Երեքշաբթի, 11 Օգոստոս, 2026

Փաշինյանի վրա անձրևանոց նետած բերձորցի կինն ազատ է արձակվել

Վայոց Ձոր կատարած այցելության ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ուղղությամբ անձրևանոց նետած կինն ազատ է արձակվել. հայտնում են ՔԿ-ից։

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, Բերձորում տունուտեղը թողած ու Մալիշկայում վարձով ապրող 47-ամյա կինը Փաշինյանի վրա անձրևանոց նետելու պատճառով ձերբակալվել էր։ Դեպքի առթիվ  ՀՀ քննչական կոմիտեի Վայոց ձորի մարզային քննչական վարչությունում ՀՀ ՔՕ 44-452-րդ հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ։