Երեքշաբթի, 11 Օգոստոս, 2026

Զգուշացե՛ք դաջվածքներից․ 13 օրվա ազատազրկում՝ մարմնի տատուի համար

Ռուս ռեփեր Պավել Իվլեւին՝ առավել հայտնի որպես Պաշա Տեխնիկ, 13 օրով ձերբակալել են։ Իրավապահների ուշադրությունը նրա տատուներից մեկն է գրավել։ Այս մասին գրում է ռուսական «РИА Новости» լրատվական գործակալությունը։

Ըստ հարուցված մեղադրանքի՝ շոու-բիզնեսի ներկայացուցիչը մեղադրվում է ազգայնական խորհրդանիշներ պրոպագանդելու մեջ։ Ոստիկանության տարածած հաղորդագրությունից պարզ է դառնում, որ երգչի մարմնի վրա եղել է մուլտհերոս Կարլսոնի դաջվածքը՝ ֆաշիզմի խորհրդանիշ կեռախաչով (սվաստիկայով)։

Ս․Վ․