Հանրապետության հրապարակի ցայտաղբյուրն անուն ունի՝ «Յոթ աղբյուր», որովհետև կազմված է 7 ցայտաղբյուրներից։
Կառուցվել է 1965 թվականին։ Հեղինակն է ճարտարապետ Սպարտակ Կնտեխցյանը:
Ցայտաղբյուրը գաղտնիքներ ունի։
Առաջին գաղտնիք. 12 խորանի արանքում մեկ հայկական տառ կա: Ցայտաղբյուրները այնպես են տեղադրված, որ եթե արեւի շողքը ընկնում է խմելու մասի վրա, անդրադարձող շողքը ընկնում է տառերից մեկի վրա: Հետեւաբար, եթե շողքը «Ա» տառի վրա է, ուրեմն ժամը 12:00-ն է, «Բ» տառը` 13:00-ն է եւ այդպես շարունակ:
Երկրորդ գաղտնիք. ներքեւի «Ա» տառի վերեւի մասում եւս մեկ «Ա» տառ կա` շարունակաբար առաջ գնալով կարող ենք կարդալ հետեւյալ արտահայտությունը` «Անուշ լինի»: Մաղթանքը ցայտաղբյուրից ջուր խմողներին է ուղղված։
Երրորդ գաղտնիքը կենտրոնական մասում է գտնվում` 12 խորան ունեցող դետալի մոտ, որտեղ թափվում են «Յոթ աղբյուրի» բոլոր ջրերը: Դրա վրա մեկ խաչ է նկարված, որի անկյուններում չորս լեզվով գրված է «Երեւանին՝ Երեւանից»: Հայերեն տառերով գրված գրությունը նայում է հարավին: Ըստ դրա, կարող եք հասկանալ` թե որտեղ է հյուսիսը, արեւելքն ու արեւմուտքը եւ շարունակել ճանապարհը ճիշտ ուղղությամբ:
Չորորդ գաղտնիքը այդ նույն խաչի զարդանախշի մեջ է` հինգ խորհրդանիշեր, որոնք իրար միացնելիս «Նուռ» բառն է ստացվում:
Հինգերորդ գաղտնիք. եթե կանգնեք ցայտաղբյուրի առջեւ` տառեր կտեսնեք` ներսի կողմից գրված է «Ուշ լինի», դրսի կողմից` «Նուշ լինի»:
«Յոթ աղբյուրի» գաղտնիքները բացահայտեց Մադլեն Չիթչյանը։
Այսուհետև «Յոթ աղբյուրից» ջուր խմելիս ուշադիր եղեք, գուցե դուք էլ գաղտնիքները տեսնեք։