ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր, փաստաբան Արամ Վարդևանյանը գրել է.
Պարզապես հետաքրքիր է, ԵՄ դեսպանատունը և ԵԽ գրասենյակը, նաև ԱՄՆ դեսպանատունը որևէ արձագանք տալու հիմք չեն տեսնում այն ամենին ինչ կատարվում է Հայաստանում: Անձնական ազատության իրավունքը (չկալանավորվելու) կարծես ունիվերսալ իրավունք է:
Այսպիսի կալանավորումների շարք՝ բացառապես ընդդիմադիր դիրքերից հանդես եկող անձանց նկատմամբ, երբևէ նման հստակ լռության պայմաններում տեղի չի ունեցել…: