Չորեքշաբթի, 12 Օգոստոս, 2026

Կամավոր ատեստավորումից 60-69 տոկոս հավաքած ուսուցիչների համար ևս դրույքաչափը կդառնա 200 հազար դրամ

Կառավարությունը փոփոխություններ է կատարել ուսուցիչների կամավոր ատեստավորման կարգում. 60-69 տոկոս արդյունք ցուցաբերած ուսուցիչների համար ևս դրույքաչափը կդառնա 200 հազար դրամ:

 ԿԳՄՍ նախարար ԺաննաԱնդրեասյանը հայտնել է, որ կամավոր ատեստավորում անցնելու համար այս տարի դիմել է 6320 ուսուցիչ: Կամավոր ատեստավորման 70 տոկոսից ավելի արդյունք ցուցաբերած ուսուցիչների բարձրացվող դրույքաչափին գումարվում է նաև 30-50 տոկոս հավելավճար: Որոշմամբ հնարավորություն է ընձեռվում կրկնապատկել միջինում 125 հազար դրամ դրույքաչափը:

Որոշումը հնարավորություն է տալիս, որպեսզի  3 տարվա արդյունքով 1630 ուսուցիչ ևս օգտվի վարձատրության բարձրացումից, այդպիսով, կունենանք բարձր վարձատրվող 5179 ուսուցիչ:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը  Կառավարության նիստում անդրադառնալով որոշմանը, պարզաբանեց. «Այն ուսուցիչները, որոնք հավաքել են արդեն իսկ տեղի ունեցած և առաջիկայում տեղի ունենալիք ատեստավորումների արդունքում 60-69 տոկոս արդյունք, 2023 թվականի հոկտեմբերից, այսինքն՝ նախորդ ամսվանից, կստանան դրույքաչափի կրկնապատկում»: