Չորեքշաբթի, 12 Օգոստոս, 2026

Վրաստանում սողանքի հետևանքով զոհերի թիվը հասել է 15-ի

Շովիում սողանքի զոհերի թիվը կրկին ավելացել է․ փրկարարները հայտնաբերել են 15-րդ անհետ կորածի դին։ Այս մասին գրել է Սպուտնիկ Վրաստանը։

Օգոստոսի 3-ին հայտնի էր դարձել , որ Շովիում իջած սողանքի հետևանքով 13 մարդ է մահացել։

Փորձագետները նշել են, որ Շովի հանգստավայր է սահել մոտ 5 մլն խմ պինդ զանգված։

Ըստ մասնագետների՝ այս փուլում Շովիում նման բնական աղետի կրկնության վտանգ չկա։