Չորեքշաբթի, 12 Օգոստոս, 2026

Կալանավայրերում շինծու գործերով նստած մարդիկ են, ովքեր համարձակվել են դեմ գնալ Արցախի հանձնմանը

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության անդամ Տիգրան Աբրահամյանը գրել է.

 «Իշխանության կեղծ խոստումներն ու սրիկայությունը Արևմուտքում այնքան կլսեն ու կծափահարեն, մինչև սրանք այլևս որևէ մեկին պետք չեն լինի:
 Թող իրենք անվերջ խոսեն ժողովրդավարության մասին, մեկն էլ ԱԺ ամբիոնից կոտրտված հայերենով ոստիկանությանն էր գովում` իր անվստահ խոսքն ու շփոթմունքը վկա:
 Բայց փաստն այն է, որ կալանավայրերից որը գնում ես, շինծու գործերով նստած մարդիկ են, ովքեր համարձակվել են դեմ գնալ Արցախի հանձնմանը:
  «Արմավիր» քրեակատարողական հիմնարկում, մեր գործընկերներ` Ասպրամ Կրպեյանի, Գառնիկ Դանիելյանի և Արման Ղազարյանի հետ տեսակցել ենք քաղաքական հետապնդման ենթարկված քաղաքացիներին, այդ թվում` նախկին պատգամավոր Արագած Ախոյանին:

Արագած Ախոյանի ու նրա ընտանիքի դեմ ինչ ասես՝ չսարքեցին, իսկ այսօր վերջինս առողջական խնդիրներ ունենալով՝ գտնվում է կալանավայրում:
 Ազատությո՛ւն մեր բոլոր քաղբանտարկյալներին»։