Երկուշաբթի, 27 Հուլիս, 2026

Ռուսաստանի հետ բանակցությունների արդյունքը չի գոհացրել Զելենսկուն

Ռուսաստանի հետ բանակցություններում դեռևս արդյունք չկա. Զելենսկին է հայտարարել: Հավելել է, որ  Կիևը Մոսկվայի հետ բանակցություններում դեռ չի ստացել ցանկալի արդյունքը։ Ուկրաինական իշխանությունները բանակցությունների երկրորդ փուլին անցնելու մասին կորոշեն պատվիրակության վերադառնալուց և բանակցային գործընթացը վերլուծելուց հետո։  ՏԱՍՍ-ի հաղորդմամբ՝ Ուկրաինայի ղեկավարի ուղերձի տեսանյութը երկուշաբթի հրապարակվել է նրա գրասենյակի «Թելեգրամ» ալիքում։ Ուղերձում Զելենսկին դարձյալ արևմտյան երկրներին և միջազգային հանրությանը կոչ է արել կոշտ պատժամիջոցներ կիրառել Ռուսաստանի դեմ։

Հիշեցնենք, Բելառուսի և Ուկրաինայի սահմանին Գոմելի շրջանում երեկ ռուս-ուկրաինական բանակցություններ էին։