Շաբաթ, Ապրիլի 18, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Վահրամ Տատրյանի հուշերը՝ թատերախաղի հիմքում

15/04/2022
- 15 Ապրիլի, 2022, ԱԶԳ շաբաթաթերթ, Մշակույթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Երբ անցյալ տարի Փալմ Բիչում (Ֆլորիդա) բնակվող գրող Մարկ Էդելմանին խնդրեցին ստեղծել մի պիես՝ «Օսվենցիմ. ոչ շատ վաղուց, ոչ շատ հեռու» ցուցահանդեսի հետ ներկայացնելու համար, նա սկզբնապես որպես հիմք որոշել էր օգտագործել Հոլոքոսթը: Գրողը սկսել է կարդալ Հոլոքոսթի ժամանակ ապրած երիտասարդների օրագրերը, բայց այնուհետեւ որոշել է ընդգրկել նաեւ մյուս ցեղասպանությունները եւ ծանոթացել Հայաստանում, Կամբոջայում եւ Սարաեւոյում ապրած երիտասարդների օրագրերին: Արդյունքը «Չորս երեխա. ցեղասպանությունն իրենց բառերով» թատերախաղն է, որն առաջին անգամ ներկայացվել է անցած հոկտեմբերին, Քանզաս Սիթիի Դերասանների թատրոնում, իսկ անցյալ մարտի 26-27-ին ներկայացվել է Փալմ Բիչի Քրեյվիս կենտրոնի Ռինկեր թատերասրահում: «Չորս երեխան» ներկայացնում է հատվածներ Դավիդ Սիերակովյակի (Լեհաստան), Վահրամ Տատրյանի (Հայաստան), Նադյա Հալիլբեգովիչի (Սարաեւո) եւ Չանրիթի Հիմի (Կամբոջա) օրագրերից եւ հուշերից հատվածներ՝ պատմելով նրանց սարսափելի փորձառությունների եւ քաջության ու վճռականության մասին, որը հնարավորություն է տվել նրանց դիմանալ անտանելի դժվարություններին: «Ներկայացումը նաեւ շոշափում է Ռուանդայում եւ Դարֆուրում (Արեւմտյան Սուդան) եւ Մյանմայում ռոհինջաների եւ Չինաստանում ույղուրների ցեղասպանությունները»,- ասել է Էդելմանը: Նա հուսով է, որ հանդիսատեսն ավելին կիմանա Կամբոջայի եւ Հայաստանի ավելի քիչ հայտնի ցեղասպանությունների մասին: Էդելմանը, որի մայրը եւ մեծ ծնողները Հոլոքոսթի վերապրողներ են, ընդունում է, որ թեման ծանր է: «Բայց հատկապես հիմա կարեւոր է հիշել այս պատմությունները, քանի որ առանց զգոնության դա կարող է նորից կրկնվել»,- ասում է նա: «Մարդիկ ինձ թատերագիր են անվանում, բայց ես իրականում ավելի շատ համադրող եմ, քանի որ պիեսի 90 տոկոսն հատվածներ են օրագրերից»:

Ավելացնենք, որ Վահրամ Տատրյանը (1900, Չորում – 1948, Ֆրեզնո) իր օրագիրը գրել է 1915-ին, երբ 15 տարեկան էր: Ցեղասպանության ժամանակ ընտանիքով աքսորվել է արաբական անապատներ, հասել Հալեպ, ապա՝ Հորդանան: Այնուհետեւ ընտանիքի ողջ մնացած անդամները հանդիպել են Կոստանդնուպոլսում, 1936-ին հաստատվել են Ֆրեզնոյում: Տատրյանի «Դէպի անապատ. փրցված էջեր օրագրէս» հատորը հրատարակվել է 1945-ին, Նյու Յորքում, հայերեն, իսկ 2006-ին Լոնդոնի «Կոմիտաս» հրատարկչությունն այն լույս է ընծայել անգլերեն՝ վերնագրով (թարգմանիչ՝ Հակոբ Խաչիկյան):                                            

Ա. Բ.

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Արցախը բեռ չէր, Արցախը զրահաբաճկոն էր, որը դավադրաբար հանելով՝ խոցելի դարձրիք թե՛ Արցախը, թե՛ Հայաստանը

Հաջորդ գրառումը

Դիմում եմ աշխարհասփյուռ հայությանը՝ համախմբվել հայկական Արցախին զորավիգ լինելու գաղափարի շուրջ․ Արցախի ԱԺ պատգամավոր

Համանման Հոդվածներ

17 Ապրիլի, 2026

Լիբանան՝ քավության նոխազը Արաբական աշխարհի, եւ ոչ միայն…

17/04/2026
17 Ապրիլի, 2026

Սփյուռքի զորաշարժը եւ հայության խնդիրները Փարիզի համաժողովում. Արցախն ու Հայաստանը գլխավոր թեմաներ

17/04/2026
17 Ապրիլի, 2026

Ընդդիմադիր եւ իշխանական պատրանքներ

17/04/2026
17 Ապրիլի, 2026

Ադրբեջանը ոչնչացնում է Արցախի եկեղեցիները. CNA ահազանգում է՝ Ստեփանակերտի Սուրբ Հակոբը հողին է հավասարեցվել

17/04/2026
Հաջորդ գրառումը

Դիմում եմ աշխարհասփյուռ հայությանը՝ համախմբվել հայկական Արցախին զորավիգ լինելու գաղափարի շուրջ․ Արցախի ԱԺ պատգամավոր

Ամենաշատ ընթերցվածը

17 Ապրիլի, 2026

Սփյուռքի զորաշարժը եւ հայության խնդիրները Փարիզի համաժողովում. Արցախն ու Հայաստանը գլխավոր թեմաներ

17/04/2026

Ապրիլի 11-12-ը Փարիզում անցկացվեց  Սփյուռքի զորաշարժին նվիրված խորհրդաժողով, որի նպատակն էր  վերջին տարիներին հայության կարեւորագույն խնդիրների ու մարտահրավերների քննարկումը: Թեեւ...

ԿարդալDetails
Նորություններ

Իրանց ձայն տվող մարդը պտի ինքը իրան հայտարարագրի որպես ժեխ, բոշա ու շունուշանգյալ. Փաշինյան

17/04/2026

ԿարդալDetails
17 Ապրիլի, 2026

Բնության դեսպանը. ապրիլի 20-ին լրանում է գեղանկարիչ Հրանտ Թադեւոսյանի ծննդյան 88 տարին

17/04/2026

ՀՀ ժողովրդական նկարիչ Հրանտ Թադեւոսյանին (Թաթոսին) մեծ ու փոքր, տարբեր սերնդի արվեստագետներ դիմում եմ՝ որպես Վարպետի, եւ այդ, հիրավի, ժողովրդական...

ԿարդալDetails
Նորություններ

«Սահմանազատումը» Տավուշի Բաղանիս-Ոսկեպար հատվածում. Դավիթ Գալստյան

17/04/2026

Google-ի քարտեզի վրա նշել եմ, թե ինչպես է անցել նոր սահմանը։ Դեղինով Google-ի սահմանն է, կարմիրով՝ «սահմանազատման/սահմանագծման» շրջանակներում հաստատված նոր...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական