Հինգշաբթի, 6 Օգոստոս, 2026

Փաշինյանը մարտի սկզբին կմեկնի Գերմանիա

Գերմանիայի նախագահ Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերը մարտի 3-ին Բեռլինում կընդունի Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին: Այս մասին տեղեկացնում է Գերմանիայի նախագահի մամլո ծառայությունը։

Բանակցությունների օրակարգի մասին աղբյուրը մարամասներ չի հայտնում։ Հայաստանի կառավարությունը առայժմ չի տեղեկացրել սպասվող այցի մասին։

Վերջին անգամ Հայաստանի վարչապետը Բեռլին է այցելել 2020 թվականին։