Չորեքշաբթի, 12 Օգոստոս, 2026

Ադրբեջանի և Հայաստանի միջև հակամարտությունը հիմնականում լուծվել է. Լավրով

Ադրբեջանի և Հայաստանի միջև հակամարտությունը հիմնականում լուծվել է, այժմ կողմերին մնում է միայն հետագա գործնական քայլեր ձեռնարկել հարաբերությունները լիովին կարգավորելու համար.  ինչպես տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի»-ն, Թեհրանում կայացած 3+3 ձևաչափով (Հայաստան, Ադրբեջան,  Իրան, Ռուսաստան, Թուրքիա) ԱԳ նախարարների հանդիպումից հետո ասել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը։

«Հակամարտությունը մեծ մասամբ լուծված է, երկու կողմերն էլ համակարծիք են, որ Ղարաբաղը պատկանում է Ադրբեջանին, և դա հիմնական չլուծված խնդիրն էր», – եզրափակեց նախարարը:

 «Այժմ, իհարկե, մնում են գործնական քայլեր հարաբերությունները լիովին կարգավորելու համար, առաջին հերթին խաղաղություն նախապատրաստելու համար, պայմանագիր,  սահմանազատում և առանց խոչընդոտների տրանսպորտային տնտեսական կապերի հաստատում, ինչի մասին բոլորը պայմանավորվել են Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի նախագահների հանդիպումներում»,- նշել է ՌԴ արտգործնախարարը։

Մոսկվան պատրաստ է օգնել Ադրբեջանի և Հայաստանի միջև սահմանազատման գործընթացի մեկնարկին. ասել է Լավրովը։