Երկուշաբթի, Հունիսի 22, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Նախագահ Էրտոկանի անփառունակ անկումը մօտալուտ կը նկատուի

23/02/2023
- ՌԱԿ մամուլ

Նախագահ Էրտոկանի համար Թուրքիոյ տարածքին վրայ տեղի ունեցած մահասփիւռ երկրաշարժը աւելի չարագուշակ ժամանակի մը չէր կրնար զուգադիպիլ:

Հարցումները կը տեղան թուրք նախագահին գլխուն: Առաջին հերթին, ան բաւարար միջոցառումներ ձեռք առա՞ծ էր կեանքեր փրկելու համար: Երկրորդ, իր իշխանութեան երկու տասնեակ տարինելուն ընթացքին, հաստատուած օրէնքները, շէնքերու շինութիւնները երկրաշարժի դիմանալու՝ խղճմտօրէն կիրառուա՞ծ էին:

Նախագահական ընտրութիւնները հորիզոնին վրայ, իշխանութիւնը իր ձեռքերուն մէջ պահելու հաւանականութիւնը դարձած է խնդրական: Էրտոկանի ազգային միասնականութեան կոչերը՝ երկրաշարժէն անմիջապէս ետք, մեծաւ մասամբ անտեսուած են թուրք հասարակութեան կողմէ:

Թէեւ նախագահ Էրտոկան ընդունած է թէ աղէտեալներուն օգնութեան հասնելու եւ օժանդակելու գործին մէջ կարգ մը թերութիւններ կատարուած են, սակայն ծիծաղելիօրէն երկրաշարժի աղէտը վերագրած էր ճակատագրին «Նման բաներ միշտ պատահած են: Ճակատագրիս մաս կը կազմեն», ըսած է ան:

Այսօր շուրջ 8 միլիոն թուրք քաղաքացիներ անպատսպար կը մնան, ձմեռային ցուրտին դէմ: Թուրքիոյ 81 նահանգներէն 10ը անմիջական օգնութեան սպասեցին բազմաթիւ օրեր: 30 հազար թուրք մասնագէտներ եւ 40 երկիրներէն եկած կամաւորներ վերջապէս գործի լծուեցան:

Աւելի քան 60 հազար շէնքեր փլատակ դարձած են: Դժբախտաբար երկրաշարժներու շտապ օգնութեան գումարտակները անկարող էին հասնիլ աղէտեալ գօտիներուն, որովհետեւ բաւարար մարդուժ չունէին:

1999 օգոստոսի երկրաշարժին, Թուրքիոյ զինեալ ուժերը օգնութեան փութացին: Սակայն ինչպէս ծանօթ է թուրք նախագահը արդեն աստիճանաբար սկսած էր ջլատել թուրքական բանակը, մրցակից չունենալու համար: Այս երկրաշարժը շատ աւելի մեծ էր 1999ի հետ բաղդատած, սակայն բանակին բացակայութիւնը, օգնութեան գործը շատ աւելի դժուարացուց եւ դանդաղեցուց:

2020 Յունուարի երկրաշարժէն  ետք Էլազիկի (հայկական Խարբերդ) մէջ. ոչ շատ հեռու Քահրամանմարաս քաղաքէն (ամենէն աւելի տուժած շրջանը). Istambul Technical University-ի երկրաբան ճարտարագէտ փրոֆ. Նաչի Կորիւր ազդարարած էր թէ Ատիյաման եւ Քահրամանմարաս, ինչպէս նաեւ շրջաgայ քաղաքները ենթակայ են աննախընթաց երկրաշարժի: «Ես ազդարարեցի տեղական կառավարութեան, կառավարիչներուն եւ կեդրոնական կառավարութեան: Կը խնդրեմ որ կանխամիջոցներ որդեգրէք ձեր քաղաքները երկրաշարժի դէմ պատրաստելու համար»: Սակայն ոչ ոք լուրջի առաւ ազդարարութիւններս, յայտնած է ան:

Թուրքիոյ ամենէն հեղինակաւոր երկրաշարժի ճարտարագիտութեան մասնագէտ փրոֆ. Մուսթաֆա Էրտիք հսկայական մարդկային կորուստը կը վերագրէ բարձր որակի սիմենթ չի գործածուելուն եւ շինարարական օրէնքները անտեսուելուն:

Ընդդիմադիր ճակատի ղեկավար (CHP) կուսակցութեան պարագլուխ Քեմալ Քըլըչտարօղլու յայտարարած էր թէ քսան տարիներու իր իշխանութեան օրերուն, նախագահ Էրտոկան երկիրը պատրաստած չէ այս երկրաշարժին:

Ընդդիմադիր այլ քաղաքական անձնաւորութիւններ հարց կու տան թէ 1999ի երկրաշարժէն ետք “երկրաշարժի միասնականութեան” տուրքէն գոյացած գումարները ո՞ւր գացին: Այս գումարներուն նպատակն էր շէնքերը երկրաշարժի դէմ պաշտպանել:

Միեւնոյն նպատակի համար, բջիջային հեռաձայներու, ձայնասփիուռի եւ հեռուստատեսիլի գործածութեան վրայ մինչեւ այսօր գտուած տուրքերը ցարդ հասած են 4.6 միլիառ տոլարի:

Քաղաքաշինութեան պաշտօնատարներ յաճախ բողոքած են ու բացայայտ այն իրողութեան  դէմ, թէ շէնքերու շինութեանց օրէնքները կանոնաւոր կերպով չեն գործադրուած: Աւելին, անոնք մատնանշած են թէ 2018 թուականին պետութիւնը ներում շնորհած է այս օրէնքները խախտողներուն եւ թոյլ տուած է շինութեան օրէնքներուն չհետեւող 6 միլիոն շինութիւններ շարունակեն իրենց գոյութիւնը, առանց որեւէ բարենորոգումներու:

Երբ 2019ի երկրաշարժին Պոլսոյ մէջ շէնք մը փուլ եկաւ խլելով 21 զոհեր, ճարտարագէտներու միութեան նախագահը յայտարարեց թէ այս ներումներուն հետեւանքով թրքական  քաղաքները գերեզմանատուներու պիտի վերածուին:

Ի տես այս բոլորին, թուրք նախագահը «անպատիւ» որակած է երկրաշարժի հարցով զինք քննադատողները եւ միասնականութեան կոչ արձակած է թուրք հասարակութեան:

Քսան տարիներ, իշխանութեան վրայ՝ նաեւ որպէս վարչապետ եւ ապա նախագահ, ան սկսած է բռնատիրական ոճով կառավարել երկիրը, կամայական բանտարկութիւնները անհամար են: Նոյնիսկ Պոլսոյ երիտասարդ եւ քաղաքական գետնի վրայ փայլուն ապագայ ունեցող քաղաքապետը դատական հետապնդումի տակ է այժմ ամենաանհեթեթ պատճառաբանութեամբ: Այս շինծու դատական հետապնդման  հետեւանքով, ան կրնայ զրկուիլ նախագահական թեկնածու ըլլալէ:

Ուշագրաւ է արձանագրել թէ բազմաթիւ քաղաքներ, ուր համատարած կործանում կայ, Էրտոկանի դաշնակիցներուն կողմէ կը կառավարուի:

Թուրք նախագահին ամենաբարձրաղաղակ քննադատները այսօր կամ կալանաւորուած են եւ կամ արտասահման փախուստ տուած:

Երկրաշարժէն անմիջապէս ետք, պետութիւնը կասեցուցած է Twitterը պատրուակելով թէ շինծու լուրեր կը տարածէ:

Յայտնի թուրք լրագրող Տենիզ Եուչել, այժմ աքսորեալ Գերմանիոյ մէջ, տարի մը բանտի մէջ անցնելէ ետք, վերջերս գրած էր թէ 1999ի երկրաշարժը Էրտոկանը թրքական քաղաքական թատերաբեմին վրայ յայտնի անձնաւորութիւն մը դարձուցած էր: Վերջին այս աղէտը, Թուրք լրագրողին մեկնաբանութեամբ հաստատաբար մեծ դեր մը պիտի խաղայ Մայիսին կայանալիք նախագահական ընտրութիւններուն, սակայն ան չի կրնար գուշակել թէ ի՞նչ պիտի ըլլայ արդիւնքը:

Նիւ Եորք

ՆԵՐՍԵՍ ՊԱՊԱՅԵԱՆ

«Զարթօնք» օրաթերթ, Բեյրութ

Նախորդ գրառումը

Փետրվարի 24-ին «Արցախի Հանրապետության միջազգային ճանաչման հրամայականը» խորագրով համաժողով է անցկացվելու

Հաջորդ գրառումը

Փաշինյանը մարտի սկզբին կմեկնի Գերմանիա

Համանման Հոդվածներ

ԿԱՐԵՎՈՐԸ

Շաւարշ Սրբազան. «Ուր որ ես ոտքս դնեմ, հոն կը սրբանա՛յ»… Ծննդեան 120-ամեակին առթիւ. Յակոբ Ավետիքեան

01/06/2026
ՌԱԿ մամուլ

What Did Putin Mean by a ‘Civilized Divorce’ between Armenia and Russia?

15/05/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

Հերձուածի մը Մասին Դարձեալ Յստակացում. ԶԱՐԹՕՆՔ

20/04/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

Entire Armenian Nation, Guided Uniquely by National Interests, Must Participate in Upcoming Elections

13/04/2026
Հաջորդ գրառումը

Փաշինյանը մարտի սկզբին կմեկնի Գերմանիա

Լրահոս

Ընտրությունների արդյունքները բողոքարկող 7 կուսակցությունների դիմումները ՍԴ-ը կքննի հունիսի 26-ին

22/06/2026

Սահմանադրական դատարանը 2026 թ. հունիսի 21-ի աշխատակարգային նիստում քննության է ընդունել ««Ուժեղ Հայաստան» կուսակցությունների դաշինքի, «Միասնության թևեր» կուսակցության, «Դեմոկրատիա Օրենք...

Համախմբման առաջարկ. Լևոն Զուրաբյան

22/06/2026

21 հունիս 2026թ. Ադրբեջանի հետ շուտափույթ խաղաղության հաստատման համար իբր անհրաժեշտ սահմանադրական մեծամասնության ստեղծման պատրվակով Նիկոլ Փաշինյանի ռեժիմը սկսել է...

Իրանական պատվիրակությունը, ի նշան Թրամփի սպառնալիքների դեմ բողոքի, լքել է հանդիպման վայրը

21/06/2026

Բանակցություններին մասնակցող իրանական պատվիրակությունը լքել է հանդիպման վայրը՝ ի նշան ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի սպառնալիքների դեմ բողոքի։ Ինչպես հաղորդում է Tasnim լրատվական...

ԵՄ-ն 34 միլիոն եվրո է փոխանցել Հայաստանին ռուսական շուկաներից  վերադարձրած հայկական ապրանքի համար

21/06/2026

Եվրոպական հանձնաժողովը 34 միլիոն եվրո է փոխանցել Հայաստանին՝ Ռուսաստանի առևտրային սահմանափակումներից տուժած մասնավոր հատվածին աջակցելու համար։ Այս մասին հաղորդվել է...

Բագրատ Սրբազանը 1 տարի հետո Մայր Աթոռում է. այստեղից նա կվերադառնա տնային կալանքի

21/06/2026

Բագրատ Սրբազանը Մայր Աթոռում է

21/06/2026

Դատարանի որոշմամբ Բագրատ Սրբազանին (Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան) թույլատրված է մասնակցել Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին-ում կիրակնօրյա Սուրբ Պատարագներին։ Մեկ տարվա ընդմիջումից...

Արխիվ

Հունիսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930  
« Մյս    
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական