Չորեքշաբթի, 12 Օգոստոս, 2026

Բայրամովը Թեհրանում խոսել է Իրանի տարածքով տրանսպորտային կապի ստեղծման մասին

Նոր երթուղին կստեղծի նոր կապող զարկերակ` ընդլայնելով Եվրասիայի տրանսպորտային և տարանցիկ ներուժը. Ասել է Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը Թեհրանում անցկացվող 3+3 ձևաչափով հանդիպմանը։

«Նա ընդգծել է  Իրանի տարածքով Ադրբեջանի Արևելյան Զանգեզուրի  շրջանի և Նախիջևանի Ինքնավար Հանրապետության միջև տրանսպորտային կապի ստեղծման կարևորությունը  և նշել, որ ենթակառուցվածքային նախագծերի արագ ավարտը և այդ երթուղու գործարկումը կնպաստեն տարածաշրջանում այս երկու երկրների միջև փոխշահավետ համագործակցությանը»,- Բայրամովի խոսքը մեջբերել են ադրբեջանական զլմները։