Չորեքշաբթի, 12 Օգոստոս, 2026

«Յոթ աղբյուրի» գաղտնիքները

Հանրապետության հրապարակի ցայտաղբյուրն անուն ունի՝ «Յոթ աղբյուր», որովհետև կազմված է 7 ցայտաղբյուրներից։

Կառուցվել է 1965 թվականին։ Հեղինակն է ճարտարապետ Սպարտակ Կնտեխցյանը:

Ցայտաղբյուրը գաղտնիքներ ունի։

 Առաջին գաղտնիք. 12 խորանի արանքում մեկ հայկական տառ կա: Ցայտաղբյուրները այնպես են տեղադրված, որ եթե արեւի շողքը ընկնում է խմելու մասի վրա, անդրադարձող շողքը ընկնում է տառերից մեկի վրա: Հետեւաբար, եթե շողքը «Ա» տառի վրա է, ուրեմն ժամը 12:00-ն է, «Բ» տառը` 13:00-ն է եւ այդպես շարունակ:

Երկրորդ գաղտնիք.  ներքեւի «Ա» տառի վերեւի մասում եւս մեկ «Ա» տառ կա` շարունակաբար առաջ գնալով կարող ենք կարդալ հետեւյալ արտահայտությունը` «Անուշ լինի»: Մաղթանքը ցայտաղբյուրից ջուր խմողներին է ուղղված։

Երրորդ գաղտնիքը  կենտրոնական մասում է գտնվում` 12 խորան ունեցող դետալի մոտ, որտեղ թափվում են «Յոթ աղբյուրի» բոլոր ջրերը: Դրա վրա մեկ խաչ է նկարված, որի անկյուններում չորս լեզվով գրված է «Երեւանին՝ Երեւանից»: Հայերեն տառերով գրված գրությունը նայում է հարավին: Ըստ դրա, կարող եք հասկանալ` թե որտեղ է հյուսիսը, արեւելքն ու արեւմուտքը եւ շարունակել ճանապարհը ճիշտ ուղղությամբ:

Չորորդ գաղտնիքը այդ նույն խաչի զարդանախշի մեջ է` հինգ խորհրդանիշեր, որոնք իրար միացնելիս «Նուռ» բառն է ստացվում:

Հինգերորդ գաղտնիք.  եթե կանգնեք ցայտաղբյուրի առջեւ` տառեր  կտեսնեք` ներսի կողմից գրված է «Ուշ լինի», դրսի կողմից` «Նուշ լինի»:

«Յոթ աղբյուրի» գաղտնիքները բացահայտեց Մադլեն Չիթչյանը։

Այսուհետև «Յոթ աղբյուրից» ջուր խմելիս ուշադիր եղեք, գուցե դուք էլ գաղտնիքները տեսնեք։