Չորեքշաբթի, 12 Օգոստոս, 2026

«Կանաչապատում և շրջակա միջավայի պահպանություն» ՀՕԱԿ-ի տնկարանում հրդեհ է բռնկվել

Սոցիալական հարթակներում տարածված տեսանյութերը՝ հրդեհի տեսարանով, «Կանաչապատում և շրջակա միջավայի պահպանություն» ՀՕԱԿ-ի տնկարանից է, որտեղ այրվում են էտի արդյունքում կուտակված ճյուղերը։ Այս մասին գրում է Երևանի քաղաքապետարանի մամլո խոսնակ Հայկ Կոստանյանը։

Փրկարար ծառայությունը տեղում իրականացնում է հրդեհաշիջման աշխատանքներ։