Ամերիկյան «Alef» ընկերության ստեղծած թռչող ավտոմեքենան Ամերիկայի Ավիացիոն ծառայության կողմից թռիչք իրականացնելու հավաստագիր է ստացել: Այս մասին տեղեկացնում է «Fox News» լրատվականը՝ հղում անելով ընկերության լրատվական ծառայությանը:
Նշվում է՝ Ավիացիոն ծառայության տրամադրած սերտիֆիկատը թույլ է տալիս փորձարկումներ անել, բայց թույլ չի տալիս թռչել հնարավոր բոլոր տեղերով. լոկացիայի առումով՝ սահմանափակումներ կան:
Թռչող մեքենան էլեկտրականությամբ է աշխատում: Օդային ուղիներով այն կարող է 40 կմ/ժ արագություն զարգացնել: Մեքենայի արժեքը սկսվում է 300 հազար ամերիկյան դոլարից:
Ս․ Վ․