Երկուշաբթի, Հունիսի 9, 2025
Ազգ
Advertisement
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Փետրվարի 24-ին Վիեննայում հանդիպեցին Հայաստանի եւ Թուրքիայի հատուկ ներկայացուցիչները

04/03/2022
- 04 Մարտի, 2022, ԱԶԳ շաբաթաթերթ, Վերլուծություն
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Հանդիպումը մնաց Ուկրաինայի դեմ Ռուսաստանի սանձազերծած պատերազմի ստվերում

Փետրվարի 24-ին Հայաստանի հատուկ ներկայացուցիչ Ռուբեն Ռուբինյանը երկրորդ հանդիպումն անցակացրեց Թուրքիայի ներկայացուցիչ Սերդար Քըլըչի հետ: Թեեւ մոսկովյան առաջին հանդիմանը կողմերը որոշել էին հաջորդ հանդիպումներն անցկացնել Երեւանում եւ Անկարայում միայն եւ դա արձանագրվել էր համատեղ հայտարարության մեջ, բայցեւայնպես որպես հանդիպման վայր ընտրվեց Վիեննան:

Թուրքիայի արտգործնախարարության տվյալներով, հանդիպման վայրի այս ընտրությունը կատարվել է հայկական կողմի պահանջով: Հատկանշական է, որ հունվարի 14-ի առաջին հանդիպումն էլ, ՌԴ արտգործնախարության ներկայացուցիչ Մարիա Զախարովայի խոսքերով, Մոսկվայում էր կայացել հայկական կողմի խնդրանքով:

Ինչպես է բացատրվել հանդիպման վայրի առնչությամբ հայկական կողմի պահանջը թուրքականին, հայտնի չէ. Պարզապես գիտենք, որ մոսկովյան հանդիպումից առաջ ՌԴ արտգործնախարարի օգնական Անդրեյ Ռուդենկոն առանձին հանդիպել էր Սերդար Քըլըչին եւ Ռուբինյանին, իսկ նախքան Վիեննայի հանդիպումը՝ հեռախոսազրույց է ունեցել Ռուբինյանի հետ: Իհարկե հայտնի չէ նաեւ դրա բովանդակությունը: Բայց որ Ռուդենկոյի հանդիպումն ու հեռախոսազրույցը պայմանավորվում են Հայաստան-Թուրքիա նորմալացման գործընթացի նկատմամբ Մոսկվայի շահագրգռություններով, կասկած չի հարուցում:

Համենայն դեպս փետրվարի 24-ին կայացավ նաեւ Վիեննայի հանդիպումը: Քանի որ այդ օրը Ռուսաստանը հարձակվել էր Ուկրաինայի վրա, որն այնուհետեւ վերածվեց Ռուսաստան-Ուկրաինա պատերազմի, հայտնվելով աղջ աշխարհի ուշադրության կենտրոնում, ուստի Ռուբինյան-Քըլըչ երկրորդ հանդիպումը մնաց չհայտարարված այդ պատերազմի ստվերում, մանավանդ որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ԱՄՆ-ին ու Եվրոպական Միությանը ապառնալուց զատ, շարունակում է վերջիններիս դեմ միջուկային զենք օգտագործելու մտավարժանքները: Թերեւս դա էր պատճառը, որ Վիեննայի հանդիպումն առանձնապես արձագանք չգտավ հայկական լրատվամիջոցներում:

Նույնը, ըստ երեւույթին, կարելի է ասել նաեւ թուրքական լրատվամիջոցների առնչությանբ: Այնուամենայնիվ փետրվարի 24-ին Կ. Պոլսո «Ակօս» շաբաթաթերթն իր կայքէջում «Հատուկ ներկայացուցիչները հանդիպեցին Վիեննայում» վերնագրով ադրադարձել է երկու ներկայացուցիչների հադիպմանը: Ահա թե ինչ է գրել.

<I>«Այսօր Ավստրիայի մայրաքաղաք Վիեննայում երկու երկրների հատուկ ներկայացուցիչներ Սերդար Քըլըչն ու Ռուբեն Ռուբինլանը իրենց երկրորդ հանդիպումն են անցկացրել: Թուրքիայի արտգործնախարարությունը հայտարարեց, որ հանդիպմանը կողմերը կրկնել են Թուրքիայի եւ Հայաստանի հարաբերությունների լիարժեք նորմալացմանն ուղղված բանակցությունները առանց որեւէ նախապայմանի շարունակելու՝ մինչ այդ համաձայնեցված դիրքորոշմանը համապատասխան:

Նախարարության հաղորդագրության մեջ նշվում է, որ այսօր Վիեննայում Հայաստանում Թուրքիայի հատուկ ներկայացուցիչ Սերդար Քըլըչը հանդիպեց Հայաստանի հատուկ ներկայացուցիչ Ռուբեն Ռուբինյանին: Հաղորդագրությամբ միաժանակ նշվել է, որ այս հանդիպմանը որպես վերջնական նպատակ վերահաստատվեց Թուրքիայի եւ Հայաստանի միջեւ հարաբերությունների լիարժեք նորմալացման ապահովումը, որը կողմերի միջեւ ձեռք էր բերվել դեռեւս Մոսկվայում կայացած առաջին հանդիպմանը:

Համանման հայտարարություն տարածվել է նաեւ Հայաստանից, որտեղ մասնավորապես նշվում է. «Երկու երկրների հատուկ ներկայացուցիչները, ինչպես որոշվել էր մոսկովյան առաջին հանդիպմանը, վերահաստատեցին, որ բանակցությունների վերջնական նպատակը Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ լիարժեք նորմալացման ապահովումն է: Այդ նպատակով նախատեսվող փոխադարձ կոնկրետ քայլերի շուրջ ներկայացուցիչները մտքեր են փոխանակել եւ կրկնել են գործընթացն առանց նախապայմանի շարունակելու իրենց պատրաստակամությունը»:

ՀԱԿՈԲ ՉԱՔՐՅԱՆ

Թուրքագետ

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Ուկրաինայի պատերազմը Հայաստանի ետնամուտքում է

Հաջորդ գրառումը

Ռուս-ուկրաինական ճգնաժամի իրանական արձագանքները

Համանման Հոդվածներ

Հրապարակախոսություն

Տեսանյութ. Որևէ անկողմնակալ անձ չի կարող պնդել, որ Փաշինյանի մահաբեր ավտոշարասյունը կապ չուներ վթարի հետ. փաստաբան

08/06/2025
Հրապարակախոսություն

Տեսանյութ. Փաշինյանի ձեռագիրը. նա երբեք չի պատասխանում քննադատությանը, այլ առաջ է քաշում անձնական կոմպրոմատներ

08/06/2025
ԿԱՐԵՎՈՐԸ

Փաշինյանը դիպուկ է նկատել, թե Առաջին նախագահը մի ահավոր, շատ վատ խասյաթ ունի՝ ինքը վերջում միշտ ճիշտ է դուրս գալիս

08/06/2025
Հրապարակախոսություն

Փաշինյանի շարասյունն այդ ճանապարհով անցել է, բայց հերքում են կապը պատահարի ու շարասյան մասնակցության. պատգամավոր

08/06/2025
Հաջորդ գրառումը

Ռուս-ուկրաինական ճգնաժամի իրանական արձագանքները

Արխիվ

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30  

Վերջին լուրեր

ԿԱՐԵՎՈՐԸ

Տեսանյութ. Հենց ոստիկանության հրապարակած տեսանյութից ակնհայտ է, որ խառնաշփոթ են ստեղծել հենց Նիկոլի շարասյան համար

08/06/2025

Ոստիկանությունը «հերքող» տեսանյութ է դրել՝ այնպիսի խորամանկ նկարագրությամբ, որ կարող է թվալ, թե Նիկոլի շառասյունը որևէ կապ չունի վթարի հետ....

ԿարդալDetails

Փաշինյանի Սյունիք մեկնած ուղղաթիռի նավիգացիայի վրա նշված է «Ազիզբեկով» բնակավայրը

08/06/2025

Փաշինյանը դիպուկ է նկատել, թե Առաջին նախագահը մի ահավոր, շատ վատ խասյաթ ունի՝ ինքը վերջում միշտ ճիշտ է դուրս գալիս

08/06/2025

Վթարված ավտոմեքենան Փաշինյանի ավտոշարասյունից չի եղել. ՆԳՆ

08/06/2025

Փաշինյանի ավտոշարասյունը հերթական ավտովթարի մասնակից է դարձել. վիրավոր կա

08/06/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական