Չորեքշաբթի, 12 Օգոստոս, 2026

Հոկտեմբերի 4-ին, ժամը 18։00-ից փակ կլինեն Հանրապետության հրապարակին կից փողոցները

Հոկտեմբերի 4-ին Հանրապետության հրապարակում ՏՏ ոլորտի WCIT 2024 միջոցառման համատեքստում նախատեսված համերգով պայմանավորված՝ Հանրապետության հրապարակում և հարակից փողոցներում ժամը 18:00-ից մինչև համերգի ավարտը ժամանակավորապես կդադարեցվի երթևեկությունը:  Ավտոբուսային և միկրոավտբուսային երթուղիները կգործեն հրապարակը շրջանցող փողոցներով: 

«Պատճառվող անհարմարությունների համար հայցում ենք քաղաքացիների ներողամտությունը»,-հայտնում են Երևանի քաղաքապետարանից: