Երեքշաբթի, Հուլիսի 21, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Ռուս-ուկրաինական ճգնաժամի իրանական արձագանքները

04/03/2022
- 04 Մարտի, 2022, ԱԶԳ շաբաթաթերթ, Վերլուծություն

Դարձյալ աշխարհը բաժանվել է երկու հակադիր խմբերի․ առաջինի մեջ դիրքավորվածները Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի պաշտպաններն ու «Արեւմուտքի ոտնձգություններին» արժանի հակահարվածի ընդունակ «ռուսական սապոգի» կողմնակիցներն են, իսկ մյուսում՝ պատերազմի միջոցով հարցեր լուծելու հակառակորդները։ Եվ դարձյալ այս երկու հակադիր խմբերի ներկայացուցիչներից յուրաքանչյուրն ունի իր կուռ փաստարկը՝ սեփական համոզմունքն ապացուցելու եւ ընդդիմախոսներին լռեցնելու համար։

Այնուամենայնիվ, պետություններից յուրաքանչյուրն  այս  գունածավալի բազմազանության մեջ, դեմ կամ թեր տեսակետներից զատ, գտավ ուկրաինական ճգնաժամի մասին իր դիրքորոշումն արտահայտելու եղանակը, սեփական մոտեցումը թաքցնելով դիվանագիտական ձեւակերպումների քողի տակ։

Պաշտոնական Երեւանը ճգնաժամի հարցում հանդես գալով չեզոքության դիրքերից, հույս հայտնեց, որ խնդիրները կլուծվեն դիվանագիտական երկխոսության ճանապարհով։

Թուրքիայի նախագահ Էրդողանը, ներկայացնելով Ուկրաինայի տարածքային ամբողջականության հարցում Թուրքիայի պաշտոնական մոտեցումը,  անընդունելի համարեց Ռուսաստանի կողմից Դոնեցկի ու Լուգանսկի Ժողովրդական Հանրապետությունների ճանաչումը։

Դեղամիջոցներ ու բժշկական սարքավորումներ Ուկրաինա ուղարկելու մասին հայտարարություն տարածելով, Ադրբեջանն իր զգուշավոր համերաշխությունը  հայտնեց Ուկրաինայի նախագահ Զելենսկուն։

 Պեկինը հակամարտող կողմերին հորդորեց զսպվածություն դրսեւորել ու կանխել հետագա Էսկալացիան:

Իրանի պաշտոնական դիրքորոշումը ճգնաժամի առաջին օրերին

Իրանի նախագահ Էբրահիմ Ռայիսին պատերազմի բռնկման հենց առաջին օրը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հեռախոսազրույցի ժամանակ հայտնեց, որ «ըմբռնումով է մոտենում ուկրաինական թեմայի հարցում Ռուսաաստանի մտահոգություններին», եւ հավելեց, որ ՆԱՏՕ-ի ընդարձակումը լուրջ սպառնալիք է ուղղված՝ անկախ պետություններին։ Ըստ ԻԻՀ նախագահի պաշտոնական կայքի, Ռայիսին նաեւ հույս էր հայտնել, որ տեղի ունեցածը կբխի ազգերի ու տարածաշրջանի շահերից։

Իր հերթին, ԻԻՀ ԱԳ նախարար Ամիր-Աբդոլլահիանը հայտարարեց, որ Ուկրաինական ճգնաժամի արմատները պետք է փնտրել ՆԱՏՕ-ի սադրիչ գործողությունների մեջ։

Թեհրանում լույս տեսնող «Համշահրի» օրաթերթը, հիմնավորելով Իրանի պաշտոնական տեսակետները, գրեց, որ ՆԱՏՕ-ն մտադիր էր Ուկրաինան ներկայացնել որպես կազմակերպության նոր անդամ, եւ մայրաքաղաք Կիեւում տեղակայել իր նոր ռազմաբազան՝ եւս մեկ քայլ մոտենալով Մոսկվային։ Թերթի կարծիքով, այս շախմատային խաղի գլխավոր խաղացողներից մեկի՝ Ռուսաստանի արձագանքը միանգամայն կանխատեսելի էր։

Ռուս-ուկրաինական ճգնաժամի կապակցությամբ ԻԻՀ նախագահի առաջին արձագանքը եւ պաշտոնապես հայտարարված տեսակետները խիստ քննադատության արժանացան Իրանում։ Թեհրանում Ուկրաինայի դեսպանության մոտ հավաքված ԻԻՀ քաղաքացիներն իրենց համերաշխությունը հայտնեցին Ուկրաինայի ժողովրդի նկատմամբ, դատապարտեցին ՌԴ նախագահ Պուտինին եւ նրա ռազմատենչ քաղաքականությունը։ Իրանի Բարեփոխականների տեսակետներն արտահայտող «Շարղ» օրաթերթը հանդես եկավ Ռայիսիի հայտարարության կապակցությամբ խիստ քննադատական հոդվածով։

«Դոնյայե էղթեսադ» թերթն էլ տպագրեց ճանաչված վերլուծաբան տիկին  Էլահե Քուլայիի հոդվածը, որով նա զգուշացնում էր ճգնաժամի կապակցությամբ ԻԻՀ իշխանությունների դիրքորոշման անցանկալի հետեւանքների մասին, նշելով, որ Ուկրաինայի ճգնաժամի կապակցությամբ ԻԻՀ կառավարությունն ու արտաքին գերատեսչությունը պետք է որդեգրեին ակտիվ չեզոքություն, անգամ հանդես գային ագրեսորին դատապարտող հայտարարությամբ։ Սակայն, ինչպես նկատում է տիկին Քուլային, վերջին տարիներին Իրանի արտաքին քաղաքականության մեջ Արեւելյան կողմնորոշման դերի գերակայության պատճառով, Իրանը կորցրել է հավասարակշռված քաղաքական մոտեցում որդեգրելու պահը։

Իրանի պաշտոնական դիրքորոշման վերախմբագրումը

Վերլուծելով ճգնաժամի կապակցությամբ միջազգային արձագանքներն ու իրանական հասարակության մեջ նկատվող դժգոհության ալիքը, փետրվարի 27-ին, ԻԻՀ կառավարության նիստի ժամանակ, նախագահ Ռայիսին վերախմբագրեց իր ասածն ու մերժեց ծավալապաշտությունը, հավելելով, որ պատրաստ է աջակցել հարցի խաղաղ կարգավորմանը։ Էբրահիմ Ռայիսին, մերժելով ծավալապաշտությունը, նաեւ պաշտպանեց  բոլոր ազգերի ինքնորոշման իրավունքը։

Պատերազմի մասին Ռայիսիի վերջին խմբագրված հայտարարությանը հաջորդեց նաեւ Իրանի հոգեւոր առաջնորդ Ալի Խամենեիի մարտի 1-ի հեռուստաելույթը, որի ժամանակ նա, առանց Ռուսաստանի մասին տեսակետ արտահայտելու, հանդես եկավ խաղաղության օգտին, եւ ուկրաինական ճգնաժամի համար մեղադրեց ԱՄՆ-ին ու Արեւմուտքին։

ԳՐԻԳՈՐ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Իրանագետ, դիվանագետ

Նախորդ գրառումը

Փետրվարի 24-ին Վիեննայում հանդիպեցին Հայաստանի եւ Թուրքիայի հատուկ ներկայացուցիչները

Հաջորդ գրառումը

Կենտրոնական բանկը կանխատեսում է

Համանման Հոդվածներ

10 Հուլիսի, 2026

41-64-ի մոգությունը

10/07/2026
10 Հուլիսի, 2026

Եթե ճանաչումը «քաղաքական թատրոն չէ», ապա  Քնեսեթը որեւէ ճնշման չի ենթարկվի

10/07/2026
10 Հուլիսի, 2026

Իրանը ՆԱՏՕ-ի ուշադրության կենտրոնո՞ւմ

10/07/2026
10 Հուլիսի, 2026

Բոհջալյանի 26-րդ վեպը՝ «Դիլետանտը»

10/07/2026
Հաջորդ գրառումը

Կենտրոնական բանկը կանխատեսում է

Լրահոս

Իրանցիները Գագիկ Ծառուկյանին պարտք են 14,5 միլիոն դոլար, բայց իրենք ներկայացնում են լրիվ այլ իրականություն. փաստաբան

21/07/2026

Ոչ թե անհաջող գործարք էր, այլ հայ-իրանական հարաբերությունների զարգացման համար մեծ քայլ էր, որի հետ կապված բոլոր ներդրումները կատարվել են...

Ծառուկյանին առաջադրված` հարկերի հետ կապված մեղադրանքն ապօրինի լինելու հիմքով դադարեցվել է. փաստաբան

21/07/2026

Գագիկ Ծառուկյանին առաջադրված` հարկերի հետ կապված մեղադրանքը, ապօրինի լինելու հիմքով, դատախազը դադարեցրել է, այսօր լրագրողների հետ զրույցում ասաց Գագիկ Ծառուկյանի...

ԱՄՆ-ն համաշխարհային նախազգուշացում է տարածել արտերկրում գտնվող իր քաղաքացիների համար

21/07/2026

ԱՄՆ-ն «համաշխարհային նախազգուշացում» է հրապարակել իր քաղաքացիների համար՝ Մերձավոր Արևելքում լարվածության աճի և «անսպասելի սրման հնարավորության» ֆոնին։ Այս մասին նշվում...

Մեր թիմը զրպարտության վերաբերյալ հայցեր է պատրաստում․ Տոնոյան

21/07/2026

Զանգվածային լրատվամիջոցներում Գագիկ Ծառուկյանի հասցեին տարածվող հայտարարություններն բացարձակ զրպարտություն ու էժանագին հնարքներ են, իսկ կուսակցության իրավաբանական թիմն արդեն դատական հայցեր...

Ընդամենը տեղեկացրել են, որ լրացուցիչ հարցաքննություն պետք է տեղի ունենա. Ծառուկյանին բերեցին ՔԿ

21/07/2026

ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի պաշտպան Երեմ Սարգսյանն այսօր լրագրողների հետ զրույցում հայտարարեց՝ իրենցչեն ասել, թե ինչ դրվագով են Գագիկ Ծառուկյանին Քննչական...

Ֆրեզնոյում տեղի ունեցավ Մոնթե Մելքոնյանի հուշարձանի հիմնարկեքի արարողությունը

21/07/2026

Ֆրեզնոյի «Արարատ» հայկական գերեզմանատանը տեղի ունեցավ Հայաստանի ազգային հերոս Մոնթե Մելքոնյանի հուշարձանի հիմնարկեքի արարողությունը։ Միջոցառմանը մասնակցեցին Ֆրեզնոյի հայ համայնքի ճանաչված...

Արխիվ

Հուլիսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« Հնս    
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական