Հինգշաբթի, 6 Օգոստոս, 2026

Դպրոցն՝ առանց սմարթֆոնների

2024-ի հունվարի 1-ից Նիդերլանդերի դպրոցներում կարգելվի բոլոր տեսակի հեռախոսների ու սմարթֆոնների օգտագործումը: Նման որոշում է ընդունել երկրի կառավարությունը:

Կառավարության պաշտոնական կայքէջի տարածած հաղորդագրությանը հղում անելով՝ լրատվամիջոցները գրում են, որ նման որոշման պատճառը սմարթֆոնների բացասական ազդեցությունն է աշակերտների առաջադիմության վրա:

«Չնայած հանգամանքին, որ սմարթֆոներնն ու հեռախոսներն ուղղակիորեն կապված են մեր առօրյայի հետ, այնուամենայիվ՝ դրանց տեղը դասարանում չէ: Աշակերտների ուշադրությունը պետք է կենտրոնացած լինի դասերի վրա, նրանք պետք է լավ սովորելու հնարավորություն ունենան»,- ասել է երկրի կրթության նախարար Ռոբերտ Դեյկգրաֆը:

Ս․Վ․