Հինգշաբթի, 6 Օգոստոս, 2026

Ուկրաինան Թուրքիային է դիմել Բոսֆորն ու Դարդանելը փակելու կոչով

«Ուկրաինական նավահանգիստների զգալի հատվածը դեռ փակ է, Ուկրաինայի նավահանգստային ենթակառուցվածքները որեւէ վնաս չեն կրել»,-հայտնել է Ուկրաինայի ենթակառուցվածքների նախարարության մամուլի ծառայությունը:

Արտասահմանյան լրատվամիջոցները տեղեկացնում են, որ Ուկրաինան պաշտոնապես դիմել է Թուրքիային, որ վերջինս փակի Բոսֆորի եւ Դարդանելի նեղուցները ռուսական նավերի համար: Ինչպես հայտնում է «Ոկրինֆորմը», այս մասին հայտարարել է Թուրքիայում Ուկրաինայի դեսպան Վասիլի Բոդնարը։

«Կոչ ենք անում Թուրքիային փակել օդային տարածքը, փակել Դարդանելն ու Բոսֆորը ռուսական ռազմական  նավերի համար: Պաշտոնական դիմումն արդեն ուղարկվել է թուրքական կողմին»,-ասել է Բոնդարը:

Միաժամանակ դեսպանը կոչ է արել պատժամիջոցներ կիրառել Թուրքիայի տարածքում Ռուսաստանի ակտիվների նկատմամբ: