Չորեքշաբթի, Հոկտեմբերի 15, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Ավինյանը առուն չտեսած բոբիկացել է

15/04/2022
- 15 Ապրիլի, 2022, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունում արդեն որոշել են՝ մայրաքաղաքում համայնքապետի ընտրությունների ժամանակ ո՞վ է լինելու Երեւանի քաղաքապետի թեկնածուն: Ընտրությունը նախկին փոխվարչապետ Տիգրան Ավինյանի վրա է կանգ առել, որ հիմիկվանից սկսած՝ ծածուկ քարոզչություն է տանում: Մեր օրերում, երբ Հայաստանի ու Արցախի պետականության հարցն է թիվ մեկ օրակարգը, Ավինյանը քաղաքապետի ընտրությունների անունը լսել, հրապարակ է նետվել:

Նա, հիշեցնենք, մի որոշ ժամանակահատված ընդահատակ էր անցել: Ըստ մեր ունեցած տեղեկությունների, նախկին թիմակիցների հետ շփումները դադարեցրել ու որոշել էր բիզնես գործունեություն ծավալալել: Իշխանությունը սակայն քաղցր բան է, ու դրա համն առած երբեմնի փոխվարչապետը, ըստ երեւույթին, առանց պաշտոնի չի պատկերացնում իր կյանքը: Եթե ուշադիր հետեւենք իշխող ՔՊ-ի գործունեությանն ու, օրինակ, կուսակցության վարչության անդամների հանդիպումներին, ապա կնկատենք, որ վերջին շրջանում Ավինյանն ակտիվ հանդիպումների մեջ է: Ըստ կուսակցության տարածած հաղորդագրությունների՝ ՔՊ-ի հիմնադրման ակունքներում կանգնած Ավինյանը շաբաթական կտրվածքով հանդիպում է Երեւանի տարբեր վարչական շրջանների կուսակցական ակտիվի հետ: Օրեր առաջ, օրինակ, Ավինյանը Facebook-ի իր էջում գրել էր. «Երեկ ԱԺ պատգամավորների եւ Էրեբունի վարչական շրջանի ղեկավարի հետ միասին հանդիպել ենք ՔՊ կուսակցության Էրեբունու ակտիվի հետ: Քննարկել ենք վարչական շրջանին վերաբերող հարցեր, ինչպես նաեւ անդրադարձել Երեւան քաղաքի զարգացման ծրագրերին»: Հաղորդագրությունից կարելի է հասկանալ, որ կուսակցական ակտիվի (գուցե պարզապես էրեբունցիների հետ) Ավինյանը ոչ թե ներկուսակցական, այլ Երեւանի համայնքապետի առաջիկա ընտրությունների հետ կապված հարցեր է քննարկել: Նախկին փոխվարչապետը, ի դեպ, դեռեւս չմեկնարկած ընտրությունների ընդհատակյա քարոզչությունը բավական նուրբ ու լավ փաթեթավորված ձեւով է իրականացնում: ՔՊ-ի ձեւավորման ժամանակ կուսակցության, այնուհետ այն ժամանակ վարչության նախագահ Նիկոլ Փաշինյանի մամուլի խոսնակի պարտականություննները կատարող Ավինյանը լավ գիտի՝ ինչպես եւ ինչ մեթոդներով է պետք սկսել քարոզչական արշավը:

«Ազգ»ի տեղեկություններով, Ավինյանն ու ՔՊ-ական նրա մտերիմներն այժմ Երեւանի թաղամասերում փնտրում ու փորձում են ծանոթանալ ակտիվ, խոսք ու դիրք ունեցող մարդկանց, որ առաջիկա ընտրություններին կկարողանան աջակցել ու «ձայն բերել» իրենց:

ՔՊ-ականներից որոշների ու Ազգային ժողովի համանուն խմբակցության պատգամավորներից շատերի համար սակայն այդպես էլ հասկանալի չէ, թե ընտրություններից հետո ի՞նչ մեղու էր կծել Ավինյանին, որ որոշել էր լքել քաղաքականությունը: Ըստ ՔՊ-ամերձ աղբյուրների՝ Ավինյան-Փաշյան հարաբերությունները որոշ ժամանակ խիստ լարված են եղել: «Այդ լարվածության պատճառով Ավինյանը որոշել էր աջը քաշել: Ավելին՝ եթե կհիշեք, նախկին քաղաքապետ Հայկ Մարությանին քաղաքապետի աթոռից զրկելուց հետո իշխանությունները՝ որպես Երեւանի քաղաքապետ, հենց Ավինյանի թեկնածությունն էին առաջ քաշում: Ասում էին՝ անմիջապես ընտրություն անեն ու քաղաքապետ Ավինյանին դարձնեն: Բայց դեպքերի զարգացումները ցույց տվեցին, որ իրենց երբեմնի սիրելի «սուպերքաղաքապետին» պաշտոնանկ անելուց  հետո, քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը դարձավ: Իշխանամերձ աղբյուրները Սարգսյանի՝ քաղաքապետ դառնալուց հետո մի որոշ ժամանակ անց ասում էին, թե քաղաքապետի տեղակալներից մեկն էլ Ավինյանն է լինելու: Բայց նա, ըստ երեւույթին, չցանկանալով ինչ-որ մեկի ստորադասը լինել եւ առաջարկին չէր համաձայնել»,- ասաց «Ազգ»ի մերձիշխանական աղբյուրը՝ ընդգծելով, որ Երեւանի համայնքապետի ընտրությունների ժամանակ իշխող թիմն ամեն բան անելու է, որ քաղաքապետի թիկնոցն այժմ էլ նախկին փոխվարչապետ Ավինյանի ուսերին գցի:

ՍԵՎԱԿ ՎԱՐԴՈՒՄՅԱՆ

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ՀՀ տնտաճը` 20 տոկոս. Պատասխանատուն` կատակասեր նախարարը

Հաջորդ գրառումը

Ցանկացած այլ քայլ, որը չի դնում դավաճան իշխանության հեռացումը որպես նպատակ, շեղում է հայկական օրակարգից և նպաստում է Հայաստանի թուրքացմանը.թուրքագետ

Համանման Հոդվածներ

10 հոկտեմբերի, 2025

Երբ դատական համակարգը գործում է արդար

10/10/2025
10 հոկտեմբերի, 2025

Ընդարմացում

10/10/2025
10 հոկտեմբերի, 2025

 Աքսել Ֆիշերի պաշտպանական կողմի ցանկությունը դատավարության ձգձգումն է

10/10/2025
10 հոկտեմբերի, 2025

Թյուրքական պետությունների կազմակերպության 12-րդ գագաթնաժողովի ուղերձները

10/10/2025
Հաջորդ գրառումը

Ցանկացած այլ քայլ, որը չի դնում դավաճան իշխանության հեռացումը որպես նպատակ, շեղում է հայկական օրակարգից և նպաստում է Հայաստանի թուրքացմանը.թուրքագետ

Արխիվ

Loading...
«Հոկտեմբերի 2025»
Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« ՍեպտեմբերիՆոյեմբերի »

Վերջին լուրեր

Նորություններ

Սևանի տարածքում կուտակվել է 4-րդ դասի վտանգավորության մեծաքանակ կենցաղային աղբ

15/10/2025

Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմին սեպտեմբերի 18-ին ստացված ««Սևան» ազգային պարկ» ՊՈԱԿ-ի տարածքում աղբի կուտակումների վերաբերյալ ահազանգի հիմքով հարուցվել էր...

ԿարդալDetails

Չի հաջողվելու մեզ մեղավոր կարգել` Փաշինյանի և իր կառավարության խայտառակ սխալների և թերությունների համար. ԱՆԻՖ-ի նախկին տնօրեն

15/10/2025

Սաղմոսավանքի հոգևոր հովիվ Տեր Փառեն քահանա Առաքելյանը ձերբակալվել է, Արագածոտնի թեմի առաջնորդի տունը խուզարկել են, նրան տարել են ՔԿ

15/10/2025

Թրամփի խոստովանությունը․ «խաղաղությունը» եղել է ԱՄՆ–Ադրբեջան գործարք՝ Հայաստանի հաշվին. Սուրեն Սուրենյանց

15/10/2025

Ցեղասպանության կանխարգելումը ՀՀ արտաքին քաղաքականության անկյունաքարն է. ՄԱԿ-ում ՀՀ ներկայացուցչություն

15/10/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական