Կիրակի, Ապրիլի 19, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Բաքվի կողմից փողով, խավիարով, Rolex-ներով և մարմնավաճառներով կաշառված եվրապաշտոնյաները պետք է պատժվեն. Սիրանույշ Մուրադյանն ընթերցողի դատին է ներկայացրել «Խավիարային դիվանագիտություն» հետաքննությունը

17/02/2023
- ԿԱՐԵՎՈՐԸ, Հասարակություն
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Azg.am-ի զրուցակիցն է լրագրող-թարգմանիչ Սիրանույշ Մուրադյանը։

-Սիրանույշ, լույս է տեսել Ձեր կողմից թարգմանված «Խավիարային դիվանագիտություն» գիրքը։ Ինչի՞ մասին է այն և ինչո՞ւ է այդպես վերնագրված։

– «Եվրոպական կայունության նախաձեռնությունը» եվրոպական լրիվ անկախ փորձագիտական կազմակերպություն է, որն ուսումնասիրություններ է կատարել ոչ միայն Ադրբեջանի, այլ նաև Բալկանյան երկրների, Լեհաստանի դատական համակարգի մասով։ Այն նույնիսկ Արևելյան Եվրոպայի ուղղությամբ շատ հետազոտություններ ունի։ Կազմակերպությունն ուղեղային կենտրոն է, որը գրասենյակներ ունի Գերմանիայում, Շվեյցարիայում և մի շարք այլ երկրներում։

Այնպես է ստացվել, որ Բաքուն մեզ է հետաքրքրում, և ես էլ մոտ 10 տարի առաջ ներկա էի իրենց զեկույցի (ըստ էության՝ դա հետազոտություն-հետաքննություն է) շնորհանդեսին։ Դա անգլերենով մեծ զեկույց է. այժմ այն մոտ 160 էջանոց հայերենով գիրք է դարձել։

Ես վաղուց ուզում էի թարգմանել «Խավիարային դիվանագիտությունը»։ երբ 10 տարի առաջ որպես լրագրող՝ լուսաբանում էի, ԵԽԽՎ հերթական նստաշրջանն էր․ այդ զեկույցի շնորհանդեսն էր։ Հանկարծ տեսնում եմ՝ պաշտոնական Բաքվի մասին խայտառակ տեղեկություններ։ Միանգամից սկսում եմ ԵԽԽՎ-ից հաղորդել այդ փաստերը, տեղեկացնել, որ այսպիսի մի անկախ կենտրոն կա, որը Բաքվի հետ կապված ուշագրավ փաստեր է հրապարակել։

«Եվրոպական կայունության նախաձեռնությունը» Բաքվում երկարատև դիտարկումներ է կատարել՝ կապված Ադրբեջանի ընտրական գործընթացների, ներքաղաքական իրավիճակի հետ։ Տարիներ շարունակ իր անձնական կապերը գործի դնելով՝ ուսումանսիրություններ է կատարել Եվրոպայի խորհրդում։ Կազմակերպությունը փաստեր է հավաքել, դրանք միատեղել՝ ի վերջո հրատարակելով։

Ես էլ, սկսած Բաքվի վերաբերյալ հետաքննության վերնագրից, անգլերենից բառ առ բառ թարգմանել եմ այդ հետաքննությունը, նույնիսկ նկարները չենք փոխել, որովհետև նյութն իրենով ծանրակշիռ փաստագրություն է, որտեղ 10 տարի առաջ արծարծված փաստերը հիմա էլ իրարանցում են առաջացնում։ Բունդեսթագում անձեռնմխելիությունից զրկվել է գերմանացի պատգամավոր Կարին Շտրենցը, որը տարիներ առաջ մահացավ ինքնաթիռում, բացի այդ, պարզվել է, որ ԵԽԽՎ-ում ԵԺԿ խմբի ղեկավար Աքսել Ֆիշերը ևս Բաքվի խավիարային սկանդալին է խառնված եղել։
Իմ գլխավոր նպատակն այն էր, որ կաշառք վերցրած բոլոր եվրոպացի պաշտոնյաները պատժվեն, չխուսափեն պատասխանատվությունից։ Բազմաթիվ անուններ կան. հիմա Էդուարդ Լինթների անունն է շրջանառվում Բունդեսթագում, նա ևս զրկվել է անձեռնմխելիությունից։ Նա Եվրոպայի խորհրդի «հին գայլերից» է։

Տեսեք՝ ինչ վիճակ է. Բաքվի բռնապետը, կաշառելով եվրոպական լոբբիստական իր ցանցին, կարողանում է խաղալ մարդկանց կյանքի և ճակատագրի հետ այն աստիճանի, որ նրանք, չդիմանալով փողի գայթակղությանը, սկսում են աշխատել Ադրբեջանի օգտին։ Բաքվի բռնապետը փողը տալիս և դրա դիմաց ստանում է այն, ինչ ուզում է ստանալ։ Մարդիկ նրա համար ընդամենը գործիք են։

Այսպիսիով կարող ենք ասել, որ Newmag- հրատարակած «Խավիարային դիվանագիտություն» գիրքը ծավալուն փաստագրություն է այն մասին, թե ինչպես է Բաքուն փող, թանկարժեք նվերներ, մետաքսե գորգեր, առձեռն գումարներ և փոխանցումներ բաժանել եվրոպացի բարձրաստիճան պաշտոնյաներին՝ կաշառելով նրանց։ Բաքուն չի խորշել անգամ դիմել մարմնավաճառների ծառայություններին՝ եվրապաշտոնյաներին վճարվող արձակուրդով, ճանապարհածախսով հրավիրելով Ադրբեջանի մայրաքաղաք և կոնկրետ հասցեներում տեղակայված հյուրանոցներում նրանց թույլ տվել թեթևաբարո կանանց հետ զվարճանալ։

-Սիրանույշ,  փաստերի հավաքագրման ընթացքում ի՞նչ խոչընդոտների եք հանդիպել, այդ թվում՝ ադրբեջանական կողմից։

-Իհարկե, որքան էլ Ալիևը հայտարարի, որ Ադրբեջանում քաղբանտարկյալներ չկան, բայց կան ադրբեջանցի շատ լրագրողներ, հասարակական գործիչներ և Եվրոպայում բնակվող այլախոհներ, որոնք անընդհատ փորձել են ինձ հետ կոնտակտի դուրս գալ, բայց ես չեմ վստահել իրենց և կոնտակտի դուրս չեմ եկել։ Գուցե գրքի շնորհանդեսից հետո էլ փորձեն գտնել ինձ։ Այդ մարդիկ Ալիևի ռեժիմի հետապնդումների՝ Եվրոպայով մեկ սփռված կենդանի վկաներ են, բայց, միևնույն է, ես նրանց այն աստիճանի չեմ վստահում, որ կապ հաստատեմ նրանց հետ. Ալիևի ռեժիմից ինչ ասես՝ հնարավոր է ծնվի։ Ես միշտ կասկածով եմ վերաբերվել ադրբեջանցի այլախոհների ձգտումներին՝ ինձ հետ ընկերություն անել կամ շփումներ ունենալ։

-Ովքե՞ր են, ըստ Ձեզ, գրքի պոտենցիալ ընթերցողները, հասարակության ո՞ր շերտին կամ խմբին եք թիրախավորել։

-Գիրքն իր մեջ արդեն իսկ ինտրիգ ունի՝ խավիար, կաշառք, Rolex ժամացույցներ, նվերներ և այլն, այսինքն՝ սա ընթերցվող աշխատություն է։ Կարծում եմ՝ հայաստանյան լսարանի ցանկացած հատված հետաքրքրված կլինի այս նյութով,  բայց առաջին հերթին սա կհետաքրքրի նեղ մասնագետներին՝ քաղաքագիտության և միջազգային հարաբերությունների ֆակուլտետների ուսանողներին, ինչու ոչ՝ ԱԳՆ աշխատակիցներին, քաղաքական գործիչներին և այլն։ Ընդհանուր առմամբ, գիրքը կարող է սպասարկել ամենալայն հասարակությանը, որովհետև աշխատությունն այն մասին է, թե ինչպես է Բաքուն եվրապաշտոնյաներին գնել։

Օրինակ՝ ինձ մոտ զեկույցից դուրս ինֆորմացիա կա, որ հենց այս պահին բելգիական 21 ընկերություն, դարձյալ Բաքվի ֆինանսավորմամբ, աշխատում է հօգուտ Ադրբեջանի։

-Սիրանույշ, ի՞նչ ազդեցություն կարող է ունենալ «Խավիարային դիվանագիտությունը»՝ ապագայում զսպելու եվրոպացի դիվանագետներին կաշառելու Ադրբեջանի երկարամյա պրակտիկան։

-Կարծում եմ՝ հայկական կողմը պետք է շատ ավելի նախաձեռնող լինի՝ և՛ լրագրողական համայնքը, և՛ դիվանագիտական կորպուսը, և՛ մյուս բարձր ատյանները՝ բարձրաձայնելու Ադրբեջանի քաղաքականությունը։ Զեկույցում կոնկրետ անուններով նշված է, թե ով քանի միլիոնի կամ միլիարդի դիմաց Ադրբեջանի օգտին ինչ գործ է արել, օրինակ՝ սխալ ներկայացրել արցախյան հակամարտությունը։

Պետք է շատ ակտիվ լինենք, կաշառակեր եվրոպացի պաշտոնյաներին ստիպենք լսել, որ մենք գիտենք իրենց արարքները, և որ եկել ենք եվրոպական ընտանիք՝ օրենքի, մարդու իրավունքների և ժողովրդավարության գերակայության հույսով։

Իսկ թե ինչպիսի արձագանք կա Եվրոպայի կողմից մարդասիրության մասով, 60 օրից ավելի այսօր փաստացի տեսնում ենք Բերձորի միջանցքում։ Եվրոպայի խորհրդի տարածք համարվող այդ միջանցքը 60 օրից ավելի փակ է, և Արցախի Հանրապետության ժողովուրդը հումանիտար ճգնաժամի մեջ է։ Քաղաքակիրթ կոչերը վայրի ցեղ ադրբեջանցիների համար անըմբռնելի են։ Շատ ավելի արմատական մոտեցումներ են պետք՝ պատժամիջոցներ և հասցեական կոչեր։

-Սիրանույշ, նախատեսո՞ւմ եք արդյոք գրքի երկրորդ մաս հրատարակել՝ մերկացնելու եվրոպական դիվանագիտական ատյաններում Ադրբեջանի հայատյաց արշավները։

-Անգլերենով աշխատությունը կազմված է երկու մասից. մեկը հրատարակվել է 2011-2012, մյուսը՝ 2016-2017 թվականներին։ Ես գիտեմ, որ «Եվրոպական կայունության նախաձեռնությունը» ցանկանում էր նաև երրորդ մասը հրատարակել, սակայն իմ հարցին, թե ինչու առայժմ այդ մասը չկա, պատասխանել են՝ ժամանակի սղության պատճառով։ Այժմ պետք է հետամուտ լինեմ և խնդրեմ իրենց, որ եթե հնարավոր է, նաև երրորդ մասի՝ թեկուզ մասնակի տվյալներ հրապարակեն։

Հետաքննության հատկապես երկրորդ մասը ցույց է տալիս, որ Բաքուն կանգ չի առել և հիմա էլ շարունակում է առնել Եվրոպային. եթե այն ժամանակ թանկարժեք նվերներ էին տալիս, հիմա նավթով են ազդում քաղաքական իրավիճակի վրա՝ շանտաժ, նավթի տեսքով կաշառք և այլն։ Դրա համար էլ ունենք Ադրբեջանի կողմից նման սանձարձակ պահված, ունենք ՄԻԵԴ վճիռներ, որոնք Բաքվի կողմից այդպես էլ տարիներ շարունակ չեն կատարվում։ Միայն 44-օրյա պատերազմից հետո առկա է Ադրբեջանի դեմ 6 վճիռ, որոնք Բաքուն չի կատարել։ Այս առումով Ադրբեջանը ռեկորդակիր է։

Հ.Գ. Վաղը՝ փետրվարի 18-ին, ժամը 15։00-ին «Կոնգրես» հյուրանոցում կկայանա «Խավիարային դիվանագիտություն» հետաքննության պանելային քննարկումը։

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Թուրքական արտադրության մթերքն Արցախ է բերվել ՀՀ-ից, որտեղ այն գտնվում է ազատ վաճառքում․ ԱՀ ԱԱԾ

Հաջորդ գրառումը

«Լաչինի միջանցքի» ապաշրջափակման վերաբերյալ Արդարադատության դատարանի որոշումը կհրապարակվի փետրվարի 22-ին

Համանման Հոդվածներ

ԿԱՐԵՎՈՐԸ

Եթե ես ստում եմ, թող Օնիկը դուրս գա և ասի, որ ես ստում եմ. Արամ Գաբրելյանով

18/04/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

Փաշինյանը ստում է՝ ինչպես միշտ. ստել ու չամաչել, մոլորեցնել ու դեմոնիզացնել նախկիններին․ Լիլիթ Գալստյան

18/04/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

Սա նպատակային, ծրագրված հոգևոր սպանդ է. Հայոց եկեղեցու պահպանության համահայկական խորհրդի հայտարարությունը

18/04/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

Փաշինյանի ամենամեծ քաղաքական նյարդը այն է, որ ընդդիմություն կա արդեն թվերով և հավաքական ժողովրդով. Վլադիմիր Մարտիրոսյան

18/04/2026
Հաջորդ գրառումը

«Լաչինի միջանցքի» ապաշրջափակման վերաբերյալ Արդարադատության դատարանի որոշումը կհրապարակվի փետրվարի 22-ին

Ամենաշատ ընթերցվածը

ԿԱՐԵՎՈՐԸ

Եթե ես ստում եմ, թող Օնիկը դուրս գա և ասի, որ ես ստում եմ. Արամ Գաբրելյանով

18/04/2026

44-օրյա Արցախյան պատերազմի հենց սկզբում և գագաթնակետին ես անձամբ երկու անգամ հանդիպել եմ Օնիկ Գասպարյանի հետ Մոսկվայի «Ararat Hyatt» հյուրանոցում։...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Փաշինյանը ստում է՝ ինչպես միշտ. ստել ու չամաչել, մոլորեցնել ու դեմոնիզացնել նախկիններին․ Լիլիթ Գալստյան

18/04/2026

Այսօր Ցեղասպանություն հուշահամալիր այցելած Փաշինյանը ԿԳՄՍ նախարար Ժ․ Անդրեասյանի ներկայությամբ, տեսախցիկներիկ առջև, ամենայն վստահությամբ ու համոզումով հայտարարում է, թե 60...

ԿարդալDetails
Նորություններ

Ժամանակն է առերեսվել իրականության հետ. Օնիկ Գասպարյան

19/04/2026

Հարգելի հայրենակիցներ, վերջին օրերին որոշ անձանց կողմից տեղեկատվական դաշտ են նետվել կեղծ լուրեր պատերազմական եւ հետպատերազմական իրադարձությունների վերաբերյալ՝ շահարկելով իմ...

ԿարդալDetails
Նորություններ

Ադրբեջանը մի նոր «հաստափոր» քայլ է արել դեպի «խաղաղություն». Հակոբ Բադալյան

18/04/2026

Մինչ Հայաստանում պետական մակարդակով վարվում է Արցախի մասին հիշատակումն չեզոքացնող քաղաքականություն, իսկ Արցախի վերաբերյալ ամերիկյան մամուլի վավերագրական գիրքը ԱՄՆ փոխնախագահին...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական