Երեքշաբթի, 11 Օգոստոս, 2026

Հենրիխ Մխիթարյանն իր աջակցությունն է հայտնել Ռուբեն Վարդանյանին

Հայաստանի ազգային հավաքականի բոլոր ժամանակների լավագույն ռմբարկու, «Ինտերի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը սոցցանցի իր էջում տեղադրել է  առևանգված, ձերբակալված ու  Բաքվում ապօրինաբար  պահվող, Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի նկարը։

Նա իր աջակցությունն է հայտնել Բաքվի բանտերում խոշտանգումների ենթարկվող ու կեղծ դատավարություն անցնող Վարդանյանին։  

Ինչպես հայտնի է, Ռուբեն Վարդանյանը, ի նշան բողոքի, փետրվարի 19-ից հացադուլ է անում։ Նրա փաստաբանը հայտնել է, որ Վարդանյանի առողջությունը վտանգի տակ է, նա ի վիճակի չէ մասնկցել դատավարություններիին։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում։