Գորիսի համայնքապետ Առուշ Առուշանյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը գրավով փոխարինելու միջնորդությունը մերժելու որոշման դեմ վերաքննիչ բողոքի քննությունը ՀՀ վերաքննիչ դատարանում նշանակվել է 2021 թվականի փետրվարի 8-ին, ժամը՝ 10:30-ին:
Այս մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնել է նրա պաշտպան Էրիկ Ալեքսանյանը: