Հինգշաբթի, 6 Օգոստոս, 2026

Մանե Թանդիլյանին շտապօգնության մեքենան տեղափոխել է հիվանդանոց

Մանե Թանդիլյանը 5-րդ օրն է՝ հացադուլի մեջ է՝ ի պաշտպանություն Ռուբեն Վարդանյանի ու Բաքվում պահվող մյուս հայ գերիների:

«Ապրելու երկիր» կուսակցության նախագահը շտապօգնության մեքենայով հիվանդանոց է տեղափոխվել, այժմ նա հետազոտություններ է անցնում. հայտնել է կուսակցության համահիմնադիր Մեսրոպ Առաքելյանը:

Մանե Թանդիլյանն Ազատության հրապարակում է մարտի 1-ից, երկու օր առաջ նրա ինքնազգացողությունը կրկին վատացել էր:

Մարտի 4-ին նրան է այցելել ՀՀ ՄԻՊ Անահիտ Մանասյանը, բայց Մանե Թանդիլյանը նրան չի ընդունել։