Չորեքշաբթի, 12 Օգոստոս, 2026

Մենք բազմիցս պատրաստակամություն ենք հայտնել առանց հետագա հապաղման ստորագրել խաղաղության համաձայնագիրը

ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը Ֆրանկոֆոնիայի 45-րդ նախարարական համաժողովին իր ելույթում ընդգծել է.

«Հայաստանը հանձնառու է շարունակելու իր ջանքերը՝ միտված տարածաշրջանում հարատև խաղաղության հաստատման օրակարգի առաջմղմանը։

Մենք բազմիցս պատրաստակամություն ենք հայտնել առանց հետագա հապաղման ստորագրել խաղաղության համաձայնագիրն Ադրբեջանի հետ։

Վստահ եմ, որ ֆրանկոֆոն ընտանիքի աջակցությունը դրական ազդակ կհաղորդի խաղաղության գործընթացին»։