Ուրբաթ, 14 Օգոստոս, 2026

Սմարթֆոնից ու ինտերնետից օգտվելը՝ ժամով․արգելք անչափահասների համար

Չինաստանում անչափահասները սմարթֆոններից սահմանափակումներով կօգտվեն: 18 տարին չլրացած պատանիներին ու երեխաներին կարգելվի գիշերն օգտվել համացանցից, իսկ ցերեկվա ժամերին հեռախոսից օգտվելու համար սահմանաչափ կլինի՝ 2 ժամ: Այս մասին հայտնում է ամերիկյան «Associated Press»  լրատվական գործակալությունը:

«Մինչեւ 8 տարեկան երեխաները սմարթֆոնով կարող են զբաղվել մինչեւ 40 րոպե, մինչեւ 16-17 տարեկանները՝ 2 ժամ: Բջջային հեռախոսի գիշերային արգելքը սահմանվել է 22․00-06․00-ն։ Օգտվել կարելի կլինի համացանցի միայն մի քանի հարթակից, որ անչափահասների ֆիզիկական ու մտավոր զարգացմանը չեն վնասում»,- գրում է գործակալությունը։

Ս․Վ․