Երեքշաբթի, Մայիսի 12, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Ո՞վ է ձեզ խանգարում հրավիրել Բաքվում պահվող հայերի ընտանիքների ներկայացուցիչներին ու հաշվետվություն ներկայացնել, թե քանի անգամ և ինչ գործիքներով, միջոցներով եք «ջանք» գործադրել․ Թանդիլյանը՝ իշխանությանը

01/03/2025
- Նորություններ, Տեղական
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Երեկ ու այսօր Հայաստանի պաշտոնյաները, ներառյալ Նիկոլ Փաշինյանը, հասկանալով, որ մի օր հայ ժողովրդի անդառնալի ցասմանն են արժանանալու Բաքվում պահվող հայորդիների հարցը անտարբերության մատնելու համար, փորձ են անում նորից թմրեցնել ու մոլորեցնել հայ հանրությանը, ասելով, թե՝ անում ենք, արդյունք չի տալիս։ Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է «Ապրելու երկիր» կուսակցության հիմնադիր Մանե Թանդիլյանը:

«Մի կողմ թողնելով անթաքույց ապիկարության ինքնախոստովանության խորքային պատճառները՝ մարդկանց մոտ, ովքեր վաղուց արդեն ոչ պողոս են, ոչ համբալ են, ոչ տուգանքի մատերիալ են ու ոչ էլ՝ վերջերս պարզվեց, հաչող շներ, հարց է առաջանում․ էդ ի՞նչ անտեսանելի «ջանքեր» են, որոնք երեկոյան գործադրում եք, իսկ առավոտյան ինքներդ ձեր «ջանքերը» ջրում՝ հայտարարելով, թե «ո՞վ նրան գործուղեց ՀՀ, գործուղեց ԼՂ», որով հօդս եք ցնդեցնում ձեր իբր թե գործադրած ջանքերը և նոր հնարավորություններ ընձեռում Բաքվի ռեժիմին հատորներով նոր հոդվածներ ավելացնել Ռուբենի և Հայաստանի Հանրապետության վրա։ Ձեզ ի՞նչ է թվում, ինչքան երկար կարելի է մարդկանց անուղեղի տեղ դնել։ Դուք անհարմար չե՞ք զգում։ Ավելորդ եմ համարում հղում անել փաստաբանական թիմի այն հայտարարություններին, որով ուղղակի թե անուղղակի պարզ է դառնում ձեր անգործությունը։ Չեմ էլ խոսում այն մասին, որ մեզ միջազգային հանրությանը տրված ազդակները հետևյալի մասին են․ եթե ձեր իշխանությունն ոչինչ չի անում, մենք ինչ և ինչու պետք է անենք։

Լավ, թող ես սխալվեմ, երջանիկ լինեմ, եթե այդպես լինի։ Կոնֆիդենցիա՞լ է, չե՞ք կարող հրապարակային անել, շատ մտահո՞գ եք, որ կվնասեն ձեր հայտարարությունները․․․

Որ վնասում են, դրանով մտահոգ չեք, բայց որ ասեք՝ ինչ եք անում, դրանով կվնասեք՝ մտահոգ եք։

Լավ, դա էլ թող այդպես լինի։ Բա ո՞վ է ձեզ խանգարում հրավիրել այդ 23 ընտանիքների ներկայացուցիչներին, ու հաշվետվություն ներկայացնել, թե այս ավելի քան 500 օրվա ընթացքում քանի անգամ և ինչ գործիքներով, միջոցներով եք «ջանք» գործադրել։ Բացատրեք այդ մարդկանց, թե չեք վնասել Բաքվում պահվող մեր հայրենակիցների ձեր հրապարակային անամոթ հայտարարություններով, այլ օգնել եք, «ջանք» եք գործադրել․․․

Մի ծաղրեք մտածող մարդկանց ուղեղները, գոնե լռեք, ուղղակի լռեք, դա գոնե կարողանում եք, երբ ցանկանում եք ․․․»,- գրել է նա։

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ՈՒԵՖԱ-ի եզրակացության համաձայն՝ միջադեպի կրկնվելու դեպքում «Հանրապետական» մարզադաշտը կորակազրկվի․ ՀՖՖ

Հաջորդ գրառումը

Ալիևը Նիկոլի հետ վարվում է այնպես, ինչպես Թրամփը վարվեց Զելենսկու հետ․ Կարեն Քոչարյան

Համանման Հոդվածներ

Մշակութային

Իսկ նա երազում էր իր ձեռքով կոշիկ կարել մոր համար

12/05/2026
Միջազգային

Իսլամաբադը հերքում է, որ Պակիստանում իրանական ինքնաթիռներ կան

12/05/2026
Նորություններ

Ընտրություններց հետո իմ առաջին քայլը վերաբերելու է բանակին, բանակի ֆինանսավորումն ավելացվելու է. Արման Թաթոյան

12/05/2026
Նորություններ

ՔՊ-ն իր դրոշները պատվիրում է Temu-ից. Գալուստ Նանյան

12/05/2026
Հաջորդ գրառումը

Ալիևը Նիկոլի հետ վարվում է այնպես, ինչպես Թրամփը վարվեց Զելենսկու հետ․ Կարեն Քոչարյան

Ամենաշատ ընթերցվածը

ԿԱՐԵՎՈՐԸ

Տեսանյութ. Սա արտաքին քաղաքականության իրականացման մակարդակի «պերճախոս» վկայությունն է. Հակոբ Բադալյան

12/05/2026

Այսօր` Քպ քարոզարշավին, Արարատ Միրզոյանը խոսնակի էջով գրառման համար Փաշինյանից թույլտվություն խնդրեց։ Քաղաքական վերլուծաբան Հակոբ Բադալյանն արձագանքելով գրում է.  «Սա...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Տեսանյութ, ֆոտոշարք. Փաշինյանն արդեն ինքն իրեն նամակներ է գրում, թեև դեռ քարոզարշավի 5-րդ օրն է

12/05/2026

Քպ-ի բուկլետ, Քպ-ի փոքրացրած, դոշի բռոշկա դարձրած «Հայաստանի քարտեզ», պեչենի. Փաշինյանի քարոզարշավի նվերներ են՝ ընտրողներին։ Մայիսի 11-ից Քպ-ն իր արձակուրդում...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

«Արցախը մերը չի եղել» պնդումը բախվում է փաստագրական իրականությանը

11/05/2026

Փաստերը համառ են. Արցախի հայկական լինելը վիճարկման ենթակա չէ, երբ խոսում են թվերը։ «Արցախը մերը չի եղել» պնդումը բախվում է...

ԿարդալDetails
Նորություններ

6-րդ պալատում ծանր են տարել Աբովյանի մեր տպավորիչ հանրահավաքը. Սուրեն Սուրենյանց

11/05/2026

Միշտ այսպես է լինում, երբ կենսագրություն չունեցող մարդը պատահաբար հայտնվում է բարձրաստիճան պաշտոնում, օրինակ դառնում է ԱԺ փոխնախագահ: Բացի նրանից,...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական