԸ

(The Armenian Mirror-Spectator)

Նախորդ գրառումը

Համայնքապետերը վշտացած են

Հաջորդ գրառումը

Շուշիի ազատագրումը Իրանի նախագահ Ռաֆսանջանիի հուշագրություններում

Համանման Հոդվածներ

Հրապարակախոսություն

Ի՞նչ է ասել Մերցը Փաշինյանին՝ Ալիեւից անմիջապես հետո. Հակոբ Բադալյան

23/07/2026
Հրապարակախոսություն

Պետք է անել ամեն ինչ, որ հաջորդ ընտրություններից հետո քաղաքական ուժերը շնորհավորեն միմյանց. Վահե Հովհաննիսյան

23/07/2026
24 Հուլիսի, 2026

Երեք կինոդեմք Սփյուռքից` Սիմոն Աբգարյան, Սեւ Օհանյան, Թամարա Ստեփանյան

22/07/2026
24 Հուլիսի, 2026

Քնեսեթի ճանաչումն առկախվեց, բայց …

22/07/2026
Հաջորդ գրառումը

Շուշիի ազատագրումը Իրանի նախագահ Ռաֆսանջանիի հուշագրություններում

Լրահոս

Հակոբ Ղազանչյանը հիմնադրում է նոր թատրոն. այն իր դռները կբացի սեպտեմբերի 15-ին

24/07/2026

Հայաստանի թատերական աշխարհը կհամալարվի ևս մեկ թատրոնով․ շուտով իր դռները կբացի Հայ և ռուս արդի դրամայի թատրոնը, որի  հիմնադիրը Հայաստանի...

Մերժվելուց մեկ տարի անց. Հակոբ Բադալյան

24/07/2026

Արձանգրվում է դեպի Մերձավոր Արեւելք ամերիկյան ռազմատրանսպորտային եւ բեռնափոխադրող ավիացիայի թռիչքների ինտենսիվություն, ինչը թերեւս վկայում է, որ ռեգիոնում իրավիճակի առավել...

Մեղադրող կողմն էլ է ընդունում՝ հիմնավոր ապացույցներ չկան․ Անդրանիկ Թևանյան

24/07/2026

«Մայր Հայաստան» կուսակցության առաջնորդ Անդրանիկ Թևանյանը «Երևան–Կենտրոն» ՔԿՀ-ից նամակ է հրապարակել. Դատավոր Գ․Աբելյանը 2-րդ անգամ պատվեր կատարեց՝ իմ դեմ հարուցված...

Գուտերեշը հայտարարել է Մերձավոր Արևելքում տիրող իրավիճակի անվերահսկելի դառնալու մասին

24/07/2026

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշը հայտարարել է, որ Մերձավոր Արևելքում իրավիճակը դուրս է գալիս վերահսկողությունից։ Գուտերեշն այդ մասին հայտարարել է...

Լևոն Արոնյանը դարձել է «Biel Chess Festival 2026» մրցաշարի հաղթող

24/07/2026

Լևոն Արոնյանը հաղթել է Շվեյցարիայում անցկացվող հեղինակավոր Բիլի շախմատային փառատոնի Գրոսմայստերների եռամարտում (Grandmaster Triathlon)՝ մրցակիցներին առաջ անցնելով 4 միավորով և...

Վե՞րջ, Անքորիջի պայմանավորվածությունները «գրվեցին սառույցին»… Արտակ Զաքարյան

24/07/2026

Մանիլայում, ՌԴ արտգործնախարար Լավրովի ու ԱՄՆ պետքարտուղար Ռուբիոյի 35 րոպեանոց հանդիպման@ գլխավոր եզրակացությունն այն է, որ Անքորիջում ձեռքբերված պայմանավորվածությունները մոռացվում...

Արխիվ

Հուլիսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« Հնս    
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական